ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
Նարինե Խաչատրյան
Անգլերենի համագործակցային ուսուցում
Տեղակատվական աննախադեպ հոսքերի և մշակույթների միջև ավանդական սահմանների անորոշության պայմանններում անգլերենն աստիճանաբար վերածվում է միջմշակութային հաղորդակցության հզոր միջոցի:
Այսօր անգլերենը ոչ միայն բիզնեսի, գիտության և դիվանագիտության լեզու է, այլև նոր հազարամյակում ձևավորվող ցանցային համայնքների լեզու: Այս զարգացումներին ներդաշնակ՝ կտրուկ փոփոխությունների է ենթարկվել անգլերենի ուսուցանման մեթոդաբանությունը: Քերականության գերակայությամբ առաջնորդվող ավանդական մեթոդաբանությունները տեղը զիջել են համագործակցային ուսուցման (cooperative learning) մեթոդաբանություններին, որոնք դիտարկում են անգլերենի ուսուցանումը ոչ թե ինքնանպատակ, այլ որպես հաղորդակցության շարժանիվ: Գիտելիքի հասարակությունը որդեգրել է հաղորդակցական իրազեկման քաղաքականությունը:
Համագործակցային ուսուցանման հիմքում սովորողների հաղորդակցմանը նպաստող իրադրությունների ստեղծման սկզբունքն է:
Սովորողը միշտ պետք է ունենա խոսելու շարժառիթ: Եվ որքան ավելի համոզիչ է շարժառիթը, այդքան ավելի արդյունավետ կլինի հաղորդակցությունը:
Դասավանդման և ուսումնառության գործընթացում ուսուցիչը ստեղծում է իրական կյանքում հանդիպող իրադրություններ:
Այս առումով կարևորվում են սյուժետադերային խաղերը և խնդրահարույց առաջադրանքները, որոնք ունեն ընդհանուր գծեր իրական իրավիճակների հետ: Սովորողը մասնակից է դառնում իրական կյանքին մոտ երկխոսություններին, խնդրահարույց իրադրությունների, գտնում է հակասության կամ խնդրի հանգուցալուծում: Թեստերն ու խաղերը նույնպես մոտ են իրական կյանքում առաջացող իրավիճակներին:
Սովորողը միշտ պետք է ունենա խոսելու դրդապատճառ: Եվ որքան ավելի համոզիչ է այդ դրդապատճառը, այդքան ավելի արդյունավետ կլինի հաղորդակցությունը: Այսինքն՝ նախընտրելի է, որ սովորողը հարցնի իր գործընկերոջը. «Դու ելակի պաղպաղա՞կ ես ավելի շատ սիրում, թե՞ շոկոլադե» քան, «Ո՞րն է քո ամենասիրած ուտելիքը»: Վերջինիս դեպքում սովորողը ավելի շատ ստիպված է կռահել պատասխանը, քան մտածել: Պետք է խուսափել նրանց այնպիսի հարցեր տալուց, որոնց պատասխանները պարզունակ են: ‘What is my name?’ or ‘Is this a book?’ Նաև պետք է խուսափել այն հարցերից, որոնց պատասխանները սոսկ «այո» կամ «ոչ» են:
Երգերի ունկնդրումը լեզվի ուսուցանման կարևորագույն միջոց է: Ուսանողներին օգտակար է ցուցադրել երգի հերոսների նկարները, որպեսզի աշխատի նրանց երևակայությունը, և նրանք կանխագուշակեն, թե ինչ են լսում:
Քերականական կանոնների ուսուցումը նպատակաուղղվում է խոսքային հմտությունների, լեզվական կարողությունների և մտածողության զարգացմանը:
Ուսուցիչը գնահատում է ոչ միայն ուսանողների ճիշտ, այլև սահուն խոսքը: Լեզվի ուսուցման սկզբնական շրջանում խոսքի սահունությունը գերադասվում է խոսքի ճշտությունից: Միշտ չէ, որ քերականական կառույցներին և բառապաշարին տիրապետող սովորողը լավագույն հաղորդակիցն է: Եվ հակառակը, ուսանողները կարող են ունենալ սահմանափակ լեզվական գիտելիք, բայց հաջողությամբ հաղորդակցվել:
Ուսանողներին հնարավորություն պետք է տրվի արտահայտելու իրենց գաղափարներն ու կարծիքները` զարգացնելով անգլերենով մտածելու կարողությունը:
Ուսանողները լավագույնս յուրացնում են լեզուն որպես լեզվակիրներ (օրինակ` անգլերենով սյուժեներ են դիտում և իրենք էլ մասնակցում են այդ սյուժեների ստեղծմանը): Դասագործընթացում հնարավորինս օգտագործվում են ժամանակակից լեզուն և ժամանակակից թեմաները (խնդրահարույց հրապարակումները, ռադիոհաղորդումները, տեսաֆիլմերը և անիմացիոն սյուժեները):
Քանի որ լեզուն հաղորդակցական նպատակ է կրում, դա անհրաժեշտ է դարձնում է մշակութաբանական և երկրաբանական տեղեկատվության լայն ընգրկմանը օտար լեզուների դասագործընթացում: Բացի այդ, գործնական պարապմունքներին ուսանողներին ներկայացվում են անգլերենի տարբեր բարբառները:
Խոսքային գործունեության դրդապատճառ ավանդապես համարվել են մի շարք թեմաներ` ինչպիսիք են «Իմ ընտանիքը», «իմ քաղաքը», «Լոնդոնի տեսարժան վայրերը», «Տարվա եղանակները», «Իմ սիրած գիրքը» և այլն: Այս ենթատեքստում չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ զանգվածային լրատվության միջոցները չափազանց մեծ դեր են խաղում, և շատ աշակերտներ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի էկրանի առջև, քան դասարանում կամ տանը տնային աշխատանքներ կատարելիս: Այս պատճառով ավանդական թեմաների հետ մեկտեղ անհրաժեշտ է ծրագրերում ընգրկել մեր կյանքի անբաժանելի մասը դարձած այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են գովազդը, հեռուստատեսությունը, ինտերնետը:
Առաջարկում եմ ուսումնական ծրագրում ընդգրկել հետևյալ թեմաները, ըստ փուլերի `
Նախնական փուլ - Starter
Նախնական (Starter) փուլը հնարավորություն է տալիս կարդալ, գրել, կազմել պարզ նախադասություններ: Այս փուլում յուրացվում է 500 բառ և բառակապակցություն: Ավարտողը պետք է կարողանա արտահայտվել հետևյալ թեմաների շուրջ.
