«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


                               Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին


Հախվերդյան Արամո
– Ինձ դուր է գալիս այն, որ միավոր եմ ստանում աշխատելով, այլ ոչ թե օդից: Եվ դա լավ է, որ երբ բացակայում եմ, իմ պատիժը կրում եմ միավոր կորցնելով:

Թադևոսյան Սոնա - Ինձ դուր է եկել գնահատման այս համակարգը: Այն բոլոր երեխաներին ստիպում է աշխատել և ձգտել առաջինը լինելուն: Ինձ դուր չի գալիս, որ հարգելի բացակայության դեպքում հանում եք մեր միավորները: Խնդրում եմ՝ պատասխանեք իմ այս հարցին, օրինակ` երգիչ Անդրեն ի՞նչ կապ ունի մեր դասի հետ:

Բուլղադարյան Մխիթար - Գնահատման ձևը լավն է, բայց ինձ դուր չի գալիս այն, որ բացակա լինելու համար միավոր են հանում: Լավ է այն, որ յուրաքանչյուր աշխատանք գնահատվում է:

Խաչատրյան Լիլիթ
– Ինձ դուր չի գալիս այս նոր գնահատման ձևը: Երբ ասում են ինքնակրթությամբ զբաղվիր և աշակերտը գնալով համերգ դրա մասին պատմում է. իմ կարծիքով դա ոչ մի կապ  չունի պատմության հետ:
Բայց մի կողմից լավն այն է, որ ուսուցիչը դասարանում մեզ հանձնարարություն է տալիս և դա անելով մենք միավոր ենք ստանում:

Գևորգյան Սուսաննա - Ինձ դուր չի գալիս այն, որ երբ դասից բացակայում ես միավոր են հանում: Մնացածը դուր է գալիս:
Կարապետյան Ռոբերտ – Լավ կողմերը՝ պայքարում են երեխաները միավորի համար, և կարծես խաղ լինի:

Գրիգորյան Լիլյա
- Ինձ դուր չի գալիս, երբ որ աշակերտը դասից բացակայում է, և այդ պատճառով նրա միավորների քանակը պակասում է:
Ինձ նաև դուր չի գալիս, որ ուսուցիչները մեկ–մեկ գնահատականով երեխային վախեցնում են (թե այդ երեխայի կիսամյակի գնահատականը վատ կլինի):
Գնահատականների մեջ ինձ դուր է գալիս այն, որ ես այդ գնահատականը իմ աշխատանքով եմ վաստակել:

Մարիամ Մարտիրոսյան և Արմինե Գալստյան
- Գնահատման մեջ ինձ ամեն ինչ այնպես է դուր գալիս, ինչպես որ կա:

Գևորգյան Հերբերտ
- Այս գնահատման լավն այն է, որ մեկ–մեկ շատ միավոր է գալիս, իսկ վատը՝ որ շատ անգամ գնահատում են իմ արժանիքներից քիչ:

Մկրտչյան Սերգեյ – Լավ կողմը այն է, որ ճիշտ են գնահատում, իսկ վատը այն է, որ ամեն աշխատանք առանձին է գնահատվում:

Վարդանյան Լիանա - Ինձ դուր է գալիս միավորներով գնահատման ձևը, քանի որ միավորները հեշտ ենք ձեռք բերում:

Օսիպովա Բուրաստան – Իմ կարծիքով բոլոր ձևերն էլ լավն են և արդարացի:

Համբարձումյան Արևիկ – Ցանկացած, պատմության հետ կապ չունեցող առաջադրանքից մենք ստանում ենք բավականին շատ միավորներ և անցնելով 5000-ի սահմանը, ապահովված զգալով՝ չենք աշխատում, սակայն գնահատման շատ հետաքրքիր և նոր մեթոդ է:

Առաքելյան Զարուհի – Ինձ թվում է դա բավական լավ է աշակերտներին գնահատելու համար, քանի որ «2» ստանալու փոխարեն համապատասխան միավոր է հանվում: Եթե դասից ուշանում են 5-10 րոպե, ինձ թվում է դա պատճառ չէ անհարգելի բացակա ստանալու:

Խաչատրյան Գրիգոր
– Վատ է, որ բացակայության դեպքում կամ ուշացման հանվում է միավոր, իսկ մնացածը նորմալ է:

Ասատրյան Լիլիթ
- Գնահատման մեթոդը շատ հետաքրքիր է: Պատասխանելով ինչ-որ հարցի մենք ստանում ենք միավորներ:

Գարանյան Քրիստինե
- Ինձ դուր չի գալիս, որ համերգների մասին ենք գրում պատմության դասին:

