«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում

1. Ծրագիրը նախատեսված է 7-րդ դասարանի համար։

2. Առարկայի դասավանդման նպատակներն են լրացնել փաստական նյութի և հասկացությունների իմացությունը, խորացնել պատկերացումները պատմական իրականության պատճառա-հետևանքային կապերի մասին, յուրացնել անցյալի դասերը։

3. Ծրագիրը յուրացնելու համար սովորողին անհրաժեշտ է 5-6-րդ դասարանների «Պատմություն» առարկայի պետական ծրագրերի բովանդակության բավարար իմացություն։

4. Առարկայի դասավանդման խնդիրներն են սովորողների ուսումնական հմտությունների և ունակությունների զարգացումը, սովորողի անհատականության և խմբային աշխատանքի առանձնահատկությունների ներդաշնակ զուգակցումը, գործնական հայրենասիրության արմատավորումը։

5. Առարկայի հիմնահարցերի քննարկման և լուծման փորձերի դասացուցակային ժամաքանակը շաբաթական 2 ժամ է։

6. Բովանդակությունը.

Թեմա 6. Եվրոպական մշակույթը և նրա ազդեցությունը հայկական մշակույթի վրա 17–19– րդ դարերում (6 ժամ). կրթություն, գիտություն, գրականություն, արվեստ

Թեմա 7. Պայքարը Գերմանիայի և Իտալիայի միավորման համար ու դրանց ազդեցությունը հայկական ազատագրական պայքարի գաղափարախոսության և գործնական քայլերի վրա (5 ժամ)։ Գերմանիայի և Իտալիայի միավորման փորձերի առանձնահատկությունները, հայկական բաղկացուցիչը եվրոպական հեղափոխական համակարգում, Միքայել Նալբանդյանի և Հարություն Սվաճյանի կյանքն ու գործունեությունը, հակամարտող գաղափարախոսություններ (պահպանողականություն, ազատականություն, հեղափոխական ժողովրդավարություն)

Թեմա 8. ԱՄՆ–ի կազմավորումը և զարգացումը (3 ժամ), հակագաղութատիրական պայքարի առանձնահատկությունները, ԱՄՆ–ի գաղափարական և տնտեսական հենքերը, ամերիկյան ազգի ձևավորումը, քաղաքացիական պատերազմի ընթացքը և հետևանքները, հայկական տարրը հյուսիսային Ամերիկայում

Թեմա 9. Անկախության պատերազմները Լատինական Ամերիկայում և հայերը (1 ժամ);

Թեմա 10. Ռուսական կայսրության կազմավորումը, հզորացումը և ճգնաժամը: Արևելյան Հայաստանը և հայերը կայսրության վերջին 60-ամյակում (7 ժամ) բացարձակ միապետությունը և ռուսական Նեռը, լուսավորյալ կայսրուհին, ռուսական բունտը և ֆրանսիական հեղափոխությունը, Ալեքսանդր 1–ինի քաղաքական ձախողումը և դեկաբրիստները, կայսրության ներքին և արտաքին քաղաքականությունը 1825 – 1914թ.թ. ու հայկական հիմնահարցերը

Թեմա 11. Ասիայի և Աֆրիկայի երկրների զարգացման առանձնահատկությունները  նոր ժամանակներում (1 ժամ)

Թեմա 12. Օսմանյան կայսրությունն անկման շրջանում և Արևմտյան Հայաստանը (7 ժամ), Օսմանյան կայսրության անկումը՝ որպես պատմական օրինաչափության դրսևորում, հայերի դերի և նրանց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունը 18–19–րդ դարերում. պատճառներ, ընթացք և հետևանքներ, հայկական հարցի պատմությունը՝ որպես քաղաքական անհեռատեսության, անձնազոհության, ուշացած խոստովանությունների և անցյալի չսովորած դասերի պատմություն, անհատի դերը Օսմանյան կայսրությունում և հայկական ինքնապաշտպանական շարժման մեջ

Թեմա 13. Իրանը և հայերը 1601-1914թ.թ. (2 ժամ)։ Սեֆյան Պարսկաստանը և հայերը, Նադիր շահը և Խամսայի  մելիքությունները, ռուս–պարսկական պատերազմները, բաբիական շարժումը և ձախողված բարեփոխումները, պարսիկ ազգայնականները և հայ ինտերնացիոնալիստները, իրանական հեղափոխությունը և գաղութարար տերությունները

Թեմա 14. Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի պայքարը գաղութային ներթափանցման  դեմ (1 ժամ) պայքարի վայրիվերումները և գաղութարարների հաջողությունների տնտեսական ու քաղաքական պատճառները, 1911թ. չինական հեղափոխությունը, ազատագրական պայքրը Հնդկաստանում և հայերը, Մեյձիի հեղափոխությունը և Ճապոնիայի մուտքը ինդուստրիալ քաղաքակրթություն

Թեմա 15. Ինդուստրիալ քաղաքակրթություն (4 ժամ). գիտության և տեխնիկայի նվաճումներն ու նրանց ազդեցությունը տնտեսության, հասարակության սոցիալական կառուցվածքի, գաղափարախոսական համակարգի և քաղաքական իրավիճակի վրա, ինդուստրիալ քաղաքակրթության օրինաչափությունների դրսևորումները Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրո-Հունգարիայում,Ռուսասատանում և ԱՄՆ-ում

Թեմա 16. 1-ին աշխարհամարտ (3 ժամ). ռազմա-քաղաքական դաշինքների աշխարհաքաղաքական հակասությունները, պատերազմի փուլերը, հայկական ողբերգության մեղավորները, պատերազմի արդյունքները և հետևանքները

7. Աշակերտի ուսումնական գործունեության ձևերն են բանավոր և գրավոր առաջադրանքների անհատական ու խմբային կատարում, արտադասագրքային նյութերի հայթայթում և վերլուծական ներկայացում, հետազոտական աշխատանք:

8. Ստուգման և գնահատման կարգը. փորձարկվում է գործակցային-չափանիշային համակարգը։

9. Ընդհանրությունները այլ առարկաների հետ. բովանդակային ընդհանրություններ ունի բոլոր հանրակրթական և ոչ հանրակրթական առարկաների հետ, դասավանդման մեթոդիկայի ընդհանրություններ՝ հասարակագիտական առարկաների և բնագիտական առարկաների աշխարհայացքային բաղկացուցչի հետ։

10. Ուսումնական ճամփորդությունների ցանկը (բոլորը նախատեսվում են եռօրյա).
Երևան – Վայոց ձորի մարզ - Երևան,
Երևան -Գեղարքունիքի մարզ - Երևան,
Երևան – Սարդարապատ - Ապարան – Վանաձոր - Երևան։

11. Աշակերտի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների (հանրօգուտ աշխատանք) ձևերն են տեղեկատվական – վերլուծական հաղորդագրություններ ուսուցիչների համար, ուսումնական օժանդակ ձեռնարկներ հիմնական դպրոցի սովորողների համար:

Աշոտ  Տիգրանյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.