ԴՊԻՐ 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
Գրիգոր Խաչատրյան
«Մարդիկ, միջավայր, ուսուցում»
Յուրա Գանջալյան
«Խմբային ուսումնական գործունեության տեսակները»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենի համագործակցային ուսուցում»
Մայիս Նիկողոսյան, Հասմիկ Ղազարյան
«Հայոց լեզվի և գրականության հարցարան»
Մարիամ Շոլինյան
«Գրիգոր Նարեկացի» այլընտրանքային ուսումնական ձեռնարկ»
Աիդա Պետրոսյան
«Ամենակարևորը ազատությունն է»
Անահիտ Ավագյան
«Բնագիտական փորձերի ժողովածու 1-2-րդ դասարանցիների համար»
Աշխեն Թադևոսյան
«Ազգերի դերը քաղաքակրթության զարգացման գործում»
Հայկազ Մարգարյան «Դրամագիտությունը՝ որպես պատմության օժանդակ առարկա»
Նաիրա Դալուզյան
«Էլեկտրոնային խաղերը կրտսեր առաջին դասարանում»
Անահիտ Պողոսյան «Ուսումնական ծրագիր «Մտահորիզոն»»
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Աշոտ Բլեյան
«ՏՀՏ-ն ուսուցման միջոց»
Հակոբ Հակոբյան
«Համակարգչի կիրառումը ֆիզիկայի դասապրոցեսում»
Մարիամ Սիմոնյան
«Անգլերենի ուսուցումը մեդիա կենտրոնում»
Հերմինե Թադևոսյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Աիդա Լոգյան
«ՏՀՏ-ների կիրառումը դասագործընթացում»
Նարինե Խաչատրյան
«Անգլերենը ինտերակտիվ միջավայրում»
Սոնա Խաչատրյան
«ՏՀՏ-ի կիրառումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Նաիրա Նիկողոսյան
«Սովորողի ուսումնական աշխատանքի որակի գնահատում և գործիքներ»
Գոհար Բադալյան
«3-5 տարեկան երեխաների աճի բնութագիր-սանդղակ»
Սոնա Բալայան
«9-10 տարեկանների բնական զարգացման բնութագիր»
Լուսինե Ալեքսանյան
«ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք»
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Գևորգ Հակոբյան
«Սովորողների և դասավանդողների ուսումնա-հետազոտական ու ստեղծագործական գործունեության կազմակերպումը և արդյունքների օգտագործման ու հրապարակման ձևերը»
Ժաննա Թովմասյան
«Ինտեգրված ուսուցում և նախագծի մեթոդ»
Մարգարիտ Սարգսյան «Լրագրություն դասընթացը կրտսեր դպրոցում»
Հասմիկ Նալբանդյան
«Բնագետիկ» մանկական էլեկտրոնային պարբերականի ստեղծում»
Վեներա Խառատյան «Հետաքրքրաշարժ քիմիա»
Հայարփի Տոնոյան
«Շրջակա միջավայրի բարելավումը`սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք»
Արսեն Գալստյան
«Պատանի միջազգայնագետ»
ԱՐՁԱԳԱՆՔ
Սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփում և վերլուծություն
|
Լուսինե Ալեքսանյան
ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝
որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք
21-րդ դարում չի կարելի պատկերացնել ուսումնական գործունեության կազմակերպման ավելի արդյունավետ ձև, քան համակարգչի և ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունների ամբողջական կիրառումը:
Ինտերնետում հաճախ կարելի է հանդիպել տարբեր թեստերի, հարցաթերթիկների, որոնց միջով իրականացվում են հոգեբանական, սոցիոլոգիական ուսումնասիրություններ:
Ինչպիսի՞ գործառություններ կրող է կատարել ՏՀՏ-ի ( ինտերնետի) միջոցով կազմակերպած սոցիոլոգիական ուսումնասիրությունը դպրոցում և դասագործընթացում:
Մինչ այս հարցին անցնելը, ասեմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 10 տարուց ավելի է, ինչ գործում է սոցիոլոգի ծառայությունը և կազմակերպում է տարբեր ուսումնասիրություններ (ստորև թվարկված են դրանցից մի քանիսը)՝
- Դպրոցից դպրոց տեղափոխվելու պատճառները
- Անհատական համակարգիչն ու ինտերնետը ուսուցման միջոց