Մագարիդիչյան Արտակ
- Այս գնահատման ձևը ինձ դուր չի գալիս, քանի որ ես գտնում եմ, որ համերգ կամ թատրոն գնալը պատմության հետ ոչ մի ընդհանուր բան չունի:

Սահակյան Տաթևիկ
– Ինձ մի քիչ դուր է գալիս գնահատականի ձևը, մի քիչ չէ, որովհետև այդքան էլ հետաքրքիր չի միավորներով գնահատվել:

Բլեյան Մարիամ
- Գնահատման նոր համակարգը անձամբ ինձ դուր է գալիս, քանի որ այն մեզ ընձեռում է հնարավորություն ստանալու բազմակողմանի գիտելիքներ: Այսինքն՝ մենք ամողջ ուսումնական տարվա ընթացքում չենք բավարարվում միայն դասագրքի տված գիտելիքներով: Համակարգչից օգտվելը մեզ նաև տեխնիկապես է զարգացնում: Ստանալով միավորներ մեր կատարած աշխատանքների համար՝ մենք ապահովում ենք մեր քառորդային բարձր գնահատականները: Ինձ դուր չի գալիս, որ միջոցառումների և տարբեր համերգների մասնակցած աշակերտը ստանում է  այնքան միավոր, որքան  գրքեր կարդացած և պատմության վերաբերյալ ռեֆերատներ ներկայացրածը: Եթե որևէ մեկը այս մեթոդը նայի այս տեսանկյունից, ապա կարծում եմ, որ կմտածի, թե այս առարկան սովորեցնում է հայ էստրադային երգիչների կենսագրությունը, նրանց ապրելակիերպը և այլն: Դուր է գալիս նաև նրա համար, որ աշակերտը կարող է իր կարծիքը ազատ արտահայտել, անել նոր առաջարկներ դասի վերաբերյալ: Այդ ամենն անելով՝ նա նույնիսկ ստանում է միավորներ: Կցանկանայի, որ մեր դասաժամերը անցկացնեինք համակարգչային սենյակներում:  Դուր չի գալիս, որ դասագրքերի դասերը «թռչելով» ենք անցնում: Այդպես մենք հետ ենք մնում մեր տարիքի երեխաներից: Քանի որ արդյունքում նրանք  ձեռք են բերում  մեզանից ավելի գիտելիք:  Եթե հնարավորություն լիներ, ես կցանկանայի, որ անցնեինք  Թուրքիայի պատմություն, քանի որ այդպես մենք ավելի լավ կծանոթանայինք մեր հարևան և ԹՇՆԱՄԻ  ժողովրդի պատմությանը և հնարավորություն կունենայինք իմանալու, թե ինչ են նրանք մտածում հայոց Մեծ Եղեռնի, հայ ժողովրդի, մեր մշակույթի ու կրոնի մասին: Դա ինձ իսկապես շատ է հետաքրքրում:

Եթե աշակերտը հարգելի բացակայության պատճառով  չի ներկայացել դասին, չգիտի հանձնարարված տնային աշխատանքը  ու սխսլ տեղեկություն է ստացել վերջինիս մասին իր համադասարանցուց, կարծում եմ, որ պետք է պարժվի դասին ներկա և սխալ տեղեկություն տվող աշակերտը, եթե իհարկե նա նույնպես կատերել է սխալ հանձնարարությունը: Պատիժը կարող  է լինել իր վաստակած միավորներից հանելը:

Եթե աշակերտը երկար ժամանակով չի գալու դասերին, սակայն տանը ունի համակարգիչ, կարծում եմ, որ նա կարող է Ձեր հանձնարարած աշխատանքը կատարել տանը և ապա այն ուղարկել Ձեր  էլ. հասցեով: Այդպես նա կստանա միավորներ և բացակայության պատճառով միավորներից չի զրկվի, դա չի ազդի նրա քառորդային գնահատականների վրա:

Միքայելյան Գայանե - Իմ կարծիքով գնահատման այս ձևը սխալ է, քանի որ այսպես չի գնահատվում գիտելիքը, քանի որ դասը պատմելու համար ավելի քիչ միավոր ենք ստանում, քան համերգներ գնալու (բայց համերգը կամ երգիչը ի՞նչ կապ ունեն պատմության հետ. մեր դասարանցիները չգիտեն): Մենք կարող ենք գնալ շատ համերգների և միավոր ստանալ։ Այդ համերգների միավորները մեր քառորդը փակելու համար կբավականացնեն, և մենք կարող ենք պատմության դասին չգալ։ Նաև որ ընդունվենք համալսարան, քննություն պիտի տանք գիտելիքով, այլ ոչ թե համերգներին գնալով պետք է միավոր ստանանք:

7-րդ դասարանցիներ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.