- ընտանիքի անդամներ, տարիք, արտաքին
- աշխատանք, մասնագիտություն, զբաղմունք, նախասիրություն
- սպորտ, ժամանց, կենդանիներ
- եղանակ, ժամանակ
- գնումներ և գնացուցակ, կերակուր, ըմպելիք, սննդակարգ
- աշխարհի քարտեզ, երկրներ, ազգեր, լեզուներ
Elementary (1-ին) փուլը հնարավորություն է տալիս հաղորդակցվել 1000 բառի օգտագործմամբ։
Pre-Intermediate (2-րդ) փուլում յուրացվում են հիմնական քերականական կանոնները, բառապաշարը մեծանում է 1000 նոր բառեր, կատարելագործվում են տարբեր իրավիճակներում անգլերենով հաղորդակցման հնարավորությունները: Սովորողը փուլերի ավարտին պետք է տիրապետի հետևյալ հմտություններին.
- ներկայացնել իր գործընկերներին և ծանոթանալ նոր մարդկանց հետ,
- պատմել ընտանիքի անդամների և ազգականների մասին,
- պատասխանել հեռախոսազանգերի, ուղղել հարցադրում
- օգնություն առաջարկել, հրաժարվել առաջարկից, արձագանքել խնդրանքին, խոստում տալ, հրահանգ տալ
- հյուրընկալում, ճաշ, կենցաղ
- հայրենիք, երկիր, քաղաք, գյուղ
- գնումներ, թվեր, չափ, կշիռ, խանութ, շուկա
- մարմին, առողջություն, հիվանդանոց, դեղատոմս,
- եղանակ, հագուստ, ճամփորդություն, փոխադրամիջոցներ
- հյուրանոց, ռեստորան, ուտեստներ,
- տոներ, արձակուրդ, ժամանց, հանգստյան օրեր,
- տեսարժան վայրեր, թանգարան, թատրոն, կինո և այլն։
Intermediate –(3-րդ) փուլում կատարելագործվում է առոգանությունը, բառապաշարը հարստացվում է ևս 1500 նոր բառերով, ձեռք է բերվում անգլերենով ազատ արտահայտվելու ունակությունը: Այս փուլը հաղթահարելու արդյունքում անգլերենի իմացությունը հասցվում է միջին մակարդակի: Փուլն ավարտելիս ուսանոը պետք է կարողանա ակտիվորեն օգտագործել 1200-1300 բառ՝ ունենալով մինչև 3500 բառի հասնող պասիվ բառապաշար, ինչպես նաև գործածել քերականական կանոնները:
Սովորողը կկարողանա արտահայտվել հետևյալ թեմաների շուրջ`
- փող, բանկեր, վարկեր, ապառիկ գնումներ, բանկային գործառույթներ
- հանդիսավոր միջոցառումներ, տոնակատարություններ
- զանգվածային լրատվության միջոցներ, քաղաքականություն
- առողջություն, շրջակա միջավայր և բնապահպանություն, բնություն,
- կենդանական և բուսական աշխարհ
- տարբեր ժողովրդների սովորույթներ և ավանդույթներ, ծեսեր
- աշխարհագրական, պատմական տեղեկություններ,
- տարբեր ազգերի մշակութային առանձնահատկություններ
- արվեստ, թատրոն, գրականություն, նշանավոր մարդիկ
- պատմություն, աշխարհագրություն, քաղաքական և ֆիզիկական քարտեզ։
Սովորողը պետք է կարողանա նաև`
- արտահայտել ցանկություն, մաղթանք, հիացմունք, զարմանք, հակակրանք, համաձայնություն, անհամաձայնություն,
- քննարկել խնդիր, տալ գնահատական, արտահայտել սեփական կարծիքը։
Upper-Intermediate (4-րդ) փուլում ձեռք է բերվում լսելու, հասկանալու և մտքերը ավելի բարդ համատեքստում արտահայտելու ունակությունը: Ակտիվ բառապաշարում ընգրկվում են արվեստի, գիտության, առողջապահության, սպորտի թեմաները, բառապաշարը հարստացվում է ևս 1500 բառերով:
Advanced (5-րդ) փուլի նպատակը ոչ միայն հաղորդակցվելն է տարբեր թեմաներով, այլև անգլերենով մտածելու կարողության ձեռքբերումը:
|