«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

Ճամբարի պետ՝ Լուսինե Բուշ

Ճամբարին մասնակցել է 109 սովորող, որից 9-ը՝ ոչ կրթահամալիրից։

Ամեն առավոտ յուրաքանչյուր ջոկատից ընտրվում էին խոհանոց-լաբորատորիայում աշխատող երեխաներ, որոնք կազմում էին այդ օրվա ճաշացանկը և ջոկատավարի օգնությամբ կատարում էին գնումներ, պատրաստում էին նախաճաշը և ճաշը, ինչպես նաև մասնակցում էին խոհանոցային այլ աշխատանքների:

Ճամբարի օրերին 3-րդ դասարանցիները անցկացրել են նաև իրենց ամառային  ստուգատեսները:
Յուրաքանչյուր օրվա հակիրճ նկարագիրը լուսանկարներով տեղադրվել է կրթահամալիրի կայքում:

Հաշվետվություն ըստ օրերի
01.06.Երեխաների պաշտպանության միջազգային օր
Անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Առավոտյան տողանից հետո երեխաները, բաժանվելով խմբերի, պատրաստել են օդապարուկներ, պատի թերթեր «Թող լինի» և «Թող չլինի» խորագրերով:
12:00-ին դպրոցի շուրջ անցկացվել է օդապարուկների շքերթ, որից հետո օդ են բարձրացվել գազով լցված փուչիկներ:
13:00-ին տեղի է ունեցել տոնական ճաշ:
13:30-14:00 Երգ ու պար Մարմարյա սրահում

05.06.07
Քայլարշավ «Բանգլադեշով»
Երեխաները այցելել են Հարավարևմտյան զանգվածի հուշարձանները, եկեղեցին, կարուսելները։ 

06.06.07
14:00-14:50 Հանգստի սենյակում երեխաները անցկացրել են մնջախաղ-վիկտորինա։

07.06.07
1-ին և 2-րդ դասարանցիները մեկնել են ուսումնական ճամփորդության՝ Օշական։

08.06.07
Այս օրը հայտարարված էր «Թատրոնի օր»: Առավոտյան տողանի ժամանակ երեխաները վիճակահանությամբ ընտրել էին հեքիաթներ, որոնց հիման վրա մինչև օրվա վերջ պատրաստել էին փոքր բեմադրություններ:

12.06.07
1-ին և 2-րդ դասարանցիները այցելել են Բ-4թաղամասի դպրոց-պարտեզի ճամբարը:


13.06.07
5-րդ և 6-րդ դասարանցիների ջոկատները մեկնել են Բուժական։

14.06.07
3-րդ դասարանցիները մեկնել են Կենդանաբանական այգի, 4- դասարանցիները` Գառնի-Գեղարդ:
12:00-13:00 Հանդիպում Տավուշի մարզի դպրոցականների հետ, մասնակցություն «Անգլիական ավտոբուսի» ինտերակտիվ ներկայացմանը։
«Նոր դպրոցի» ճամբարականները Տավուշի մարզի վերաբերյալ նյութեր էին պատրաստել, որոնք գրադարանում ներկայացրին Տավուշից ժամանած հյուրերին։
Մի խումբ երեխաներ ջոկատավար Զաքարյան Մարինեի հետ այցելել են «Զատիկ» մանկատուն:

15.06.07
09:00-09:30 Առավոտյան տողան, մարմնամարզություն
10:00 Մարմարյա սրահ (ճամբարի փակման արարողություն)
11:00 Տոնական նախաճաշ
12:00 «Կոմիտաս» – ներկայացում, համերգ
12:30 «Մեր բակը» մանկական մյուզիքլ (II դասարան)
13:00 Տոնական ճաշ
13:30 1-4-րդ դասարանցիների  ուսումնական թղթապանակների հանձնում
14:00 Մանկական դիսկոտեկ
14:40 Բարի ճանապարհ
18:30 1-ին դասարանցիների ներկայացումը
19:30 Կրթահամալիրի բոլո տարիների շրջանավարտների հետ հանդիպում Մարմարյա սրահում

  • Սովորած և կատարվող երգերն ու պարերը՝
    Անդաստան
    Զմփիկ
    Երևան
    Իրիկնային Երևան
    Մարալ
    Let’s fly our kites
    Облака
    Моль
    Թաշկինակներով պար
    «Կոմիտաս» համերգի նախապատրաստում
    Գովնդ
    Yupi

  • Ճամբարում իրականացված նախագծերը՝
    Հակածխախոտային ակցիա
    Մաքուր պահենք մեր շրջապատը
    “The Gingerbread”
    «Անմնացորդ» խոհանոց
    «Առաջին ճամբարներն աշխարհում» նախագիծ
    Ուսումնական փաթեթների ամբողջացում, հանձնում, ուսումնական հաշվետու CD-ներ
    Երրորդ դասարանի ստուգատես
    Ամառային արշավախմբային նախագիծ (Լոռի)

  • Կատարված հանրօգուտ աշխատանքը՝
    աշխատանք ներքին բակում (ավազի հանում, հողի փխրեցնում, քարազատում)
    փոքր ջերմոցներում աճեցրած սածիլների տնկում, խնամում
    աշխատանք խոհանոց-լաբորատորիայում։
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.