«Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում հանրապետական ծրագիրը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեխայի զարգացման կենտրոնին 2006 թ. աշնանը տվել էր 3-5 տարեկան երեխաների բնական զարգացման և աճի բնութագիր-սանդղակի ստեղծման և փորձարկման պատվեր: Հետազոտական նյութի վրա աշխատեցին կենտրոնի բազմամասնագիտական խմբի անդամները` հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ և կրթահամալիրի 3, 4 և 5 տարեկանների խմբերում աշխատող մի խումբ դաստիարակներ, ինչպես նաև ծրագրի ղեկավար Ա. Պետրոսյանը:
3-5 տարեկանների աճի և զարգացման բնութագիր-սանդղակի ստեղծման նպատակն էր ունենալ այնպիսի փաստաթուղթ, որի մեջ նկատելի կլինեն երեխայի բնական զարգացման և աճի օրինաչափությունները, առանձնահատկությունները: Այն կօգնի դաստիարակին պարզելու երեխայի զարգացման և աճի առաջընթացը, դպրոցի նկատմամբ պատրաստակամությունը, երեխայի դժվարությունները, անհրաժեշտության դեպքում նաև հատուկ կարիքները` այլ մասնագետների մոտ ուղղորդելու համար:
3-5 տարեկանների զարգացման և աճի բնութագիր-սանդղակը բաղկացած է հետևյալ մասերից.
ընդհանուր շարժողականություն
նուրբ շարժողականություն
ընդհանուր ֆիզիկական զարգացում
իմացական գործընթացներ (ուշադրություն, հիշողություն, խոսք, ընկալում և այլն)
սոցիալական զարգացում
հուզական զարգացում
Կարծում ենք, որ այս հավաքի ընթացքում այս փաստաթուղթ-նախագիծը կենթարկվի լրամշակման և կստանա ավարտուն տեսք:
3-4տարեկան |
4-5տարեկան |
5-6տարեկան |
|
Ֆիզիկական զարգացումը |
|
|
Ընդհանուր շարժողականությունը |
|
Ցատկում է |
աճող հմտությամբ ցատկում է, հաճախակի է բռնոցի խաղում |
խաղում է ակտիվ, շարժուն խաղեր, ցատկում է փոսերի և իր մարմնի չափսերին համապատասխան այլ արգելքների վրայով |
քայլում է ոտքերի մատների վրա |
պարան է խաղում (ցատկում է) |
անցնում է աթոռի, հաստ պարանի տակով |
վարժ վազում է |
կարող է վազել ծնկները բարձրացնելով |
կարողանում է արագ վազել, վազում է ցածր արգելքներ հաղթահարելով |
գնդակը խփում է գետնին և բռնում երկու ձեռքով |
կարողանում է գնդակը 3-4անգամ նետել վեր ու բռնել երկու ձեռքով |
գնդակը գցում է նպատակատեղին (ցանցի, փոսի մեջ),կարող է գնդակը 10 անգամ նետել և բռնել |
պահում է իր մարմնի հավասարակշռությունը |
կարողանում է ուղիղ գծով քայլել |
քայլում է թեք հարթության վրայով, 20 վայրկյան կանգնում է մի ոտքի վրա. |
քշում է եռանիվ հեծանիվ |
կարող է քշել երկանիվ հեծանիվ |
քշում է երկանիվ հեծանիվ |
թռչկոտում է |
մագլցում է |
թռչկոտելով առաջ է շարժվում |
կարճ տարածություն (3-4մ) կարող է ետ-ետ քայլել |
կարողանում է ետ-ետ քայլել 5մ և ավելի |
փորձում է ետ-ետ վազել |
ինքնուրույն բարձրանում է աստիճաններով |
կարողանում է շվեդական պատը բարձրանալ |
բարձրանում և իջնում է շվեդական պատի վրայով, շվեդական պատի վրայից թռչում է մարզական ներքնակի վրա 1մ բարձրությունից |
