«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցողական ծրագրերի 1-7-րդ և 9-րդ դասարանների բոլոր սովորողների, ինչպես նաև այլ դպրոցների նույն դասարանների սովորողների համար 2007թ. հունիսի 1-ից 15-ը կազմակերպվում է ամառային ճամբար: Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի ՀԱԹ Բ-1 դպրոց պարտեզի, ՀԱԹ Բ-4 դպրոց պարտեզի, մայր դպրոցի, գեղարվեստի վարժարանի, արհեստագործական դպրոցի, Մ. Գանյանի դպրոցի տարածքներում: Տեղերում ճամբարի պատասխանատուները նշանակվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով: Նրանք ապահովում են ճամբարի մասնակիցների ամենօրյա անվտանգ աշխատանքների կազմակերպումը:

Ճամբարի ամենօրյա աշխատանքներն սկսվում և ավարտվում են տողանով:
Առավոտյան տողանը սկսվում է երաժշտությամբ: Ճամբարի ղեկավարը ողջունում է ճամբարի մասնակիցներին: Նա տեղեկացնում է ճամբարի նախորդ օրվա աշխատանքի մասին: Ջոկատների ղեկավարները ճամբարի պետին զեկուցում են աշխատանքներին ջոկատի պատրաստության մասին՝ նշելով բացակաների անունները և պատճառը:
Երեկոյան տողանը սկսվում է ճամբարի պետի ողջունով: Ջոկատների ղեկավարները զեկուցում են այդ օրը կատարած աշխատանքների մասին: Տողանն ավարտվում է երաժշտությամբ:

Ճամբարի աշխատանքներն ընդգրկում են՝

  • երգի, պարի ուսուցում,
  • հանրօգուտ աշխատանք,
  • ստեղծագործական, հետազոտական աշխատանք, այդ թվում՝ ամառային արշավախմբերի աշխատանքների նախագծում և նախապատրաստում, նոր ուսումնական տարում ուսումնական գործունեության կազմակերպում, համակարգչի միջոցով ուսուցման կազմակերպում, ամառային հեռավար ուսուցման դպրոցի կազմակերպում,
  • սպորտային պարապմունքներ,
  • հանգիստ,
  • սնունդ:

Ամառային հայրենագիտական արշավախմբի աշխատանքը նախագծող խումբը պետք է ընտրի արշավի վայրը, կազմի արշավի ծրագիրը, ֆինանսական նախահաշիվը, անհրաժեշտ միջոցները գտնելու ճանապարհները, արշավի արդյունքի ներկայացման ձևը:

Նոր ուսումնական տարում ուսումնական գործի կազմակերպումը պարտադիր քննարկման նյութ է ճամբարի բոլոր մասնակիցների հետ: Քննարկումների արդյունքում բոլորը պետք է ծանոթանան 2007-2008 ուստարվա ուսումնական պլանին՝ իր պարզաբանումներով, ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնառության մասին պայմանագրին: Այս քննարկումներին ներգրավվում են ուսուցողական ծրագրերի ղեկավարները, կրթահամալիրի տնօրենը և մասնաժողովի նախագահը: Քննարկումները սկզբում կազմակերպվում են ջոկատներում, հետո ըստ տարիքային խմբերի՝ 30-40 հոգիանոց խմբերով:

Համակարգիչների միջոցով ուսուցման կազմակերպումը պարտադիր քննարկման նյութ է ճամբարի բոլոր մասնակիցների հետ: Քննարկման ընթացքում բացատրվում է ուսումնական գործի կազմակերպման այդ ձևը: Քննարկման արդյունքում ենթադրվում է այդպիսի դասարանի կայացում:
Ամառային հեռավար (էլեկտրոնային) դպրոցի մասին քննարկումները պարտադիր են ճամբարի բոլոր մասնակիցների համար: Քննարկումների արդյունքում ենթադրվում է այդպիսի խմբերի ձևավորում, որոնք կարող են սկսել իրենց աշխատանքը հենց ճամբարի գործունեության ընթացքում:

Սպորտային պարապմունքների ժամանակ խրախուսվում է մրցումների, մրցաշարերի կազմակերպումը: Ցանկալի են միջճամբարային ընկերական հանդիպումներն ու խաղերը:

Ուսումնական ճամփորդության մասին հայտը ճամբարի ղեկավարը երկու օր առաջ ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին՝ նշելով մեկնելու վայրը, օրը, մասնակիցների ցուցակը, ճամփորդության ղեկավարին և նրա տեղակալին: Ճամբարի ղեկավարը չի կարող մասնակցել ուսումնական ճամփորդությանը: Ուսումնական ճամփորդության գնացող խմբում լրագրողների մասնակցությունը պարտադիր է: Ուսումնական ճամփորդության հաջորդ օրը ճամփորդության ղեկավարը հաշվետվություն է ներկայացնում «Պատանի ստեղծագործողի և հետազոտողի» հեռակա դպրոցի ղեկավարին (ցանկալի է էլեկտրոնային՝ ընդգրկելով նկարներ):

Մասնակիցների հաշվառումը պարտադիր է:
Ճամբարի աշխատանքներն ամեն օր սկսվում են 9.00 և ավարտում 16.00: Վերջին օրը աշխատանքները ավարտվում են 20.00-ին` հրաժեշտի խարույկով:

Ճամբարի մասնակիցները բաժանվում են 5-6 հոգիանոց աշխատանքային ջոկատների և ստեղծագործական հետազոտական աշխատանքներ կատարող խմբերի: Յուրաքանչյուր դասավանդող մասնակցում է երկու-երեք ջոկատների աշխատանքներին: Ստեղծագործական հետազոտական աշխատանքների ընթացքում դասավանդողները կա՛մ ընդգրկվում են խմբերում, կա՛մ կազմում են առանձին խումբ:

Ճամբարի աշխատանքների վերջին օրը աշխատանքային ջոկատները և հետազոտական խմբերը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները:

Ճամբարի աշխատանքների ընթացքում յուրաքանչյուր մասնակից մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:

Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:

Ճամբարի պատասխանատուները մինչև 2007թ. մայիսի 26-ը կրթահամալիրի տնօրենին են ներկայացնում կատարելիք աշխատանքների ցանկը, դրանց կատարման համար անհրաժեշտ  գործիքների ցուցակը, այն սովորողների ցուցակը, ովքեր կարող են իրենց տանը ընդունել մարզերից եկած սովորողների:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.