- Որտեղ եմ պատրաստվում ուսումս շարումակել դպրոցն ավարտելուց հետո
- Ինչով են զբաղված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտները
- Լավն ու վատը դպրոցում
- Կրթություն՝ բոլորի համար։
Քանի որ այժմ կրթահամալիրում ընթացքի մեջ է «Լավն ու վատը դպրոցում» էլեկտրոնային ուսումնասիրությունը, հենց դրա օրինակով էլ փորձեմ պատասխանել վերը նշված հարցադրմանը. այն է՝ «Ինչպիսի գործառություններ կրող է կատարել ՏՀՏ-ի միջոցով կազմակերպած սոցիոլոգիական ուսումնասիրությունը դպրոցում և դասագործընթացում»:
Պատմեմ այն մասին, թե ինչպես է կազմակերպվում ուսումնասիրությունը։ ուսումնասիրությանը մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները: Նրանցից յուաքանչյուրն ստանում է էլեկտրոնային նամակ և պատասխանում դրան:
Առանձնացված է նամակների երեք աստիճան, որոնք հարցադրումներով իրարից քիչ են տարբերվում:
1-ին դասարան
Ողջույն, սիրելի՛ բարեկամ,
խնդրում եմ՝ պատմի՛ր ինձ Քո դպրոցի մասին: Անունդ գրելիս խնդրում եմ նշել նաև դպրոցդ և դասարանդ։
Նամակդ ուղարկի՛ր ble@bk. ru հասցեով:
2-6--րդ դասարաններ
Ողջույն, սիրելի՛ բարեկամ,
խնդրում եմ՝ պատմի՛ր ինձ Քո դպրոցի մասին: Դպրոցդ և դասարանդ նշելիս կարող ես գրել նաև անունդ:
Նամակդ ուղարկի՛ր ble@bk. ru հասցեով:
- Ի՞նչն է քեզ դուր գալիս քո դպրոցում։
- Ի՞նչը քեզ դուր չի գալիս քո դպրոցում։
- Ի՞նչ փոփոխություններ են կատարվել քո դպրոցում։
- Ի՞նչը կուզեիր փոխել քո դպրոցում։
- Ի՞նչը չէիր ուզի փոխել քո դպրոցում։։
- Ո՞ր դասերին ես հաճույքով հաճախում։
- Ի՞նչն ես սիրով անում դպրոցում։
- Ո՞րն է դպրոցում քո ամենասիրելի վայրը։
7-10-րդ դասարաններ
Ողջույն, սիրելի՛ բարեկամ,
խնդրում եմ՝ պատմի՛ր ինձ Քո դպրոցի մասին: Դպրոցդ և դասարանդ նշելիս կարող ես գրել նաև անունդ:
Նամակդ ուղարկի՛ր ble@bk. ru հասցեով:
- Դո՞ւ ես ընտրել քո դպրոցը և ինչո՞ւ։
- Ի՞նչն է քեզ դուր գալիս քո դպրոցում։
- Ի՞նչը քեզ դուր չի գալիս քո դպրոցում։
- Ի՞նչ փոփոխություններ են կատարվել քո դպրոցում։
- Ի՞նչը կուզեիր փոխել քո դպրոցում։
- Ի՞նչը չէիր ուզի փոխել քո դպրոցում։
- Ո՞ր դասերին ես հաճույքով հաճախում։
- Ի՞նչն ես սիրով անում դպրոցում։
- Ո՞րն է դպրոցում քո ամենասիրելի վայրը։
Նամակները հավաքվում են, մշակվում և վերլուծվում:
Ամփոփելով կարելի է ասել, որ վերջինս՝
I - սոցիոլոգիական ուսումնասիրություն է, որի միջոցով ստանում ենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ տեղեկատվություն և ձեռնարկում համապատասխան միջոցառումներ։
II - քանի որ ուսումնասիրությունը էլեկտրոնային է, նրա միջոցով պարզ է դառնում, թե՝
- ինչպես է սովորողը տիրապետում համակարգչին
- մայրենիին կամ այլ լեզուների (եթե հարցումը կազմակերպվել է այլ լեզվով)
- ունի արդյոք էլեկտրոնային հասցե և օգտվում է դրանից
- կարողանում է արդյոք հստակ ու գրագետ շարադրել մտքերը
- կարծիք հայտնել որևէ հարցի վերաբերյալ:
Ուսումնասիրության թեմայի շրջանակում կարողանում է.
- տեսնել ու տարբերել լավը վատից
- կարողանալ բարձրաձայնել իրեն անհանգստացնող ու անհարմարություն պատճառող հարցերի մասին
- գնահատել ու արժևորել ունեցածը:
Երկու դեպքում էլ` և՛ որպես զուտ սոցիոլոգիական, և՛ ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը որպես դասագործընթաց, կատարում է վերահսկող և գնահատող գործառույթներ.
- մի դեպքում վերահսկվում և գնահատվում է դպրոցը, ուսմնական գործընթացի կազմակերպումը
- իսկ մյուս դեպքում` սովորողը:
|