կարողանում է ուղիղ քայլել |
դժվարությամբ, բայց կարողանում է քայլել մարզական նստարանի վրա |
կարողանում է հավասարակշռված քայլել, դանդաղ վազել մարզական նստարանի վրա |
կարողանում է անցնել օղակի միջով |
կարողանում է օղակը գլորել |
ուղիղ գծով գլորում է օղակը և ետևից վազում |
|
|
|
|
Նուրբ շարժողականությունը |
|
կարող է մի բաժակից մյուսը հեղուկ լցնել |
երկու ձեռքով բռնելով՝ հեղուկըը թեյնիկից լցնում է բաժակը` առանց թափելու |
քամում է թաց կտորը |
ինքնուրույն հանում է հագուստը |
ինքնուրույն հագնվում է՝ բացառությամբ կոշիկների |
հագնում է նաև կոշիկները |
մանր առարկաները կարող է լցնել տուփի մեջ |
խոշոր ուլունքները հավաքում է թելի վրա |
կարողանում է ասեղ թելել և կարել |
կոճկում, արձակում է մեծ կոճակները |
կոճկում է միջին կոճակները |
կարողանում է կապել կոշկաքուղերը |
բացում է ֆլոմաստերի կափարիչը |
կարողանում է պտտելով բացել և փակել սոսնձի և նման այլ կափարիչներ |
տարբեր կտրվածքներով մանր կտորներով նկար է հավաքում |
օգտվում է մատիտից, խզբզում է |
գծում և նկարում է ճանաչելի առարկաներ |
կտրատում է տարբեր երկրաչափական պատկերներ, աշխատում է կավճով, վրձինով |
անվարժ խզբզոցով փորձում է ներկել նկարները |
ներկում է նկարները (ոչ վարժ) |
հմտորեն ներկում է նկարները, շրջագծում է տարբեր պատկերներ, շարունակում է նկարել տրված զարդանախշը |
|
Ընդհանուր ֆիզիկական զարգացում |
|
կաթնատամների մեծ մասը ծկլթել են |
բոլոր կաթնատամները ծկլթել են |
սկսում է կորցնել կաթնատամները |
|
|
|
|
Մտավոր զարգացումը |
|
|
Ընդհանուր ճանաչողություն |
|
գիտի իր անունը, երբեմն նաև` ազգանունը |
կարող է իր ընտանիքի մասին համառոտ պատմել |
տարբերակում է հարազատական կապերը, գիտի իր բարեկամների անունները, կարողանում է նրանց մասին պատմել, գիտի իր հասցեն և հեռախոսի համարը |
կարող է համեմատելով ասել երեք առարկաներից որն է մեծ |
կարող է նույն ձևն ունեցող 5-7 առարկա դասավորել ըստ մեծության |
համեմատում է տարբեր առարկաներ, իրեր և փորձում է վերլուծել դրանց հատկությունները |
մեծահասակի տված օրինակով կարող է 3-4 խորանարդիկով կառույց ստեղծել |
կարող է պարզ կառույցներ ստեղծել |
խորանարդիկներով, լեգոներով, այլ իրերով զանազան կառույցներ է ստեղծում |
գիտի 3-4 գույների անուններ |
ճանաչում է մինչև 6 գույն |
կարողանում է համեմատել գույները (մուգ ու բաց), կարող է ճանաչել թվերը, տառերը |
կարողանում է ըստ 1 հատկանիշի համեմատել 2 առարկա |
կարողանում է համեմատել 3-4 առարկա |
կարողանում է հետազոտել երևույթները |
կողմնորոշվում է տարածության մեջ |
հասկանում է «տակ», « վրա», «կողքին», « առաջ», «ետ» և այլ բառերի իմաստները, |
իր վրա ասում է` որն է աջ ձեռքը, որը՝ ձախ |
յուրացնում է մեծերի հաղորդած ինֆորմացիան |
