Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում
«Երեխաները երեխաների համար»
Ներկայումս մեծացել է բնագիտական հիմնարար գիտելիքների զարգացման անհրաժեշտությունը, որի հիմքը դրվում է կրտսեր դպրոցում:
Դպրոցում ստացած գիտելիքները ավելի ամբողջական դարձնելու համար մանկական բնագիտական պարբերականի գոյությունը անհրաժեշտություն է, բացակայությունն ակնհայտ։
Բնագիտությունով հետաքրքրված մի խումբ երեխաների` Սիրոյան Արսենի, Խլղաթյան Շանթի և Մարկոսյան Սարգիսի հետ ստեղծված «Բնագետիկ» պարբերականի առաջին համարը դրական արձագանքներ ստացավ, որը և ապացուցեց պարբերականի շարունակելիության անհրաժեշտությունը։
Շատ կարևոր է այն փաստը, որ երեխաները ավելի լավ գիտեն իրենց հասակակիցների հետաքրքրությունները, որոնք և արտացոլվել են ամսագրում տեղադրված հոդվածներում:
Առաջարկվում է՝
• շարունակել «Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի հրատարակումը, որը ստեղծում են երեխաները՝ երեխաների համար,
• պարբերականի հրատարակման շնորհիվ հետաքրքրություն առաջացնել դպրոցահասակ երեխաների մոտ, մասնակից դարձնել նրանց պարբերականի նոր նյութերի հավաքմանը, զարգացնել նրանց ստեղծագործելու, տրամաբանելու, հետազոտելու ունակությունը, հետաքրքրասիրությունը, գիտական լեզվամտածողությունը, ինքնուրույն եզրակացություն անելու կարողությունը։
Խնդիրները
Ստեղծվել է խմբագրություն, որտեղ սովորողներն ու ուսուցիչները աշխատում են միասին։
Պարբերականն ընդգրկում է հետևյալ թեմաները`
• նյութ
• բուսական աշխարհ
• կենդանական աշխարհ
• մարդ
• տիեզերք
• բնական երևույթներ
• բնապահպանություն
• գիտնականների մասին
• փորձարան-փորձանքադարան
• բնագիտությունը և ծեսերը
• օգտակար խորհուրդներ
• հարցադարան
• բնագիտական խաղալիքներ
• բնագիտական խաղեր
• հետազոտական աշխատանքներ
• ամսագրի հարցը
• գիտական գրականություն
• ստուգենք մեր գիտելիքները
• հումոր
• բնագիտությունը նախակրթարանում։
Ծրագիրի իրագործումը
Ստեղծված խմբագրության անդամները ստեղծագործող դպրոցականներ են, և նրանց օգնում են ուսուցիչները: Ուսուցիչները նույնպես զբաղված են ստեղծագործական, հետազոտական աշխատանքներով՝
- աշխատանք համապատասխան գրականության հետ
- քննարկումներ
- անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ
- ինտերնետի օգտագործում
- համակարգչային տեխնիկայի օգտագործում
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների կողմից առաջադրված հարցերի և թեմաների քննարկմանը:
Աշխատանքի կազմակերպում
Շաբաթական երկու անգամ ուսուցիչը և երեխաները հանդիպում են պարբերականի վրա աշխատելու համար։
Երեխաները ինքնուրույն կատարում են թարգմանություններ, համակարգչի վրա հավաքում և ձևավորում են նյութերը, ուսուցչի հետ քննարկում թեմաները:
Երեխաները մասնակցում են ուսումնական ճամփորդությունների։
Նախատեսվում է կենդանի շփում բնության հետ՝ արշավների և էքսկուրսիաների միջոցով:
Խրախուսվում է նոր երեխաների և ուսուցիչների ընդգրկումը ամսագրի աշխատանքներին, համագործակցությունը նմանատիպ նոր ծրագրերի (օրինակ՝ «Մտահորիզոն») հետ:
Սրբագրելուց հետո պարբերականը հրապարակվում և վաճառվում է էլեկտրոնային տարբերակով, նյութերը մաս-մաս տեղադրվում են կրթահամալիրի կայքում։
Կատարված աշխատանքները խրախուսվում են և նյութապես, և ֆինանսապես:
|