«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

Մարգարիտ Սարգսյան

ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց

ՏՀՏ-ն ընթերցանությունն ու պոեզիան ավելի հասանելի ու գրավիչ դարձրեց ՞1-րդ դարի սովորողի համար. օգնեց, որ նախագծի ընթացքում յուրացնեն և զարգացնեն ՏՀՏ հմտություններ, կարդան, մտածեն, ապրեն և խաղան…

Լիրիկական նախաբան կամ կինոպոեզիայի` իբրև հետազոտական-ուսումնական նախագծի ստեղծման նախադրյալները

Նախ պարզենք, թե ինչ ենք հասկանում գրականություն ասելով… Եկեք գրականություն ասելով՝ չհասկանանք գրականության պատմություն… Գրականությունը հենց գրական ստեղծագործությունն է: Գեղեցիկ ու գրագետ շարադրված կենսագրականը, դասագրքային գովեստի խոսքերն այս կամ այն գրական ստեղծագործության մասին չեն կարող համեմատվել ստեղծագործության ընթերցման հետ: Եվ գրականությանն դասն աշխատանք է հենց տեքստի հետ:
Զարմանալի էներգետիկ դաշտ ունի յուրաքանչյուր լավ գրական ստեղծագործություն… Ամենալավ բանաստեղծությունն էլ, կարող է անհեթեթ ու դատարկ թվալ, եթե քեզ ստիպել են այն կարդալ: Ստիպել… Իսկ ինչո՞ւ: Դպրոցում աշխատելուս առաջին իսկ օրից մտածել եմ այս խնդրի մասին: Մտածել եմ ու հասկացել, որ եթե փորձեմ ստիպել գրականություն կարդալ, կվիրավորեմ ինքս ինձ ու իմ սերը: Իսկ ես սիրում եմ կարդալ: Կան ստեղծագործություններ, որոնք իմն են ու իմ մեջ են, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ են վիրավորում: Հասկացա, որ միայն մի ձև կա երեխայի մոտ կարդալու, վերլուծելու հետաքրքրություն արթնացնելու` պետք է հետաքրքրել երեխային:

Հետաքրքրություն կարելի է առաջացնել միայն խմբային-հետազոտական նախագծի միջոցով. նախագիծ, որը հնարավորություն կտա օգտագործելու համակարգիչն ու թվային տեխնիկան: Որի միջոցով սովորողները կկարողանան համակարգիչը գործածել ոչ միայն խաղերի, այլև հետաքրքիր ուսումնական աշխատանք կատարելու համար: Կկարողանան ուրախանալ իրենց ստեղծածով, ոգևորվել և անընդհատ կատարելագործել իրենց աշխատանքները` ստեղծելով նոր, ինքնատիպ ու որակապես ավելի լավ կինոպոեզիա:

Կինոպոեզիա: Հետազոտական ուսումնական նախագիծ

Նախագծի նպատակն ու խնդիրները

Այս աշխատանքի նպատակն է սովորողների հետ իրականացնել ուսումնական- հետազոտական նախագիծ, որի ընթացքում սովորողները ձեռք կբերեն մի շարք անհրաժեշտ ՏՀՏ հմտություններ և կուսումնասիրեն գրական ստեղծագործություններ, կսովորեն կարդալ: Նախագծի ընթացքում սովորողները ձեռք են բերում, զարգացնում հետևյալ հմտությունները.

  • Սովորում են կարդալ, հասկանալ վերլուծել
  • Փորձում են անհատական մոտեցում ցույց տալ այս կամ այն գրական ստեղծագործության հանդեպ
  • Յուրացնում են խոսքի արվեստը
  • Լեզվական-սցենարային աշխատանք` լեզվի գործնական ուսուցում
  • Օտարալեզու գրական ստեղծագործություններ ուսումնասիրելիս` օտար լեզվի գործնական ուսուցում
  • Օգտագործում թվային տեսախցիկ ու ֆոտոխցիկ. ձեռք են բերում լուսանկարչական հմտություններ
  • Համակարգչային հմտություններ. fotoshop ծրագիրը
  • Համակարգչային մոնտաժային ծրագրեր
  • Որոշակի ճաշակի ձևավորում
  • Փոքրիկ ուսումնական ճամփորդություններ. նկարահանումներ քաղաքում
  • Խմբում աշխատելու, համագործակցելու հմտություններ
  • Միմյանց օգնելու, միմյանց օգնությամբ ու միջոցով սովորելու հմտություններ
  • Անընդհատ սովորելու և հմտությունները կատարելագործելու խթան
  • Համատեղ աշխատանքը գրագետ և գրավիչ խոսքով ներկայացնելու հմտություններ
  • Դիզայներական հմտություններ
  • Նկարչական
  • Երաժշտական ճաշակի ձևավորում