հեռուստատեսությունից, այլ աղբյուրներից մեծերի աջակցությամբ ինֆորմացիա է ստանում |
կարողանում է հետազոտությունից հետևություն անել, ինքնուրույն ինֆորմացիա ձեռք բերել |
մեծերի հուշելով կարողանում է դժվար իրավիճակից դուրս գալ |
փորձում է դժվար իրավիճակից ելք գտնել |
կարողանում է տարբեր իրավիճակների, խնդիրների լուծումներ գտնել |
ճանաչում է մի շարք բնական երևույթներ (ամառ, ձմեռ, անձրև) |
փորձում է բացատրել ծանոթ երևույթները |
կարողանում է պատճառահետևանքային պարզ կապեր գտնել ( շ ոգ է, որովհետև ամառ է) |
հաշվում է 3-5 առարկա |
կարողանում է հաշվել 5-10 առարկա |
տիրապետում է թվաբանական տարրական գիտելիքների |
տարբերում է մութը լույսից |
տարբերում է առավոտը երեկոյից |
կարողանում է կողմնորոշվել ժամանակի մեջ, տարբերում է օրվա պահերը, տարվա եղանակները, երեկը, այսօրը, վաղը |
տալիս է «ինչո՞» հարցը |
տալիս է «ինչո՞ւ, ի՞նչ է» հարցերը |
անվերջ հարցեր է տալիս և ուզում է ստանալ դրանց պատասխանները |
սկսում է իրեն «ես» ասել |
որոշ տեղեկություններ կարող է հաղորդել իր մասին |
ուսումնասիրում է իրեն, նկարագրում է ու փորձում բնութագրել |
ճանաչում է շրջապատի որոշ երևույթներ, բայց դրանք չի կարող բացատրել կամ դրանց մասին դատողություններ անել |
դիտարկում և փորձում է ճանաչել շրջապատը |
սկսում է յուրացնել շրջապատող աշխարհը, դիտարկումներ է կատարում և հետևություններ անում բնության փոփոխությունների վերաբերյալ |
սիրով խաղում է երկրաչափական մարմիններով, բայց դրանք չի ճանաչում |
կարողանում է կտրել երկաչափական որոշ պատկերներ, դրանցով որոշ «կառույցներ ստանալ ( տուն, ծառ..) |
ճանաչում է երկրաչափական որոշ պատկերներ և մարմիններ, դրանցով ծանոթ կերպարներ ու առարկաներ է ստանում (ապլիկացիա, կառուցողական աշխատանք) |
|
Խոսք, մտածողություն
|
|
խոսքի մեջ օգտագործում է մինչև 1000 բառ |
բառապաշարը կազմում է մոտավորապես 1500-2000 բառ |
բառապաշարը հասնում է 2.500 բառի |
սկսում է բառերը հստակ արտասանել |
ճիշտ է արտաբերում բոլոր հնչյունները՝ բացի սուլականներից և շչականներից |
ճիշտ է արտաբերում բոլոր հնչյունները , նկատում է հնչյունների արտաբերման սխալները |
կարողանում է բարդ բառեր արտասանել |
կարողանում է բառերը վանկատել |
կարողանում է հեգել 3-5 հնչյուն ունեցող բառեր |
խոսելիս փորձում է պահպանել որոշ քերականական կանոններ |
խոսելիս պահպանում է մի շարք քերականական կանոններ |
խոսելիս քերականական սխալներ քիչ է անում |
քերականական ձևերն օգտագործելիս համաձայնեցնում է ըստ թվի, ժամանակի և այլն (երբեմն առանձին սխալներ են լինում) |
վերապատմում է ոչ մեծ ստեղծագործություններ |
կարողանում է ամբողջական հեքիաթներ պատմել` դերերը խաղալով |
կարող է նմանակող ձայներ անել «հաֆ-հաֆ», «կըռ-կըռ» և այլն |
օգտագործում է բոլոր խոսքի մասերը |
խոսում է նախադասություններով, կապակցաված խոսքով, պատմություն է հորինում |
