ԴՊԻՐ 6
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»
Մեթոդական մշակումներ
Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»
Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.
«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»
ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»
|
Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ
1. Դասարան – 7-րդ
2. Դասընթացը - «Անցյալի ուսումնասիրություն ՏՀՏ–ների կիրառմամբ»
3. Սովորողների ուսումնական գործունեության արդյունքների գնահատման միավորային համակարգ
ա) նախաձեռնություն – 16 միավոր
բ) ինքնատիպ պատասխան կամ հարց (գործունեություն) – 10 միավոր
գ) նաև արտադասագրքային աղբյուրների օգնությամբ տրված պատասխան կամ հարց (գործունեություն նաև ինքնուրույն ձեռք բերված միջոցներով) – 8 միավոր
դ) միայն դասագրքի տեղեկատվությամբ տրված պատասխան կամ հարց (գործունեության մեխանիկական իրականացում) – 6 միավոր
ե) բ կետը մասնակի թերություններով – 5 միավոր
զ) գ կետը մասնակի թերություններով – 4 միավոր
է) դ կետը մասնակի թերություններով – 3 միավոր
ը) սխալ պատասխան կամ հարց (անարդյունավետ գործունեություն) – 1 միավոր
թ) պատասխանի (գործունեության) բացակայություն – 0 միավոր
4. Սովորողների ուսումնական գործունեության գնահատման գործակցային համակարգ
ա) տնային առաջադրանքների կատարում – 2 գործակից
բ) կարճ ժամանակ պահանջող գրավոր աշխատանք – 5 գործակից
գ) բանավոր պատասխան – 5 գործակից
դ) ծավալուն գրավոր աշխատանք – 4 գործակից
ե) ամփոփիչ թեստ – 8 գործակից
զ) հետազոտական աշխատանք – 15 գործակից
է) խմբային աշխատանք – 10 գործակից
ը) հանրօգուտ աշխատանք – 9 գործակից
թ) ուսումնական ճամփորդություն – 12 գործակից
ժ) հարցեր ուսուցչին – 6 գործակից
5. Պարբերաբար ինքնակրթությամբ զբաղվող սովորողը, որն իր աշխատանքի արդյունքում ստեղծված նյութերը կներկայացնի էլեկտրոնային կամ բանավոր տարբերակով, կստանա ամսական 100 միավոր (ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, մինչև ժամը 19.00):
6. Սովորողների կիսամյակային գնահատականի դուրս բերման բանաձև. 10(aA+aB+…aH+bA+…jH):
Փոքրատառերով նշված են գործակիցները, մեծատառերով`միավորները, իսկ 10-ը` սովորողի դասերին մասնակցության միավորն է 100%-անոց մասնակցության դեպքում, որը նվազում է համամասնական կարգով (0,1-ով հարգելի, 0,3-ով անհարգելի բացակայության դեպքում):
Աշոտ Տիգրանյան
|