 Կինոպոեզիան ինձ հնարավորություն տվեց ոչ միայն հետաքրքիր և բովանդակային խմբային աշխատանք կազմակերպել, այլև ինքնադրսևորվել: Կինոպոեզիան դարձավ ստեղծագործական, որոնողական աշխատանք ոչ միայն սովորողների, այլև ինձ համար: Հնարավորություն տվեց ստեղծելու, մտածելու, փորձարկելու ու սովորելու: Կարողացանք գույն, ձայն, ձև տալ անորսալիին, բերեցինք, տեղավորեցինք ժամանակի մեջ ու դարձրինք մերը: Իհարկե, դժվար է նյութականացնել աննյութականը, բայց հետաքրքիր է ու գրավիչ…

Փորձեմ ընդհանուր դրույթներով ներկայացնել, թե ինչպես է ստեղծվում կինոպոեզիան և ինչպես է կազմակերպվում այս աշխատանքը:

  • Ընտրվում է գրական ստեղծագործությունը. ստեղծագործության, շարքի ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ: Ես առաջարկում եմ կարդալ, ուսումնասիրել կոնկրետ հեղինակի մի քանի ստեղծագործություններ և ընտրել այն ստեղծագործությունը, որի մեջ տեսնում են իրենց կամ որի պատկերայնությունն ավելի հետաքրքրում է (բնականաբար ամեն անգամ հարցադրումները փոխվում են` ելնելով այն բանից, թե ինչ ստեղծագործություններ ենք ուսումնասիրում և ինչ քննարկում, բանավեճ եմ ակնկալում բորբոքել):
  • Սկսում է վերլուծական աշխատանքը` քննարկում, բանավեճ, կարծիքներ. բնականաբար որոշ սովորողներ առանձնանում են իրենց յուրահատուկ մոտեցումներով ու սրամիտ ձևակերպումներով, բայց կարևորն այն է, որ բոլորն են ներգրավվում աշխատանքի մեջ: Իհարկե, հեշտ է աշխատել ընտրյալ աշակերտների հետ, բայց կարծում եմ, որ խմբային-հետազոտական աշխատանքը ընտրյալների մի խումբ չի ենթադրում` այն աշխատանք է բոլոր սովորողների հետ:
  • Սովորողները բաժանվում են խմբերի ու սկսում է լեզվական-սցենարային աշխատանքը. այս աշխատանքի ընթացքում դժվարություններ շատ են առաջանում: Քննարկումներից ու աշխատանքի բաժանումից հետո յուրաքանչյուր սովորող փորձում է ներկայացնել իր անհատական սցենարը, այնուհետև սկսում է խմբային աշխատանքը` անհատական սցենարները վերածվում են խմբային սցենարների: Ամեն ինչ այնքան էլ իդեալական ու յուրահատուկ չի ստացվում. շատ սովորողներ իրենց սցենար- շարադրությունները կցկտուր, անպատկեր ու անգույն են գրում, շատերն էլ նմանակում են այս կամ այն գովազդային հոլովակը կամ հեռուստասերիալի պարզունակություն հաղորդում: Բայց կարծում եմ, որ դա բնական է, որովհետև սա իրոք լուրջ աշխատանք է և նպատակը ոչ թե կատարյալ սցենարի ստեղծումն է, այլ ստեղծագործական համատեղ աշխատանքի փորձը, որոնումն ու զարգացումը:
  • Սցենարային մշակումներ, համալրումներ, ոճական ճշգրտումներ:
  •  Հաջողված սցենարի ընտրություն, մյուս. առանձնացնում ենք հաջողված հատվածները, քննարկում, փորձում պատկերացնել, համադրել ընտրված ստեղծագործության հետ և այլն. եթե երկու-երեք հաջողված դրվագներ ստեղծվում են, ես այդ համարում եմ հաջողված աշխատանք:
  • Բնականաբար ես երևում եմ յուրաքանչյուր ֆիլմում ու չեմ կարծում, թե դա վատ է: Յուրաքանչյուր ֆիլմում կա նաև իմ մասնիկը, որովհետև ես եմ խմբի ղեկավարը և ես եմ սովորեցնում, ճաշակ ու հմտություններ ձևավորում: Սկսում է ֆիլմի նկարահանման, տեղի և հագուստների ընտրությունը, որը բավականին հետաքրքիր աշխատանք է` ուսուցողական աշխատանք: Գուցե զարմանալի բան ասեմ, բայց կարծում եմ, որ եթե մարդը անճաշակ է հագնվում, չի կարող գրական ճաշակ ունենալ: Իմ բոլոր ֆիլմերում հագուստները պարզ են ու էսթետիկ: Կան սովորողներ, որոնք սիրով զբաղվում են դեկորացիաներով, որոնք նույնպես շատ պարզ են: Բոլոր ձևավորումների, ինչ-ինչ դետալների` ասենք թևերի, հագուստի, հեղինակները սովորողներն են:Կարծում եմ, որ հագուստը չպետք է խանգարի պոեզիային, իսկ պոեզիան` հագուստին: Սովորում ենք հագնվել. բարբարոսություն է անճաշակ հագուստով կամ անճաշակ դիմահարդարանքով պոեզիա կարդալը:
  • Նկարչական, ձևավորման աշխատանքներ. այս աշխատանքը կատարում են օժտված սովորողները: Ընտրվում են խորհրդանիշներ, հետաքրքիր ձևանախշեր` ֆիլմի ձևավորման և այն ավելի գրավիչ դարձնելու համար:
  • Սկսում են նկարահանումները. դրանք նույնպես ստեղծագործական երկարատև որոնումներ են: Ընթացքում սովորողներից մի քանիսն այնքան են տարվում, որ սկսում են փոփոխություններ մտցնել սցենարի մեջ, նոր ու ավելի հետաքրքիր առաջարկներ անում: Նույնը կատարվում է նաև ինձ հետ: Բայց այդ բնական է. մի բան է, երբ դու նստած սեղանի առջև երազում ես ինչ-որ բան անելու մասին կամ փորձում ես ինչ-որ բան գրել, մշակել, այլ է, երբ սկսում ես գրածիդ գույն, ձև ու ձայն հաղորդել: Այլ է, երբ դու երազում ես ինչ- որ սովորողների մասին, այլ է, երբ դու աշխատում ես կենդանի ու շատ տարբեր կենդանի մարդկանց հետ: Նկարահանումների ընթացքում սովորողները լրիվ այլ կերպ են սկսում վերաբերվել ընտրված ստեղծագործությանը, այլ կերպ են զգում այն: Սկսում են օգնել իրար, շփվել, բացահայտում միմյանց ու ինձ:
  • Նկարահանումները ուսումնական ճամփորդություններ են. ճանաչում ենք մեր քաղաքն ու հայտնաբերում հենց այն վայրը, որը կուզեինք գտնել: Սովորում ենք տեսնել ու կարևորել:
  • Ձայնի մշակումն ու պոեզիա կարդալը նույնպես բավականին հետաքրքիր լեզվական աշխատանք է. սովորողներն իրենք են նկատում իրենց խոսքի թերություններն, օգնում միմյանց` աշխատելով այնպես անել, որ ընդհանուր գործը չտուժի:
  • Նկարահանումներին հաջորդում է երաժշտության ընտրությունը: Երաժշտական ճաշակի ձևավորումը նույնպես ստեղծագործական- հետազոտական ու լուրջ աշխատանք է: Ընտրված երաժշտությունը սովորողների համար հոգեհարազատ է, ժամանակակից, սակայն ոչ այն, ինչ հիմնականում մատուցվում է հեռուստատեսությամբ:
  • Մոնտաժային աշխատանքը համակարգչային հմտությունների յուրացման միջոց է. կոնկրետ ու սիրելի աշխատանքի շնորհիվ սովորողներն ավելի հեշտ են սովորում: Յուրաքանչյուր ֆիլմ իր հետ նոր դժվարություններ ու նոր խնդիրներ է առաջացնում և յուրաքանչյուր ֆիլմ հնարավորություն է տալիս անընդհատ սովորելու:
  • Սովորողները նաև լուսանկարներ են անում, այնուհետև համակարգչային ծրագրերի օգնությամբ գունափոխում, ձևափոխում և այլն:
  • Սովորողները սովորելով փորձում են ստեղծել իրենց պոեզիան, իրենց գրական աշխարհը:

Պոեզիան ապրում է մեր մեջ ու մեր միջոցով: Այն արդիական է միշտ և սահմաններ չի ճանաչում: Այն կարող է լինել ժամանակակից, կարող է ձև ստանալ ու նյութականանալով մեզ ավելի հարազատ և ընկալելի դառնալ: Կարող է հնչել նորովի ու նոր երաժշտության մեջ: Հանճարեղ գրական ստեղծագործության հանճարեղությունը անհատականացման մեջ է` այն յուրաքանչյուրիս մեջ մի ձև, մի գույն, մի ձայն է ստանում ու մի երաժշտության պես հնչում: Ամեն դարաշրջանում մի հագուստ ու մի տեսք է ստանում ու մեզ մոտեցնում հավերժին: Ներկայացնենք մեր պոեզիան ու մեզ, մեր ժամանակաշրջանն ու մեր աշխարհընկալումը, մեր սերն ու մեր գեղեցկությունը: Ապրենք ու վայելենք...

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.