կարողանում է կրկնել 3-4 վանկանի բառերը, դրանք ճիշտ արտասանել |
կրկնում է առաջարկված բառերն ու բառակապակցությունները` ճիշտ արտաբերելով հնչյունները |
կարողանում է հանգերով բառեր ասել, հասկանում է պարզ առած-ասացվածքներ |
խոսքը կազմակերպված է դառնում |
խոսում է 4-5 բառանոց նախադասություններով |
7-8 բառով նախադասություն է կազմում |
խոսքում սկսում է՝ օգտագործել դերանուններ |
աստիճանաբար ձևավորվում է ներքին խոսքը, մտածում է, հետո ասում, թե ինչի մասին էր մտածում |
օգտագործում է հոմանիշներ, հականիշներ |
կարողանում է փոքրիկ (քառատող, վեցտող) ոտանավորներ անգիր անել |
շատի ու քչի ընդհանուր պատկերացում ունի |
կարողանում է որոշ բառերի հականիշներն ու հոմանիշներն անվանել |
կարողանում է կարճ հեքիաթներ պատմել |
կարողանում է թվարկել հեքիաթի հերոսներին, դեպքերը |
կարողանում է թվարկել դեպքերն ըստ հերթականության, հեքիաթը ինքնուրույն մասերի բաժանել |
|
Երևակայություն, ստեղծագործություն |
|
սիրում է երևակայական և ընդօրինակման խաղեր |
հնարում է զվարճալի, չափազանցացված կարճ պատմություններ |
հորինում է երկար պատմություններ |
կարողանում է ծանոթ առարկաներով տարբեր խաղեր խաղալ |
առարկաներին կարող է տարբեր դերեր տալ |
դրսևորում է սիմվոլիկ մտածողություն, կարողանում է կերպավորել |
երբեմն կարողանում է երազները պատմել |
հասկանում է վերացական շատ հասկացություններ (երազանք, տխրություն…) |
վերացական հասկացություններ է նկարում, երևակայական պատմություններ հորինում |
դերային խաղերում ընդօրինակում է մեծերի գործողությունները |
դերային խաղերին ստեղծագործաբար է մոտենում |
ինքն է հաճախ որոշում խաղի կանոնները` ելնելով խաղի բնույթից |
սիրում է նույն պատմությունը մի քանի անգամ լսել |
լսած պատմությունը վերապատմելիս երբեմն իր վերաբերմունքն է արտահայտում |
կարող է փոխել պատմության ավարտը, շարունակել այն, նոր հերոս ներմուծել, պատմության վերաբերյալ իր վերաբերմունքն է արտահայտում |
զարգանում է միմիկան, փորձում է նմանակել կենդանիներին |
նմանակում է ծանոթ կենդանիների, փորձում է նմանակել սիրելի մուլտհերոսների |
կարողանում է մնաջախաղով ծանոթ տեսարաններ և պատմություններ ներկայացնել |
|
Սոցիալական զարգացում |
|
կողմնորոշվում է մեծերի խնդրանքներով և պահանջներով (հավաքել խաղալիքները, օգնել հասակակիցներին, խաղալիքներով միասին խաղալ և այլն) |
դրսևորում է վարքի՝ սոցիալապես ընդունելի վարք (կարող է ինքնուրույն հավաքել խաղալիքները, տարրական աշխատանքային պարտա¬կա¬նու¬թյուն¬ներ կատարել և այլն) |
յուրացրած կանոններին և նորմերին համապատասխան կանոնակարգում է իր վարքը (զսպում է ագրեսիվ ար¬ձա¬գանքները, արդարացի դերաբաշխում է անում, օգնում է ընկերներին և այլն) |
նկատում է մյուս երեխաների՝ մեծերի պահանջներին չհամապատասխանող վարքագիծը |
նկատում է մյուս երեխաների՝ ընդունված կանոններին ու նորմերին չհամապատասխանող վարքագիծը |
