Անահիտ Պողոսյան
Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»
Իրավիճակի նկարագրություն
1. «Մայքլ Գանյան» դպրոցում, դպրոցի դասավանդողներից և սովորողներից, հարակից տարածքների (Թաիրով,Արգավանդ) սովորողներով համալրելով, կազմավորել աշխատանքային 6-9,10-12, 13-16 տարիքային խմբեր
2. Շաբաթական երկու անգամ կազմակերպել երկժամյա համագործակցային աշխատանք
3. Յուրաքանչյուր ամսվա վերջում կազմակերպել ստուգատես
Ծրագրի նպատակը և խնդիրները
1. Ընդլայնել երեխաների մտահորիզոնը, հարստացնել գիտելիքները, ներգրավելով ըստ ընտրված թեմայի, գաղափարի ծավալված հետզոտական և ստեղծագործական աշխատանքում
2. Զարգացնել սովորողի աշխատելու կարողությունը, կատարած աշխատանքը ներկայացնելու հմտությունը:
3. Շփումների միջոցով վեր հանել երեխաների հետաքրքրությունները, հույզերը, զգացմունքները և հետագա գործընթացը կազմակերպել ի նպաստ երեխայի անկաշկանդ գործունեության
4. Ճշտել նախընտրած գործնեության ոլորտը
Ծրագրի շահառուները
1. Խմբերում ընդգրկված սովորողները (ներգրավվել խմբային աշխատանքի և համագործակցային ուսումնական ծրագրում)
2. Ծնողները (երեխայի առօրյան դարձնել հետաքրքիր և արդյունավետ)
3. Հանրապետական հեռակա դպրոցը, հետազոտական ծրագրերի կենտրոնը
4. «Մայքլ Գանյան» դպրոցը և աշխատանքային խմբում ընդգրկված դասավանդողները (ինտերակտիվ մեթոդներով կյանքի կոչել ծրագիրը)
Ծրագրի արդյունքների չափումը
1. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրն անցկացնել ստւգատեսի ձևով: Ենթախմբերը իրենց ընտրած եղանակով ներկայացնեն կատարած աշխատանքները
2. Ստուգատեսից հետո կատարված աշխատանքի վերաբերյալ տալ ամսական հաշվետվություն
Աշխատանքի գործընթացի նկարագրություն
1. Կազմավորել համապատասխան տարիքային խմբեր
2. Յուրաքանչյուր ամսվա առաջին հավաքին ներկայացնել թեմաների ցանկը
- Մեծամասնության ցանկությամբ ընտրել ընթացիկ ամսվա աշխատանքային թեման
- Նախապատրաստել ընտրված թեմային համապատասխան գրականությունը, նյութերը, պիտույքները, տեխնիկական միջոցները
- Կազմել հաջորդ պարապմունքի աշխատանքային ծրագիր
- Ամփոփել ընթացիկ օրվա աշխատանքները
- Հանձնարարել տնային աշխատանք
3. Յուրաքանչյուր հաջորդ պարապմունքի օրը անդրադարձ կատարել նախորդ անգամվա կատարածին
4. Աշխատանքի յուրաքանչյուր փուլում կատարել ծրագրի շտկում ըստ ընթացքի
5. Աշխատանքի արդյունքում ստեղծված նյութերը հավաքել և համակարգել
6. Ամսվա վերջին հանդիպումը անցկացնել սուգատեսի ձևով
Ընտրված թեմաների ցանկ
1.Բիզնեսը որպես.....
2.Աշխարհի յոթ հրշալիքները
3. Սպորտը որպես...
4.Տարերային աղետներ
5.Բարեգործություն
6.Ինֆորմացիա
7.Ֆիլմեր,լուսանկարներ
8.Երաժշտական գործիքներ
9.Փայտ
10.Քար
11.Տարերային աղետներ
12.Մեր բնաշխարհը
13.Ջրային ռեսուրսներ
14.Հերոսներ
15.Հոբբի
16.Մարդը բնության սովորող
17.Զինագործություն
18.Մեքենա
19.Ասեղնագործություն
20.Գորգագործություն
21.Բնապահպանություն
22.Արտակարգ իրավիճակներ
23.Պարարվեստ
24.Իմ իրավունքը
25.Իմ պարտավորությունը
26.Հեքիաթն առանց դրական հերոսի
27.Հեքիաթն առանց բացասական հերոսի
28.Հեքիաթն առանց գլխավոր հերոսի
29.Հոբբի
30.Ծեսեր
31.Զարդանախշ
|