«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»

Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»

Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»

Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»

Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի  կիրառումը  ֆիզիկայի   դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»

Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»

Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ
կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և  գործիքներ»

Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»

Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»

Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան

«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»

Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»

Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»

Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»

Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն

Աշոտ Բլեյան

Տեղեկատվական հաղորդակցության (ինֆորմացիոն) տեխնոլոգիաները` ուսուցման միջոց

Այս վերնագրով ելույթ այս նույն լսարանում ես ունեցել եմ 2006թ. դեկտեմբերի 23-ին «Ծնողի դպրոց» ծրագրով, «Կրթությունը 10 տարի անց» համաժողովում: Հետաքրքրասերներն այն կարող են կարդալ «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 3-րդ համարում: Ուզում եմ շարունակել իմ այդ ելույթը և յուրաքանչյուր ուրբաթ հետազոտողի` ազատ մարդու դպրոցի ներկայացման համար, ինֆորմացիոն տեխնոլոգիաների փաստացի բերած անհատական, խմբային ու կոլեկտիվ ուսուցման մեթոդների այնքա՛ն պակասող ներդաշնակության համար իմ երախտագիտությունը հայտնել իմ գործընկերներին` դասավանդողներին և սովորողներին` նրանց մեջ, իհարկե, առանձնացնելով Սոնա Խաչատրյանին: Ուրբաթ օրերին սովորողների ներկայացրած էլեկտրոնային հետազոտական աշխատանքների (նախագծերի) անվանումների ոչ լրիվ ցանկը, որ բաժանված է հավաքի մասնակիցներիս, իսկապես տպավորիչ է:

Մենք չենք թերագնահատում ավանդական (սպառողի) դպրոցի իներցիան, նրա ռևանշիստական էությունը։ Նա գործում է, ինչպես վիրուսը` ինտերնետում, ուստի նրա վնասազերծումը հնարավոր է և պահանջում է ուսումնական գործի նոր կազմակերպում: Վերջին տարիներին մենք մեր հպարտությունն ենք համարել 1-ին դասարանից սկսած «Համակարգչային գրագիտություն և ինտերնետ» առարկայի ներմուծումը, նոր առարկայի ուսուցման կազմակերպումը կրթահամալիրի բոլոր սովորողների համար, իսկ ա՛յ, կրթահամալիրի 2007-2008 ուստարվա ուսումնական պլաններում այդ առարկան չքացել է: Այո՛, պիտի չքանար, որ ՏՀՏ-ն չօտարվի ուսուցչի և սովորողի իրական ուսումնական կյանքից, չդառնա դպրոցում մի խումբ նեղ մասնագետների մենաշնորհը, այլ հայտնվի հետազոտող ուսուցչի և սովորողի ձեռքին` որպես հարմար ու գրավիչ աշխատանքային միջոց: Թո՛ւյլ տվեք Ձեր առաջ հպարտանալ պարտադիր հանրակրթության` կրթահամալիրի կրտսեր դասարանների 2007-2008 ուստարվա ուսումնական աշխատանքի պլանի պարզաբանումներից արված այս մեջբերումով (կետ 7, 8). «Իմացումի հրճվանք» ծրագիրը բաղկացած է մայրենի լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն, համակարգչային գրագիտություն, կյանքի հմտություններ, ֆիզկուլտուրա, արվեստ, տեխնոլոգիա, շախմատ դասընթացներից։ Օտար լեզուները, համակարգիչն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են   առաջին դասարանից: 1-2-րդ դասարաններում ապահովվում են օտար լեզուների ամենօրյա պարապմունքներ։ Երկրորդ դասարանից սկսած` սովորողն  օգտվում է էլեկտրոնային փոստից: 2-4-րդ դասարաններում «Համակարգչային գրագիտություն» դասընթացի շրջանակներում սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի: 5-6-րդ դասարաններում սովորողը օտար լեզուները, համակարգչային կիրառական ծրագրերը և ինտերնետը գործածում է որպես ուսուցման միջոց, նաև ձևերից մեկը` նախագծային, հետազոտական աշխատանքները կատարելու և դրանք ներկայացնելու ընթացքում»:

Եվ այնքա՛ն բնական է ու համոզիչ, որ կրթահամալիրի 2007թ. հայտագրում հանդիպում ենք «Համակարգչային ծրագրերով ուսուցում անհատական համակարգիչներ ունեցողների համար ստեղծված դասարաններում» ազդին: Եվ գովելի է այն հետևողականությունն ու արագությունը, որով նորացվում են կրթահամալիրի բոլոր ուսուցողական ծրագրերի մեդիա կենտրոնները, իսկ անհատական համակարգիչն ու ինտերնետը, ուսուցման թվային այլ միջոցներն սկսել են հայտնվել կրթահամալիրի գրադարանում, բնագիտության լաբորատորիաներում, դասարաններում, այլ ուսումնական կաբինետներում, վաղը-մյուս օրը կհայտնվեն յուրաքանչյուր սովորողի աշխատանքային սեղանին, ասել է, թե սկսում են դառնալ անհատական գործածման: Եվ իհարկե մեր երեխաները որ ոչ միայն չեն վախենում տեխնիկայից, այլ իրենց բնական հետաքրքրասիրությամբ ձգվում են դեպի տեխնիկան` համակարգիչը, սկաները, թվային պրոեկտորը և ֆոտոխցիկը, շատ ավելի արագ են յուրացնում ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաները, քան մենք` դասավանդողներս: Ո՛չ վախենալ է պետք, ո՛չ չարանալ, ո՛չ խանգարել. պիտի խնդրել, որ նրանք մեզ էլ սովորեցնեն իրենց յուրացրած համակարգչային ծրագրերը: Այդ գործը նրանք այնքա՛ն լրջությամբ են կատարում: Համ էլ զվարճալի է:

Իմ այս ելույթից  լավ կոչ ստացվեց: Համակարգիչն ու ինտերնետը շքեղություն չեն ժամանակակից դպրոցում, այլ ուսուցման գրավիչ ու արդյունավետ միջոց: Ես ազնիվ պիտի լինեմ Ձեր առաջ. մեր ուսուցիչը, Դուք, հարգելիներս, հենց Ձեր մասնագիտության ուսուցման համար բավարար գրագետ չեք կարող համարվել, եթե գործնականում չեք տիրապետում մեկ տասնյակի չափ համակարգչային ծրագրերի և Ձեր աշխատանքում չեք գործածում օր օրի էժանացող և դրանով յուրաքանչյուր դպրոցին, սովորողին և ուսուցչին մատչելի դարձող ուսուցման էլեկտրոնային միջոցները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.