ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
Նաիրա Նիկողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ
XXI դարի դպրոցի բարեփոխումներն անհնար են առանց հետազոտող ուսուցչի: Ուսուցիչ, ում հետազոտական որոնողական աշխատանքը նպատակաուղղված է նոր տեղեկատվություն ստանալուն, ուսումնառության ընթացքի արդյունավետության բարձրացման նոր ուղիների որոնմանն ու հայտնաբերմանը:
Հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների նախորդ (1-ին) հավաքի ժամանակ արձանագրեցինք, որ մեր դասավանդողների մի մասն էր զբաղվում հետազոտական աշխատանքով:
2007թ. հունվարից գործում է դասավանդողի նոր աշխատակարգը, որով պայմանավորված՝ բոլորն են հետազոտական աշխատանքով զբաղվում: 2-րդ հավաքին արդեն բոլոր դասավանդողներն են հեղինակային մանկավարժության հեղինակներ:
Ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին էլ սովորողն է:
Դասավանդողներն այսօր ազատ տիրապետում են ՏՀՏ-ներին և գործածում ուսումնական գործընթացում, 2-10-րդ դասարանցիներն ունեն էլ.փոստի հասցեներ և ազատ օգտվում են ինտերնետից: Արդեն ունենք «Էլեկտրոնային դպրոցի» օրինակներ:
Կրթահամալիրը իր 20-ամյա գործունեության ընթացքում իրագործել է հետազոտող ուսուցչի ու սովորողի պատրաստման մոդելը: Մոտեցման այս ուղիներն այսօր արդեն ամրագրված են ՀՀ հանրակրթության պետական կրթակարգում և արդեն իրողություն են (տե՛ս ՀՀ հանրակրթության պետական կրթակարգ, բաժին 14 «Ուսուցչին ներկայացվող ընդհանրական պահանջներ», բաժին 5 «Միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջներ», կրթահամալիրի կայք «Զարգացման ծրագիր», դասավանդողի աշխատակարգ): Հետազոտողների համայնքում գնահատումը դարձել է ստեղծագործական աշխատանք. գնահատում ենք ամեն ինչ ու անընդհատ. պայմանով, որ խրախուսում ենք:
Եթե հավակնել ենք հայտարարել, որ կրթությունն ապրելու գործընթաց է, ապա գնահատումը ոչ թե զուտ կրթական, այլ կյանքի բոլոր բնագավառներին առնչվող խնդիր է. յուրաքանչյուրիս անհրաժեշտ է գնահատման հմտություն ունենալ: Մենք չենք առաջարկում տեսություն, որ պետք է իրագործենք պրակտիկայում, այլ երաշխավորում ենք գործնականը: Իր ստեղծման օրվանից կրթահամալիրն անընդհատ է զբաղվել գնահատման այլընտրանքային ձևերի ու գործիքների մշակմամբ:
Կրթահամալիրում գործող գնահատման ձևեր ու գործիքներ
- Արդեն 10 տարի է կիրառում ենք սովորողի ուսումնական գործունեության անհատական թղթապանակը (թղթային, էլեկտրոնային)
- Ի նքնաստուգման փաթեթներ
- Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ
- Սովորողի ուսումնական հաշվետվություն
- Դասավանդողի հաշվետվություն
- Ցուցադրություններ, ստուգատեսներ,
- Ամենուրբաթյա ուսումնական նյութերի ներկայացում
- Ամառային, ձմեռային ստեղծագործական ճամբարներ
- «Լավն ու վատը դպրոցում»
- Մանկան զարգացման կենտրոն
- Սովորողների ու դասավանդողների ամենամյա մրցանակներ
*«Տիգրան Հայրապետյան»
*«Ծուղրուղո~ւ»
*«Իմացումի հրճվանք»
*«Կրթություն բոլորի համար»
- Սովորողների ու դասավանդողների պարգևատրումներ
- Էլեկտրոնային լրատվամիջոցներ
- Կրթահամալիրի կայք, www.mskh.am
- «Դպիր» մանկավարժական ամսագիր
- «4-ից-6», «Կարդա, ինձ» աշակերտական էլեկտրոնային թերթեր
- «Բնագետիկ» էլեկտրոնային պարբերական
- Մասնագիտական զարգացման կենտրոն
* գիտելիքների գնահատման կենտրոն
* Սովորողը՝ որպես վերապատրաստող
* Դպրոց-կենտրոն
Գնահատումը մարդուն ապրեցնելու համար է. չվախենանք սխալներից, սխալները համարենք գործընկեր:
Բոլորիս միջից հանենք ձախողման տագնապը....
|