«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 26

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Շփման ուժ)

Դավիթ Մինասյան
«Ենթածրագրեր և պրոցեդուրաներ»

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
«Նորից Աբովյանի մասին»

Անահիտ Ավագյան
«Մի նախագծի մասին»

Նաիրա Դալուզյան
«Ուսումնական նյութի ընտրության մասին»

Արմինե Աբրահամյան
«Ի՞նչն է ավելի կարևոր»

Մարգարիտ Հարությունյան
«Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է»

Մարգարիտ Սարգսյան
«ՏՀՏ-ն` պոեզիայի ուսումնասիրման գրավիչ և արդյունավետ միջոց»

Աշոտ Տիգրանյան,
Դավիթ Մինասյան
«Համակցված առաջադրանքներ»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Քննարկում են քոլեջի սովորողները

«Երեխայի տունը»

Նայելով «Դպիրի» 25-րդ համարի նյութերը, աչքիցս չվրիպեց Մարիա Մոնտեսորիի «Երեխայի տունը»ստեղծագործության շարունակությունը: Նախորդ համարից ծանոթ էի նյութի բովանդակությանը և քիչ թե շատ պատկերացնում էի, թե շարունակությունը ինչի մասին է լինելու, և այդ պատճառով նայեցի մի քանի այլ նյութեր ևս: Սակայն շատ հետաքրքրված լինելու պատճառով կրկին անդրադարձա Մոնտեսորիի «Երեխայի տունը» ստեղծագործությանը:

Կյանքը գեղեցիկ է, երբ ազատության մեջ է: Անհատի յուրաքանչյուր լավ քայլը, լավ է, երբ խրախուսանքի է արժանանում, բայց սխալ քայլերը չպիտի պատժել՝ ստորացնելով անհատի «ես»-ը:

Նյութը ճիշտ դաստիարակության և դրա հետևանքների մասին է: Այն պատմում է երեխայի հոգեկան ապրումների, ճիշտ չդաստիարակելու դեպքում հոգեկան ճնշվածության և ազատատենչության մասին: Յուրաքանչյուր ծնողի երազանքն է ճիշտ դաստիարակել երեխային: Սակայն ճիշտ  դաստիարակությունը հարաբերական է:

Մոնտեսորին ասում է, որ դաստիարակություն ասելով` պետք է նկատի ունենալ երեխայի մեջ կյանքի նորմալ դրսևորումը, այսպես կոչված, ակտիվ զարգացումը: Ըստ նրա՝ կարգապահությունն էլ ազատության մեջ է, և ազատության միջոցով կարգապահ դարձած մարդը, կսկսի ձգտել իրական և միակ, իրեն երբեք չնվաստացնող և չհիասթափեցնող պարգևին` իր հոգևոր ուժերի զարգացմանը և իր ներքին «ես»-ի, իր հոգու ազատությանը, որտեղ ձևավորվում են նրա բոլոր գործուն ունակությունները:

Մոնտեսորին, լինելով ազատությամբ կարգապահություն դաստիարակելու կողմնակից, չէր կարող կողմնակիցը չլինել պարգևատրման և պատժի վերացմանը: Շատ լավ է, երբ խրախուսվում է երեխայի առաջադիմությունը, սակայն դրանով չպետք է վնասել երեխային:

Մոնտեսորին մի համապատասխան օրինակներով ցույց է տալիս, որ նյութականացված պարգևատրումը չի կարող զբաղեցնել կենդանի երեխային, որի ամբողջ հաճույքը շարժվելն ու աշխատանքն է, և եթե երեխաներին չենք «փչացրել»՝ վարժեցնելով պարգևներին և պատիժներին, նրանց ոչ միայն չեն հետաքրքրում պարգևատրման խորհրդանիշները (մեդալ, պատվոգիր և այլն), այլ կարող են վիրավորել:

Մոնտեսորին երեխայի, նրա զարգացման մասին հետևյալ կարծիքն է արտահայտել. «Երեխան մարմին է, որ աճում է, և հոգի, որ զարգանում է:Միջավայրը կյանքի ձևավորման երկրորդ գործոնն է, այն կարող է նպաստել, խանգարել, բայց ոչ ստեղծել, արարել: Զարգացման սկիզբը անհատի ներսում է: Երեխան աճում է, ոչ այն պատճառով, որ նրան կերակրում են, նա աճում է, որովհետև նրանում կյանքն է զարգանում»:
Մոնտեսորիի ասելիքի մասին մտածելիս հիշեցի պատմություններ իմ դպրոցական կյանքից և սկսեցի որակումներ տալ դրանց:

