ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
Մայիս Նիկողոս յան
Հասմիկ Ղազարյան
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՐԱՆ
(10 թեստ)
Թեստերը սովորողների գիտելիքներն ու հմտությունները ստուգելու և գնահատելու միջոց են։ Դրանք կիրառվում են ուսուցանված նյութի յուրացման և իմացության, ինչպես նաև որոշակի կարողությունների ձևավորման սահմանը ստուգելու համար։
Ըստ նպատակադրման թեստերը կարող են լինել ՝
-
Առաջադիմության¸ որոնք հանձնարարվում են նյութի ամփոփման ժամանակ՝ յուրաքանչյուր կիսամյակի¸ ուսումնական տարվա ավարտին։
-
Հայտորոշիչ թեստեր¸ որոնք պարբերաբար տրվում են սովորողների ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու և հետագայում ուսուցման որակը բարելավելու նպատակով
-
Ուսուցողական կամ ձևավորող թեստեր¸ որոնք օժանդակում են գիտելիքի ձեռքբերմանը¸ ընկալմանը¸ գործնական կիրառությանը¸ ընդհանրապես մտածողության զարգացմանը։
-
Ընդհանուր գիտելիքների¸ կարողությունները ստուգման թեստեր¸ որոնք ընդգրկուն են ու բազմակողմանի¸ կարող են ներառել ուսումնական ծրագրերի մի քանի տարվա նյութ։
Թեստի վերջին տեսակը դպրոցի ավարտական և բուհական ընդունելության համար է նախատեսված¸ հետևաբար հանձնարարվում է ուսումնական գործընթացի ավարտին կամ նոր՝ ավելի բարձր ուսումնական գործունեություն սկսելուց առաջ։
Այս տեսակի թեստերի շուրջ է աշխատել մեր ամբիոնը՝ որպես արդյունք ունենալով թեստերի ներկայացվող ժողովածուն։
Թեստ կազմելիս վերապատրաստում անցած մեր խումբը հաշվի է առել թեստեր կազմելու հիմնական սկզբունքները՝ հուսալիությունն ու հավաստիությունը։ Հարցերի ձևակերպումները մի քանի անգամ և տարբեր ուսուցիչների կողմից փորձարկվել են դասարաններում։ Ամբողջ ժողովածուն խմբագրվել ու սրբագրվել է բանիմաց ու փորձառու մասնագետի կողմից։ Թեստերի հավաստիությունը¸ որ պայմանավորված է ընտրված առաջադրանքների բովանդակության ու գնահատման միավորի ճշգրտությամբ¸ ապահովել ենք՝ հարցերը կազմելով ավարտական և միասնական քննությունների՝ պաշտոնապես հրապարակված ուղեցույցին համապատասխան։ Նպատակ ունեինք նաև սովորողներին ու քննություններին նախապատրաստվողներին վարժեցնելու առաջադրանքների հարցադրումներին։
Թեստերն ընդհանրապես պարունակում են վարժությունների և առաջադրանքների հետևյալ տեսակները՝
- բաց թողնվածը լրացնելու առաջադրանքներ
- կարճ պատասխաններ պահանջող հարցադրումներ
- ստեղծագործական բնույթի կամ ընդարձակ պատասխան պահանջող հարցադրումներ
- համապատասխանեցման առաջադրանքներ
- բազմակի ընտրությամբ հարցեր (3, 4 կամ 5 տարբերակ¸ որից մեկն է ճիշտ)։
Ելնելով մեր հարցարանի նպատակներից՝ մենք ընտրել ենք առաջադրանքների վերջին երկու տեսակները. Օրինակ՝ համապատասխանեցման՝
Որ՞ բառը հոմանիշ չէ նշվածին.
Մաքուր
ա.վճիտ
բ.ականակիտ
գ.պարզ
դ.բյուրեղապակի
Ո՞ր բառը համանուն չունի.
- համար
- եղանակ
- բութ
- թխածամ։
Բազմակի ընտրությամբ հարցերը համեմատաբար ավելի շատ են. օրինակ՝
Ո՞ր դեպքում է դարձվածքի իմաստը սխալ բացատրված.
- Ականջները կախել-ուշադիր, լարված լսել
- Գլուխ բարձրացնել-ապստամբել, ըմբոստանալ
- Թակարդ լարել- դավ դնել
- Նեղն ընկնել-դժվար կացության մեջ ընկնել
- Ոգի առնել-վրեժ լուծել
Ժողովածուն կազմելիս հաշվի ենք առել նաև 20-րդ դարի ականավոր մանկավարժ Բենջամին Բլումի՝ ճանաչողության ոլորտում մանկավարժական խնդիրների և նպատակների տաքսանոմիան¸ այսինքն՝ ստուգվում է սովորողների ստացած գիտելիքների քանակն ու որակը¸ դրանց ընկալումը¸ կիրառման ու վերլուծելու¸ համադրելու և գնահատելու կարողությունները (օրինակները տե´ս ժողովածուում)։
|