«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


Սեմյոն Սոլովեյչիկ

 Նվեր մտքեր
«Դպրոցի դաստիարակություն» գրքից

Դպրոցում կա չափելի արդյունք՝ գիտելիքը, և ոչ չափելի՝ զարգացումը։ Չափորոշիչներ առաջադրելով՝ հայտարարում ենք՝ դպրոցում կարևորը  չափելին է։ Եվ այնուամենայնիվ դպրոցում գլխավորը անսահման է։
Փոփոխության կամք է անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ բան փոխվի։ Ոչ թե դատարկ «կամենում եմ», այլ գործելու կամք է հարկավոր։ Երբ այդ ցանկությունն արթնանում է, արտաքին կողմի փոփոխությունը  կարող է շատ օգտակար լինել։ Նոր բովանդակության մասին երազանքը դեռ շատ է տարտամ։ Սակայն ձևը փոխում են, և դա ստիպում է ձգվել և կենտրոնանալ։
Բացատրելու, ապացուցելու և հավատալու կարողություն. ահա թե ինչ պիտի տա դպրոցը։ Սակայն դրա համար ուսուցիչների մեջ մեծ փոփոխություն պիտի լինի։

Լավ տնօրենի դեպքում յուրաքանչյուր ուսուցիչ իր լավագույն կողմերով է ներկայանում աշակերտներին։ Ինքներդ Ձեզ հարցեք՝ արդյոք դպրոց մտնելով՝ ավելի լա՞վն եք դառնում, և կհասկանաք, թե ինչպիսին է ձեր տնօրենը։

Դպրոցում շատ բան կախված է նրանից, թե ինչին են ուղղված տնօրենի հիմնական ջանքերը՝ ոգու պահպանմա՞նը, թե՞ կարգուկանոնի հաստատմանը։ Լավ դպրոցում ոգին և կարգապահությունը իրար չեն հակասում։ Վատ դպրոցում հանուն կարգապահության ոգին զոհում են։ Բայց հակառակը չի լինում. այն դպրոցում, որտեղ ոգին բարձր է, միշտ առկա է նաև կարգուկանոնը։

Եթե ուրիշ դպրոցները չիմանաս, երբեք չես իմանա, թե որ աշխարհում ես, արդյո՞ք ճիշտ ես վարում գործը։

Ներքուստ ազատ մարդկանց դաստիարակելու հիմնական եղանակը համագործակցությունն է, հատկապես այնտեղ, որտեղ համատեղ աշխատանք է արվում։  

Իսկ ի՞նչ կլինի, եթե թեկուզ հենց միայն մանկավարժական նկատառումներով ազատությանը վերաբերվենք որպես տաղանդի, նույն մեթոդները կիրառենք, այսինքն՝ առանձնացնենք օժտված երեխաներին, նրանց օգնենք, գովենք։

Երեխաները ոչ թե դաստիարակությունից են փչանում, այլ վերադաստիարակությունից։ Նույնը նաև դպրոցն է։ Լավ դպրոց չի լինի, եթե չսովորենք սիրել դպրոցը այնպիսին, ինչպիսին կա։
Որպեսզի երեխաները սիրեն դպրոցը և դրա հետ նաև ուսումը, պետք է փոխել ոչ թե կարգուկանոնը, ոչ թե ծրագրերը, ոչ թե ուսուցիչներին, այլ հենց դպրոցի հայեցակարգը։

Թարգմանեց Սուսան Մարկոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.