Ես կարծում եմ, որ ուսումնական միջավայրը` ճիշտ մեթոդիկան, կյանքի համար հիմնարար նշանակություն ունեն:Ես կողմնակից եմ երեխային ազատություն, ազատ խոսքի հնարավորություն տալու գաղափարներին: Ես շատ կցանկանայի մեծացած լինել ազատ, փոխադարձ հարգանքի դպրոցի պայմաններում և կարծում եմ, որ այսօր կլինեի ավելի անկաշկանդ, ինքնավստահ և համարձակ: Պատմեմ մի դեպք, որի հետևանքները ինձ ստիպեցին երազել վերջիններիս մասին:

Ութերորդ դասարանում էի սովորում և ռուսերենի դասից մեզ հանձնարարված էր պատմել, թե ինչպես ենք դաս սովորում, ինչ «մեթոդիկայով» ենք առաջնորդում: Մեթոդիկայի մասին ոչինչ չէի լսել և երբեք չէի տեսել առանձնահատուկ մեթոդիկայով առաջնորդվող ուսուցիչներ. միայն ուսումնական վերջին տարիներին մի փոքրիկ ամպիկ էր նշմարվում, որը սակայն դեռ կայծակներ արձակելու կարիք էր զգում:

Բոլորը պատմեցին իրենց սովորելու յուրօրինակ եղանակները, իսկ ես, բարձր գնահատելով անկեղծությունը և այն մեծ շնորհ համարելով, սկսեցի պատմել իմ մասին:Ասացի, որ  սովորում եմ  դասերս իմ սենյակում, որը լի է տիկնիկներով, և որոնք իմ դասերը սովորելու ժամանակ հանդես են գալիս իմ աշակերտների դերում: Համենայնդեպս կարծում էի, որ վատ բան չեմ արել և գոհ էի ինձանից պատմելու սկզբում, սակայն ընթացքում ուսուցչի դեմքի արտահայտությունը, որը աստիճանաբար կուրորեն ընդօրինակվում էր նաև դասարանցիներիս կողմից, շփոթեցրեց ինձ: Ես հուզվեցի,  բայց չնահանջեցի, ավարտին հասցրեցի պատմությունս: Եվ ի~նչ: Ուսուցիչս ծիծաղելով հատարարեց, որ ես կամ գիժ եմ, կամ էլ մանկամիտ, որ նման ձևով  եմ դասերս սովորում: Ես նրա հետ ծիծաղում էի, բայց ներսումս փշրված էի, կոտրված, ես ինքս ինձ երդվեցի այլևս բարձրաձայն չխոսել իմ մասին, թեկուզ ինձ «երկուս» դնեն: Իր այդ վարքով ուսուցիչը ճնշում գործադրեց ինձ վրա, ստիպեց, որ անտեղի ամաչեմ չկրկնելու և սկզբունքներ ունենալու համար, առաջացրեց թերարժեքության զգացողություն գիտելիքներիս, մտքերիս, վարքիս վերաբերյալ: Ես սկսեցի արտահայտվել այնտեղ, որտեղ գնահատվում էին իմ անկեղծ և գրագետ արտահայտված մտքերը:

Որպես մանկավարժ՝ ուշադիր կլինեմ, որ հանկարծ չկոտրեմ որևէ երեխայի մեջ այն, ինչը չեմ կարող ոչ մի ձևով վերականգնել: Կարծում եմ, որ ամենաանհեթհեթ մտքի դեպքում էլ պետք չէ գործի դնել այն զենքերը, որոնք ուսուցչին ուժեղացնում-բարձրացնում, իսկ երեխային նսեմացնում են, զենքեր, որոնցով սավառնող ուսուցիչները երեխայի աչքում մեկ ակնթարթում կարող են ընկնել բարձունքից:

Մարինե Մարտիրոսյան

Մարդը կարգապահ է, երբ նա կարողանում է տիրապետել ինքն իրեն և հետևել կյանքի կանոններին, դրսևորելով լավ վարք թե́ շրջապատում, թե́ կենցաղում: Շատ դժվար է երբեմն կիրառել կարգապահությունը, և եթե գիտակցաբար ամեն մեկս կիրառենք այն, ապա մեզանում շատ կլինեն կարգապահները: Ցավոք այսօր մեր մեջ քիչ են կարգապահ մարդիկ և կարգապահությունը մեզանում մոռացվում է կամ  փոխարինվում է պարտավորվածությամբ: Յուրաքանչյուրիս համար էլ հեշտ չէ լինել կարգապահ, չշրջանցել հաստատված կարգ ու կանոնը: Հեշտ է ասել այն բոլոր կանոնները, որոնք պետք է կիրառվեն, բայց արդյո՞ք կարողանում ենք դրանք  կիրառել կյանքում: Ինքներս մեզ կխոստովանենք, որ իսկապես երբևե չենք  հետևել շատ կանոնների, էլ ուր մնաց թե կիրառենք: Կարծում եմ այստեղից պետք է սկսել, պետք է սերմանել և ձևավորել առաջինը մեր մեջ, ապա դիմացինին սովորեցնել կամ խորհուրդ տալ կիրառելու կարգապահության կանոնները իր կյանքում: Կան մարդիկ, որ մեծ տարիքում էլ աշխատում են իրենց վրա և փորձում են ենթարկվել կամ ուղղակի բարեխղճորեն հետևել կանոններին: Երբեք էլ ուշ չէ կարգապահ դառնալու համար: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Իսկ թե ինչպես հասնենք կարգապահության, դա արդեն ուրիշ խնդիր է: Նախ պետք է հասկանանք՝ ինչ ենք հասկանում կարգապահություն ասելով, և որն է այն ուղին, որը կտանի մեզ դեպի կարգապահություն:

Կարգապահությունը խուլի նման լուռ և անդամալույծի նման անշարժ նստելը չէ: Մեր դպրոցում այսպիսի երեխային համարում էին կարգապահ կամ լավ դաստիարակված: Եվ այսպես էին մտածում ոչ միայն ուսուցիչները, այլ հենց իրենք երեխաները և ծնողները: Անհատին, առավել ևս երեխային, նման կարգապահության վարժեցնող ծնողը կամ  ուսուցիչը առաջին հերթին ոտնահարում են մարդու իրավունքները, ճնշում գործադրում նրա կարողության, ազատության, մտավոր զարգացման, հետաքրքրասիրության վրա՝ դարձնելով երեխային անկարող և անզոր, ոչնչացված անհատ և ոչ թե կարգապահ ինչպես իրենք են կարծում: Երեխային պետք է ազատություն տալ, ոչ թե խստորեն սահմանափակել այդ ազատությունը: Կարգապահության հասնելուն խանգարող առաջին գործոնը հենց ազատության սահմանափակումն է: Երեխան, չունենալով ազատություն, ճնշված է, և վախի գործոնը նրա մոտ չափից շատ է: Նա վախենում է սխալվելուց՝ սխալ խոսք ասելուց, սխալ արարք գործելուց, վախենում է պատժվելուց: Նա ունի հետաքրքիր հարց կամ առաջարկ, սակայն վախենում է արտահայտելուց, քանի որ դա կարող է անկարգապահություն դիտվել ծնողի կամ ուսուցչի կողմից: Այդպես երեխան կարող է խեղդել իր մեջ իր հետաքրքրասիրությունը, որը գուցե իրեն կյանքում շատ կօգներ:

Ես ետ եմ նայում իմ դպրոցական տարիներին և հաճախ  ականջներիս մեջ լսում եմ ուսուցիչներիս և տնօրենիս խիստ և հատուկ առոգանությամբ արտասանվող «չի կարելի» բառը: Դա այն բառն է, որը արգելք հանդիսացավ և մի հսկա պատնեշ գոյացրեց իմ ընդունակությունները ցույց տալու, մտքերը արտահայտելու և իրականացնելու, ազատության շունչը զգալու առաջ: Վեցերորդ դասարանում ես վստահ մոտեցա իմ հայոց լեզվի ուսուցչուհուն և խնդրեցի ստուգել իմ հորինած բանաստեղծությունների տետրը և օգնի ճիշտ կետադրել: Նա վերցրեց այն և մի երկուսը դեռ չկարդացած՝ ասաց. «Գիտես՝ այդպես հե՞շտ է բանաստեղծ դառնալը, որ այդպես լիներ, բոլորը բանաստեղծ կդառնային»: Եվ ոչ էլ ուղղեց իմ սխալները: Ես մի քանի տարի չփորձեցի որևէ բան հորինել և գրել, կարծում էի՝ եթե կարդան, կծիծաղեն վրաս: Մի անգամ  իրանահայ մի պապիկ հյուր էր եկել մեր տուն և իմացավ, որ բանաստեղծություններ եմ գրում, ցանկացավ կարդալ: Ես մեծ դժվարությամբ համաձայնեցի, երբ կարդաց, զարմացավ թե ինչպես են փոքրիկ գլխում այսքան ոսկե տողեր ծնվում: Նա ինձ ասաց, որ անպայման շարունակեմ և հրապարակեմ այդ բանաստեղծությունները: Բայց ես մինչև հիմա վախենում եմ և երևի  երբեք էլ չեմ կարողանա հաղթահարել այդ վախը: Հիմա ես նախանձով եմ նայում իմ երեխաներին. նրանք սովորում են ժամանակակից դպրոցում, որտեղ համարվում են լիարժեք մարդ և ունեն իրենց իրավունքները: Կարողանում են պաշտպանել այդ իրավունքները, որպեսզի ինչ-որ մեկը չոտնահարի, ունեն խոսքի ազատություն, մտքի անսահման ազատություն, և որ ամենակարևորն է, զարգանում և մեծանում են առողջ միջավայրում, շնորհիվ ճիշտ մանկավարժական մեթոդների, որ գործում է նրանց դպրոցում՝ մեր կրթահամալիրում: Եվ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ազատության գործոնը մեծ է և ազատության միջոցով կհասնենք կարգապահության, հոգատարության, ընկերասիրության, բարության և հարգանքի: Երեխային պետք է ազատություն տալ և անպայման հետևել նրա արարքներին, որպեսզի նկատելով վատը՝ միասին հասկանանք՝ ինչու է այն համարվում վատ և անընդունելի, իսկ լավ արարքի դեպքում նրան ոգեշնչենք: Գուցե դժվար է այսպես հարաբերվել երեխայի հետ, բայց դա միակ ճիշտ միջոցն է հասնելու այն կարգապահության, որը մենք ուզում ենք տեսնել մեր երեխաների մեջ:

Լուսինե Վարդանյան

«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Ես կարդացի Դպիրի 24-25-րդ համարում  «Շվեդիայի հանրակրթական համակարգը» հոդվածը: Ինձ շատ հետաքրքրեց այդ նյութը, և սկսեցի այդ շվեդական դպրոցը համեմատել մեր կրթահամալիրի հետ, տեսնել, թե որքանով են մեր կրթահամալիրը և մեր հանրապետության կրթական համակարգը համապատասխանում եվրոպական չափանիշներին: Ինձ տխրեցրեց, որ Հայաստանը իր կրթության զարգացման վրա ծախսում է քիչ` տարեկան համախառն արդյունքի 2%-ը:

Շվեդիայում կրթության բոլոր աստիճաններում ուսուցումն անվճար է, մունիցիպալ դպրոցներում սովորողներն ստանում են անվճար սնունդ, օգտվում են ուսուցման տարբեր միջոցներից և տրանսպորտից: Հիմնական դպրոցում աշակերտները 6-10 շաբաթ անցնում են աշխատանքային պրակտիկա: Մեր կրթահամալիրի հետ համեմատելով՝ նկատեցի նաև բազմաթիվ նմանություններ: Ասեմ, թե ինչը ինձ հատկապես հետաքրքրեց:

  • Նախադպրոցական  կրթությունը և հիմնական դպրոցը պարտադիր են:
  • Այնտեղ էլ են կազմակերպվում էքսկուրսիաներ:
  • Ֆիզկուլտուրան, երաժշտությունը, գեղանկարչությունը նախադպրոցական հաստատություններում հիմնական առարկաներն են: Սակայն այնտեղ նոր ուսումնական պլանով գիտելիքների և կարողությունների վերաբերյալ պահանջները վերաբերում են 5-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին:
  • Ուսումնական շաբաթը հնգօրյա է:
  • 1-6-րդ դասարաններում բոլոր ուսումնական առարկաները դասավանդում է մեկ ուսուցիչ, բացառություն են կազմում տնարարությունը, ֆիզկուլտուրան, նկարչությունն ու  երաժշտությունը: Իսկ մեր կրթահամալիրում մինչև 4-րդ դասարանում է դասավանդում մեկ ուսուցիչ, և բացառությունն օտար լեզուներն են:
  • Այնտեղ մինչև 8-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջը սովորողներին գնահատականներ չեն դրվում: Նախ աշակերտներն իրենք են վերլուծում ու գնահատում իրենց ամենօրյա գործունեությունը: Այս նպատակին է ծառայում «աշակերտի դպրոցական գրքույկը»: Համանման մատյան ունի նաև ուսուցիչը, որը կոչվում է «ուսուցման անհատական պլան»:
  • Ավագ դպրոցներում յուրաքանչյուր 10-12 սովորող ունենում է մեկ դասղեկ:

Անի Հարությունյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.