«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


Մարիամ Սիմոնյան

 ԿԱՐԱՈԿԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Դասական երաժշտությունն արդեն իսկ բնական ակունքներից բխող ուսումնական նյութ է, որից սնվում են թե՛ ստեղծողը, թե՛ սովորողը, թե՛ պարզապես լսողը: Ասեմ, որ առանց երգի կամ երաժշտության ընդհանրապես դասապրոցեսը համարում եմ շատ աղքատ: Լեզվի ուսուցման գործընթացում երգը շատ ավելին կարող է տալ, քան մեխանիկորեն ասվող (թեկուզ և անգիր) ոտնավորը: Անգիր են անում տհաճությամբ, երգում են սիրով:

Բացի դրանից, երգերը կարող են լինել թեմատիկ` ներառելով հենց երեխայի շրջակա աշխարհն ու կենցաղը: 1-3-րդ դասարաններում երգը սովորում են` բառն ընկալելով որպես հնչաշղթայի փոքրիկ միավոր կամ ելևէջ` մասամբ հասկանալով, մասամբ ենթարկվելով ռիթմին: 4-6-րդ և ավելի բարձր դասարաններում պահանջն այլ է. երգը պիտի համապատասխանի այս տարիքի երեխայի անհանգիստ և պրպտող ներաշխարհին:

Քանի որ առջևում ամառային ճամբարն էր, և դասերը մեզ չէին խանգարի, մտածեցի, որ լավ կլինի՝ հենց երեխաների հետ այսպիսի հետազոտական աշխատանք անենք: Սկզբից որոշեցինք անգլիացի հայտնի երգիչների հիթերից CD հավաքել: Հետո երգիչների ցանկն ընդլայնվեց՝ Էլթոն Ջոն, Բրայն Ադամս, Բոնի Էմ, Բիթլզ և այլն:

Աշխատանքային խմբում 6 հոգի էինք՝ 5-րդ դասարանցի Անահիտը, Մոնիկան, 6-րդ դասարանցի Արթուրը, Ջուլիան, 4-րդ դասարանցի Էդուարդը և ես: Աշխատանքի ընթացքում  երեխաները մի շարք կատարողների անուններն իմացան, որոնց մասին մինչ այդ չէին լսել, լսեցին նրանց երգերը, հիացան, զարմացան, նրանց մասին նյութեր դուրս բերեցին ինտերնետից, երգերից մի քանիսը թարգմանեցին` հարստացնելով իրենց բառապաշարն ու լեզվարտահայտչական միջոցները: Ի դեպ, թարգմանել են ոչ թե բառացի, այլ պահպանելով մայրենի լեզվի օրենքները, փորձելով ստանալ կենդանի, գեղեցիկ խոսք:

Հետո հարց ծագեց՝ արդյո՞ք մեր արածը կարող է ծառայել որպես ուսումնական նյութ, ի՞նչ կարելի է անել, որ երեխան հաճույքով անդրադառնա այս նյութին: Այս այստեղ էլ որոշեցինք կարաոկե պատրաստել, որից հաճույքով կօգտվեին նաև մեծերը: Ընտրվեց Բոնի Էմի “Brown girl in the ring” երգը, որը շատ ռիթմիկ է և շատ կրկնվող տողեր ունի: Մի երգի կարաոկեն այնքան հմտություններ ու կարողություններ պահանջեց և սովորեցրեց, որ դասագիրքը կարելի էր մի շաբաթով հանգիստ փակել և դնել մի կողմ: Երեխան պետք է զգար երգը, երգի գույնը, ֆոնը, ռիթմը, տեմպը, էլ չեմ ասում, թե ինչ մաթեմատիկական հաշվարկներ ենք արել էջերը ժամանակին փոխելու համար:
Համակարգչային գրագիտությունս էլ Անահիտի շնորհիվ հարստացավ: Մեկ երգի կարաոկեն մեզանից խլեց 5-6 օր, իհարկե այլ գործունեությունների հետ համատեղ:

Երեխաները որոշեցին հաջորդ ուսումնական տարում անպայման շարունակել այս գործը և հմտանալ:
Ջուլիայի հայրը զարմացել էր և ասել, որ Երևանում այսպիսի մեկ կենտրոն արդեն կա: Թող մերն էլ լինի երկրորդը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.