ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
Նարինե Խաչատրյան
Անգլերենը ինտերակտիվ միջավայրում
Լեզվի գործածման օրինաչափությունների մասին գիտելիքների դերի մեծացումը պայմանավորված է տեղեկատվական հեղափոխությամբ, որն այսօր ապրում է մարդկությունը:
Տվյալ պահի առանձնահատկությունն այն է, որ այսօր ավելի քան երբևէ տեղի է ունենում լեզվաբանական տեսության և լեզուների դասավանդման և ուսուցման մերձեցումը:
Տեսական գիտելիքներն ամենաանմիջական ձևով են ազդում գործնական մեթոդների, մեթոդաբանությունների մշակման և լեզուների ուսուցման մոդելների կատարելագործման վրա: Առանց այդ տեսական գիտելիքների այսօր հնարավոր չէ լուծել բանավոր և գրավոր խոսքի յուրացման, մեքենայական մշակման և ճանաչման կիրառական խնդիրները:
Ունիվերսալ համակարգչային ուսուցողական փաթեթը պետք է կառուցված լինի որպես բազմամիջավայրային համակարգ (hypermedia system), քանի որ լեզուն պոլիմոդալ համակարգ է:
Օտար լեզուների դասագործընթացում լեզվի հաղորդակցական գործառույթը հանգեցրել է մշակութաբանական և պատմական տեղեկատվության լայն ընգրկմանը: Այդ տեղեկատվությունը լավ համակարգվում է և կարող է ներկայացվել ոչ միայն տեքստային կամ ձայնային ձևով, այլև տեսա-լուսանակարային տեղեկատվության ձևով:
Ժամանակակից համակարգիչները թույլ են տալիս ինտեգրելու մեկ ծրագրի շրջանակներում տեքստերը, գրաֆիկան, ձայնը, անիմացիան, տեսակլիպները, լուսանկարները, վերջերս նաև վիդեո-ն, որի որակը չի զիջում հեռուստատեսայինին:
Համակարգչային ուսուցողական միջավայրը, որը հիմնված է ուսումնագործընթացում համակարգչային տեխնոլոգիաների ներդրման վրա, պետք է առաջին հերթին լինի կրթական գործընթացի գործիք, ինչպես սովորողի, այդպես էլ դասավանդողի համար: Այսինքն՝ համակարգչային միջավայրը իր խնդրին համարժեք պետք է լինի:
Այդ գործիքը չպետք է սահմանափակի օգտվողների մտադրությունները, ուսումնագործընթացում նրանց չպետք է պարտադրի խիստ սահմանված գործառույթների հերթականություն:
Օտար լեզվի դասընթացին մասնակցելիս հաճախակի կարելի է տեսնել աշակերտների, որոնք պասիվ նստած են և փորձում են խոսել միայն, երբ ուսուցիչն է կանչում գրատախտակի մոտ: Քանի որ աշակերտների մեծ մասը հնարավորություն չունի օտար լեզվով խոսելու դպրոցի պատերից դուրս, անգլերենի ուսուցումը վերածվում է քերականական կանոնների յուրացմանը, և անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն վարժությունների կատարմանը:
Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել ուսուցիչներին օգտագործելու տարբեր մեդիաները դասարանի լեզվական միջավայրի հարստացման համար: Եթե անցած դարի 80-ական թվականներին օտար լեզվի ուսուցչի տրամադրության տակ միայն ձայնագրություններ և ուսումնական տեսաֆիլմեր էին (լինգաֆոնային կաբինետները թեքումով դպրոցներում և բուհերի լեզվական ֆակուլտետներում էին), ապա 90-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին ուսուցչին օգնության հասան համակարգչային CD-ROM-ները, տեսա- և արբանյակային հեռուստատեսությունը, ինտերնետը։
Այս տեսանկյունից համակարգչային ունիվերսալ միջավայրերի կիրառումը անգլերենի դասագործընթացում արդյունավետ միջոց է ուսումանական արդյունավետ միջավայրի ստեղծման գործում:
Ներկայացում: Թեզիսներ:
-
ՏՀՏ կիրառմամբ դասընթացի գործնական պարապմունքները կազմակերպվում են համակարգչային լաբորատորիայում` մուլտիմեդիա ինտերակտիվ միջավայրում:
-
Ծրագիրն ունի հարուստ մուլտիմեդիա տեսա- և ձայնա- հնարավորություններ՝ զարգացնելու և բարելավելու բանավոր և գրավոր խոսքը, ձևավորելու արտասանական հմտությունները և ունկնդրման կարողությունները:
-
Բոլոր փուլերում կիրառվում են խաղեր, քերականական անիմացիոն օրինակներ և տեսասյուժեներ: Օգտագործվում է 3.500 բառ պարունակող աուդիո-բառարան:
-
Ինտերակտիվ համակարգում ուսուցումը միաժամանակ նպաստում է ձեռք բերված գիտելիքների համակարգմանը և հաղորդակցական կարողությունների զարգացմանը
-
Ուսուցանվող լեզուն ոչ թե ուսումնառության առարկա է, այլ հաղորդակցության շարժանիվ
-
Դասավանդման և ուսումնառության գործընթացում հանգուցային են սյուժետադերային խաղերը և խնդրահարույց առաջադրանքները: Ուսանողը, մասնակցելով այդ իրադրություններին, ինքնուրույն է գտնում հակասության կամ խնդրի հանգուցալուծումը:
-
Ուսանողը մասնակցում է իրական կյանքում տեղի ունեցող երկխոսություններին: Թեստերն ու խաղերը նույնպես մոտ են իրական կյանքում առաջացող իրավիճակներին:
-
Գործնական պարապմունքներին կատարվող ինտերակտիվ քերականական վարժությունները նպաստում են խոսքային հմտությունների, լեզվական կարողությունների և մտածողության զարգացմանը:
-
Քանի որ լեզուն հաղորդակցական նպատակ է կրում, դա հանգեցրել է մշակութաբանական և պատմական տեղեկատվության լայն ընգրկմանը օտար լեզուների դասագործընթացում:
-
Օգտագործվում է սոսկ ժամանակակից լեզուն և ժամանակակից թեմաները (խնդրահարույց հրապարակումներ, ռադիոհաղորդումներ, տեսաֆիլմեր և անիմացիոն սյուժեներ):
-
Ուսանողներին ներկայացվում են անգլերենի տարբեր առոգանությունները: Կիրառվում է առոգանության մշակման արդյունավետ մեթոդաբանություն, որը հիմնված է ձայնի գրաֆիկական ներկայացման վրա:
-
Ծրագիրը գրանցում է ուսանողների առաջընթացը և ունի թեստերի արդյունքների շտեմարան:
-
Իրականացվում է անհատական մոտեցում: Ծրագիրը հարմարեցված է ինչպես սկսնակների, այդպես էլ լեզուն տիրապետողների պահանջներին: Ուսանողը կարող է խոսքային գործունեության որևէ տեսակին ավելի լավ տիրապետել (բանավոր խոսքի ընկալում, բանավոր խոսք, գրավոր խոսք, գրավոր խոսքի ընկալում):
|