ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
Հակոբ Հակոբյան
Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում
Համակարգիչների և ժամանակակից էլեկտրոնային այլ միջոցների ներդրումը կրթական համակարգ չի կարելի ընկալել որպես ուսուցման պրոցեսի սոսկ տեխնիկական վերազինում: Մտնելով դասարան համակարգիչը փոխում է դասապրոցեսի կազմակերպման բուն սկզբունքները, ստեղծելով կրթական բոլորովին նոր միջավայր: Էապես փոխվում է ուսուցչի և աշակերտի աշխատանքի բովանդակությունն ու ձևը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը: Դասապրոցեսի կազմակերպման իմաստով ամենակարևորն այն է, որ դասարանում նոր ինֆորմացիայի կրողը արդեն միայն ուսուցիչը չէ: Դասարանում կա համակարգիչը, որը ինֆորմացիայի պարունակությամբ ակնհայտորեն գերազանցում է ուսուցչին: Սա գիտեն թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչը: Ինֆորմացիայի հաղորդման ձևերի իմաստով ուսուցիչը նույնպես զիջում է համակարգչին: Բնական հարց է ծագում. այդ դեպքում արդյոք ուսուցիչն ավելորդ օղակ չի՞ դառնում համակարգչի և աշակերտի միջև: Դժվար է այս հարցին միարժեք պատասխանել: Եթե նայենք տեխնիկայի զարգացման ժամանակակից տեմպերի տեսանկյունից, գուցե ապագայում այդպես էլ լինի: Բայց մյուս կողմից համակարգիչը որքան էլ «խելոք ու բազմագիտակ» լինի, նա անշունչ առարկա է, սովորական արկղ`լցված բազմապիսի հրաշագործ դետալներով: Համակարգչի մոտ բացակայում է մարդկային ոգին, կենդանի շունչը: Սրանում է ուսուցչի հիմնական առավելությունը համակարգչի նկատմամբ: Այնպես որ, դեռ անորոշ երկար ժամանակ ուսուցիչը կմնա դասապրոցեսի կենտրոնական առանցքը: Համակարգիչը պետք է դառնա ուսուցչի ամենակարող օգնականը դասապրոցեսի կազմակերպման գործում: Դրա համար ի՞նչ է պահանջվում:
-
Ուսուցիչը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղ առաջին հերթին խոսքը առարկայական որակավորման մասին է: Բայց աստիճանաբար ավելի ու ավելի կարևոր է դառնում նրա պրոֆեսիոնալ ( որպես շահագործող) հմտությունները համակարգչի հետ աշխատելիս: Արդեն հիմա զգացվում է անհրաժեշտություն, որ ուսուցիչը նաև որակյալ ծրագրավորող լինի: Այս հարցին լուրջ ուշադրություն պետք է դարձնեն մանկավարժ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները:
-
Համակարգիչների մուտքը դպրոցներ չի բերում կրթության վրա ծախսվող միջոցների կրճատման: Այն պահանջում է լրացուցիչ և զգալի ներդրումներ (գոնե ժամանակակից փուլ ում):
-
Համակարգիչը մեծացնում է ուսուցանվող նյութի յուրացման արագությունը, բայց ոչ զգալի չափով, քանի որ այդ արագությունը որոշվում է աշակերտի ուղեղի ընկալման շեմով: Ուստի չպետք է մտածել, որ համակարգչային տեխնիկայի կիրառումը զգալիորեն կկրճատի ուսման տևողությունը: Հնարավոր է նաև ուսուցման պրոցեսի դանդաղում, քանի որ համակարգիչը թույլ է տալիս խորամուղ լինել երևույթի այնպիսի մանրամասների ուսումնասիրման մեջ, որոնք ուսուցման տրադիցիոն մեթոդների դեպքում չեն շոշափվում:
-
Համակարգչի օգտագործումը չպետք է դառնա ինքնանպատակ: Կիրառման ձևերն ու բովանդակությունը պետք է բխեն դասի ընդհանուր պլանից:
-
Աշակերտները պետք է ունենան կոմպյուտերի հետ աշխատելու բավարար հմտություններ:
-
Պետք է պատրաստ լինել այն բանին, որ մոտ ապագայում կվերանա համակարգչի «նորույթ» լինելու առանձնահատկությունը, և նրան կնայենք մոտավորապես այնպես, ինչպես հիմա նայում ենք լաբորատորիաներում առկա և չօգտագործվող տեխնիկական այլ միջոցներին: Հետևաբար հենց հիմա պետք է մշակվեն դասապրոցեսում կոմպյուտերի արդյունավետ կիրառության մեթոդները:
Համակարգիչները որպես ուսուցման պրոցեսի կազմակերպման միջոց, առավել ցանկալի նվեր են բնագիտության ուսուցիչներին: Այս առարկաների դասավանդման ժամանակ օգտագործվում են համակարգչի բացառապես բոլոր հնարավորությունները:
Ինչպես հայտնի է, ֆիզիկան փորձարարական գիտություն է, և ֆիզիկայի դասապրոցեսն էլ պետք է հիմնված լինի ուսումնական փորձի վրա: Այստեղ համակարգչի հնարավորությունները շատ մեծ են: Համակարգչային բազմապիսի ծրագրերը, որոնք թույլ են տալիս մոդելավորել ֆիզիկական փորձը, հզոր գործիք են ուսուցչի ձեռքում: Համակարգչային փորձը մի շարք առավելություններ ունի իրական փորձի նկատմամբ:
-
Փորձը կարելի է իրականացնել շատ դանդաղ և դիտել երևույթի այնպիսի մանրամասներ, որոնք իրական փորձի ժամանակ աննկատ են մնում:
-
Համակարգիչը թույլ է տալիս վերարտադրել ոչ թե իրական փորձը, որը իր բարդության պատճառով դժվար ուսումնասիրելի է, այլ դրա պարզեցված մոդելը, ընդ որում փորձի պայմանները (մոդելի պարամետրերը) կարելի է փոփոխել՝ այն մոտեցնելով իրական երևույթին:
-
Կոմպյուտերային մոդելը թույլ է տալիս փոփոխել ժամանակի մասշտաբը և ուսումնասիրել ինչպես շատ դանդաղ, այնպես էլ շատ արագ ընթացող երևույթներ:
-
Գծագրերը, գրաֆիկները, փորձի սարքավորումները մոնիտորի վրա պատկերվում են շատ հստակ, առանց երկրորդական մանրամասների:
-
Փորձը կարելի է կրկնել բազմաթիվ անգամներ, արագացնել, դանդաղեցնել կամ կանգնեցնել ցանկացած տեղում: Դա ուսուցչին հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղում կենտրոնացնել աշակերտների ուշադրությունը, տալ մանրամասն բացատրություններ:
-
Աշակերտը կարող է առաջադրել հիպոթեզներ և անմիջապես դրանք ստուգել կոմպյուտերային փորձի միջոցով:
-
Շատ մոդելներ թույլ են տալիս ստանալ երևույթը բնութագրող մեծությունների միջև եղած կախվածությունների գրաֆիկներ:
-
Կարելի է դիմել տեսական նյութին, ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, օրենքները և սահմանումները բերել էկրանի վրա և հանգիստ աշխատել դրանց հետ:
Տրամաբանական հարց է ծագում. Հնարավո՞ր է, որ կոմպյուտերային փորձը ֆիզիկայի լաբորատորիաներից դուրս մղի իրական փորձը: Կարծում եմ, որ այդպիսի վտանգ չկա: Դա հիմնավորվում է նրանով, որ կոմպյուտերային փորձն ունի իրեն հատուկ թերությունները: Դրանում համոզվել ենք սեփական փորձով: 8-րդ դասարանում գազային օրենքներն անցնելիս իզոթերմ պրոցեսին վերաբերող փորձը աշակերտները նախ կատարեցին համակարգչային տարբերակով, հետո իրականացրեցին իրական փորձը: Իրական փորձը աշակերտների կարծիքով առավել հետաքրքիր և ուսանելի էր, քան համակարգչայինը: Նշեմ վերջինիս մի քանի էական թերություններ:
-
Այնուամենայնիվ, համակարգչային փորձը «սառն է ու մեռած»: Իրական փորձը անհամեմատ մեծ դրական էմոցիոնալ լիցք է պարունակում:
-
Մոդելի հետ աշխատանքի ընթացքում շուտով հասկանում ես, որ էկրանի վրա դու տեսնում ես այն, որը ինչ-որ մեկը ցանկացել է, որ դու տեսնես: Կորչում է տեսածի՝ որպես իրական երևույթի ընկալումը: Կարծում եմ՝ սրանով պետք է բացատրվի այն, որ աշակերտները շուտ են ձանձրանում:
-
Սովորաբար համակարգչային փորձի ժամանակ արդյունքները շատ հեշտ են ստացվում և արագ: Դա այդքան էլ հետաքրքիր չէ:
-
Բոլորովին տարբեր բաներ են, երբ գործիքը կամ չափիչ սարքը ձեռքդ ես վերցնում, և երբ այդ նույնը անում ես էկրանի վրա:
Ասվածից հետևում է, որ չպետք է գերագնահատել համակարգչի դերը դասապրոցեսում: Ուսուցչի խնդիրն է պարզել, թե ինչու և ինչպես օգտագործի այս կամ այն ծրագիրը, ընտրել իր դասի կառուցվածքից բխող մոդել և օգտագործման ձև և դրա հիման վրա կազմել գրագետ առաջադրանքներ:
Այս աշխատանքում մենք ներկայացնում ենք երեք այդպիսի առաջադրանքների օրինականեր, որոնցից յուրաքանճյուրը վերաբերվում է դասի որոշակի տիպի` խնդիրների լուծում, տեսական նոր նյութի յուրացում և լաբորատոր աշխատանք: Երեք դեպքերում էլ կարելի է համոզվել, որ առաջադրանքները համապատասխանում են դասապրոցեսի կազմակերպման այն սկզբունքներին, որը կիրառվում է մեր կողմից:
|