ուղղում է իր ընկերոջ՝ ընդունված կանոններին ու նորմերին չհամապատասխանող վարքագիծը |
հետարքրքրված մասնակցում է ընտանեկան անցուդարձին |
երեխաների հետ մտնում է դերային փոխհարաբերությունների մեջ |
ավելի շատ է ենթարկվում կարգ ու կանոնի, ինքն է հաճախ կանոններ թելադրում |
պաշտում է իր ծնողներին |
դրսևորում է սոցիալապես ընդունելի վարք |
մեծերի հետ կարողանում է ավելի լուրջ հարաբերվել, կարևորում է փոխադարձ վստահությունը |
ձգտում է արժանանալ մեծերի հավանությանը |
կարող է ինքնուրույն տարրական պարտականնություններ կատարել |
հասկանում է սեռերի դերերի տարբերությունները |
մշտապես փորձում է իր հնարավորությունները |
շարունակում է փորձել ծնողների համբերատարության սահմանները (օրինակ՝ հասկանալով, որ սխալ է, շարունակում է, քանի դեռ ծնողները դիտողություն չեն արել) |
համագործակցում է այլ երեխաների, մեծերի հետ |
վարվում է այնպես, ինչպես իրեն է հարմար |
հաճախ ձանձրանում է պարտականություններ կատարելուց |
խաղալիս սպասում է իր հերթին, ոչ միայն ենթարկվում է խաղի կանոններին, այլև ընդունում է խմբի որոշած կանոնները |
հաճախ գերադասում է մենակ խաղալ |
խաղում է հասակակիցների հետ` դերերը բաժանելով |
համագործակցում է ընկերների հետ, բաժանում է պարտականությունները |
կոնֆլիկտներ առաջանալիս համարյա երբեք չի զիջում |
խոսում է ուրիշ երեխայի հետ` երբեմն առանց լսելու, փորձում է իր տեսակետը պարտադրել |
հարմարվում է նոր միջավայրին, համապատասխան իրավիճակում համապատասխան վարք է դրսևորում |
մեծի պահանջով զսպում է իր ագրեսիան |
նմանակում է մեծերի գործողությունները |
կանոնակարգում է վարքը |
խաղում է միայն իր հասակակիցների հետ |
խաղում է իրենից 1-2 տարի մեծերի հետ, ընդունում է նրանց օգնությունն ու աջակցությունը |
տարիքային համապատասխան վարքագիծ է ցուցաբերում, խաղում է հասակակիցների հետ, սկսում է համագործակցել իրենից մեծերի հետ, փոքրերին կարող է ներգրավել խաղի մեջ |
|
Հուզական զարգացում |
|
դառնում է ավելի հանգիստ և ճկուն |
դրսևորում է նոր վախեր |
ավելի շատ զգացմունքներ է արտահայտում բառերով |
երբեմն լաց է լինում, խփում ուրիշներին |
հակված է չարություններ անելու, սիրում է աղմկել |
հեշտորեն շփոթվում է, ամաչում |
երբեմն մարդամոտ է, կենսուրախ |
սկսում է հասկանալ, որ ուրիշներն էլ իր նման զգացմունքներ ունեն |
ի հայտ են գալիս զգացունքներ (վախեր) մահվան նկատմամբ |
կարող է ամաչել այլ մարդկանց մոտ |
փորձում է ուղղել վատ արարքը |
վատ վարքի դեպքում մեղավորության զգացում է ունենում |
երբեմն ուզում է, որ իրեն վերաբերվեն որպես մանչուկի |
ձգտում է անկախության |
սիրում է անկախություն |
չի վերահսկում իր հույզերը, զգացմունքային է |
փորձում է վերահսկել իր զգացմունքները, բայց հաճախ չի ստացվում |
հաճախ վերահսկում է իր հույզերն ու զգացմունքները |