ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հեղինակային մանկավարժության ծրագրերի
հեղինակների 2- րդ հանրապետական հավաք
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
2007 թվականի մայիսի 18- ից 20- ը «Մխիթար Սեբաստասի» կրթահամալիրում տեղի է ունեցել Հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների 2- րդ հանրապետական հավաքը, որին մասնակցել են կրթահամալիրի դասավանդողները և հանրապետության տարբեր մարզերից և Արցախից թվով 15 դասավանդողներ` զեկուցումներով և առանց զեկուցման:
Հավաքի փակման ժամանակ անց է կացվել սոցիոլոգիական հարցում: Նպատակն էր պարզել, թե մասնակիցները որքանով են կարևորում այսպիսի հավաքները: Հարցաշարի օգնությամբ փորձել ենք պարզել հավաքի ուժեղ և թույլ կողմերը, հաջորդ հավաքի հետ կապված՝ մասնակիցների ակնկալիքներն ու առաջարկները:
Ուսումնասիրությունը եղել է նպատակային. հաջորդ հավաքների կազմակերպման ժամանակ օգտագործվելու են ստացված արդյունքները, առաջարկները:
Հարցումն անց է կացվել ստանդարտ հարցաթերթիկի միջոցով, խմբային հարցման մեթոդով, որին մասնակցել է մասնակիցներից 70 հոգի:
Հարցաշարն ընդգրկել է.
- Անձնագրային հարցեր.
սեռ
տարիք
աշխատանքային (մանկավարժական) ստաժ:
- Մասնակցի վերաբերմունքը պարզող հարցեր.
հավաքի արժևորումը մասնակցի կողմից
հավաքի ուժեղ և թույլ կողմերը:
- Ակնկալիքների, առաջարկների շարք.
հաջորդ հավաքից ակնկալիքները
այլ առաջարկություններ:
այլ առաջարկություններ:
Այն հարցին, թե որքանով են կարևորում այսպիսի հավաքները, և ինչ տվեց վերջին հավաքը, մասնակիցները պատասխանում են.
- շատ եմ կարևորում այսպիսի հավաքները - 17,1%
- կարևորում եմ այսպիսի հավաքները - 27,1%
- լավ եմ վերաբերվում նման հավաքներին - 2,8%
- այսպիսի հավաքները շատ անհրաժեշտ են - 7,1%
- կարծում եմ, որ տարին մեկ անգամ անհրաժեշտ է այսպիսի հավաքների կազմակերպումը - 1,4%
- այս հավաքը ինձ ոչինչ էլ չտվեց - 1,4%
- դժվարանում եմ պատասխանել - 1,4%
- պատասխան չկա - 1,4%
Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ մասնակիցները դրական արձագանք են տվել նման հավաքներին և կարևորում են նրանով, որ այն՝
- փորձի փոխանակման - 14,2%
- նոր մտահղացումներ, հետաքրքիր աշխատանքներ տեսնելու - 10%
- նոր, հետաքրքիր գաղափարների ի հայտ գալու - 8,5%
- արված աշխատանքն արժևորելու, գնահատելու - 5,7%
- տեղեկատվություն ստանալու - 11,4%
- շփման - 5,7%
- նոր ծանոթությունների - 4,2%
հնարավորություն է ընձեռում։
Որպես հավաքի ուժեղ կողմեր՝ մասնակիցներն առանձնացնում են.
- արված աշխատանքին հետադարձ հայացքով նայելու, վերլուծելու հնարավորությունը - 5,7%
- հավաքի բովանդակային հագեցվածությունը - 7,1%
- սովորողների ակտիվ մասնակցությունը հավաքին - 1,4%
- զեկուցողների պատրաստվածությունը - 2,8%
- ՏՀՏ- ների լայն կիրառումը - 1,4%
- արդյունավերությունը - 2,8%
- կազմակերպվածությունը - 4,2%
- անկաշկանդ մթնոլորտը - 5,7%
Որպես հավաքի թույլ կողմեր՝ առանձնացնում են.
- այլ դպրոցների ներգրավվածության ցածր աստիճանը - 8,5%
- այլ դպրոցներից զեկուցումներ չլինելը - 4,2%
- փորձի միակողմանի ներկայացումը - 5,7%
- հավաքի ընթացքում գործնական դասերր չկազմակերպելը - 5,7%
- տարբեր թեմատիկ խմբերին մասնակցելու հնարավորություն չունենալը - 4,2%
- ներկայացված որոշ նյութերի մակերեսայնությունը - 1,4%
- սննդի ծառայությունը - 2,8%
- աղմուկը - 2,8%
Որպես հաջորդ հավաքից ակնկալիքներ՝ մասնակիցները նշում են.
- հանրապետության տարբեր դպրոցների ներգրավվածության մեծացումը - 31,4%
- փորձի լիարժեք փոխանակումը - 11,48%
- այլ դպրոցների դասավանդողների ավելի ակտիվ մասնակցությունը (զեկուցումների նեկայացման մեծացումը) - 5,7%
- այլընտրանքային մանկավարժություն իրականացնող դպրոցների մասնակցությունը հավաքին - 1,4%
- աշխատանքների ներկայացումը գործնական դասերի միջոցով - 12,8%
- ներկայացվող նյութերի նկատմանբ չափանիշների խստցումը - 2,8%
- թեմատիկ խմբերի ավելացումը - 4,2%
- թեմաների շուրջ բանավեճելու հնարավորությունը - 1,4%
- նոր գիտելիքներ, ինֆորմացիա ստանալու հնարավորությունը - 5,7%
- համագործակցության շրջանակի մեծացումը - 5,7%
- ՀՀ ԿԳՆ- ի և այլ պետական կրթական կառույցների մասնակցությունը - 2,8%
- որ հաջորդ հավաքը անցկացվի բնության գրկում - 2,8%
- որ մասնակիցները նախապես ունենան զեկուցումները - 1,4%
Որպես առաջարկություններ՝ մասնակիցները նշում են, որ՝
- զեկուցումներից բացի լինեն խմբային քննարկման թեմաներ - 4,2%
- ԶԼՄ- ները լուսաբանեն հավաքի աշխատանքները - 2,8%
- ներկայացված որոշ նյութերից պատրաստվեն ֆիլմեր և դպրոցներում կիրառվեն որպես ուսումնական նյութեր - 1,4%
- կազմակերպվի սովորողների բաց հանրապետական հավաք - 1,4%
- հավաքին մասնակցեն նաև սովորողների ծնողները - 1,4%
- հավաքները կազմակերպվեն աշխատանքային օրերին - 2,8%
- հավաքի մասին շուտ տեղեկցվեն - 1,4%
Կան նաև այսպիսի առաջարկներ. այլ դպրոցների ներգրավվածության մեծացում, ակտիվ մասնակցություն և այլն, որը արդեն ակնկալիքների մեջ հնչեցվել են:
Կրթահամալիրի սոցիոլոգ Լուսինե Ալեքսանյան
|