«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Դավիթ Մինասյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող, ՏՀՏ մասնագետ

Հերոնի բանաձևը
(սեմինար-պարապմունք ծրագրավորումից)

Նպատակը` ծրագրավորման միջոցով ցույց տալ  երկրաչափական խնդրի լուծման օրինակ, մասնավորապես, եռանկյան մակերեսի հաշվումը Հերոնի բանաձևի օգնությամբ, համաձայն որի, ունենալով եռանկյան կողմերի երկարությունները` ,  և , նախ հաշվվում է կիսապարագիծը , այնուհետև` մակերեսը՝ :

Տեխնիկական միջոցներ` համակարգիչ, վիդեոպրոյեկտոր:

Համակարգչային ծրագրեր`
Microsoft Excel օֆիսային ծրագիր, Pascal – ծրագրային փաթեթ:

Սովորողների պատրաստվածության աստիճանը.

տիրապետել ծրագրավորման հիմունքներին, իմանալ ալգորիթմների ներկայացման եղանակները (նկարագրման, բլոկ-սխեմայի, ծրագրավորման), կարողանալ կատարել պարզագույն հաշվարկներ ինչպես Microsoft Excel օֆիսային ծրագրով, այնպես էլ Pascal ծրագրային փաթեթով:

Վերոնշյալ պայմանների առկայության պարագայում խնդիր դրվեց Հերոնի բանաձևի օգնությամբ հաշվել եռանկյան մակերեսը և քայլ առ քայլ ստանալ այդ լուծմանը հասնելու ողջ գործընթացը` համատեղելով աշակերտների իմացությունը երկրաչափությունից, Microsoft Excel օֆիսային ծրագրից և ծրագրավորման Pascal լեզվից։

Մեր նպատակին հասնելու համար արդեն իսկ կատարվել էին առաջին քայլերը` աշակերտներին հանձնարարվել էր երկրաչափությունից վերհիշել կամ ինքնուրույն գտնել Հերոնի բանաձևը, իսկ ծրագրավորման դասընթացից, ի թիվս այլ պարզագույն ծրագրերի, արդեն կազմվել էր քառակուսի հավասարման արմատների հաշվման ծրագիրն ինչպես Excel-ով, այնպես էլ  Pascal-ով: Հիշեցնենք, որ քառակուսի հավասարման արմատները հաշվվում են հետևյալ բանաձևերի օգնությամբ` նախ հաշվում ենք տարբերիչը որի դրական լինելու դեպքում արմատներն ընդունում են հետևյալ արժեքները` և :

Այստեղ հատկապես ուզում եմ ուշադրություն դարձնել Հերոնի բանաձևի օգնությամբ եռանկյան մակերեսի և քառակուսի հավասարման արմատների հաշվման որոշակի նմանությունը:

Առաջին դեպքում սկզբնական (մուտքային) տվյալներ են եռանկյան , , կողմերի երկարությունները, իսկ արդյունքը (ելք)` մակերեսը:

Երկրորդ դեպքում սկզբնական (մուտքային) տվյալներ են քառակուսի հավասարման , , գործակիցների արժեքները, իսկ արդյունքը (ելք)` և :

Այս խնդրի լուծման ժամանակ հաշվի են առնվել  տարբերիչի բացասական, դրական և զրո լինելու դեպքերը, համաձայն որոնց տարբերիչի բացասական լինելու դեպքում քառակուսի հավասարումը լուծում չունի, դրականի դեպքում ունի երկու լուծում և զրոյի դեպքում` մեկ լուծում:

Առաջին քայլում կազմվեց եռանկյան մակերեսի հաշվման ալգորիթմը նկարագրման եղանակով: Սկզբնական տարբերակում այն ստացավ հետևյալ տեսքը`

1. սկիզբ
2. մուտքագրել եռանկյան , ,  կողմերի երկարությունները
3. հաշվել կիսապարագիծը
4. հաշվել եռանկյան մակերեսը
5. տպել -ի արժեքը
6. վերջ:

Իսկ ալգորիթմը, որն իր բնույթով նման է գծային ալգորիթմի, բլոկ-սխեմայի տեսքով ստացվեց այսպիսին (Բ-ս. 1).

Բ-ս. 1

Համատեղ աշխատանքի արդյունքում կազմվեց նաև ալգորիթմը՝ ծրագրավորման Pascal լեզվով:

Այն ստացավ այսպիսի տեսք (Ծր. 1).
Program heroni_banadzev;
var
     a, b, c: real;
     p: real;
     s: real;
begin
     write(‘a= ‘);
     readln(a);
     write(‘b= ‘);
     readln(b);
     write(‘c= ‘);
     readln(c);
     p:=(a+b+c)/2;
     s:=sqrt(p*(p-a)*(p-b)*(p-c));
     write(‘S= ‘,s);
     readln;
end.
Ծր. 1

Գործարկելով կազմած ծրագիրը և մուտքագրելով եռանկյան երկարությունների արժեքները՝ ստացվեց հետևյալ արդյունքը.
Օրինակ 1. =6, =8, =10 պայմաններով =24:
Օրինակ 2. =19, =21, =16 պայմաններով =145,49:
Իսկ ահա 3-րդ օրինակի՝=13, =5, =4, դեպքում ծրագիրն արդյունք չտվեց, և խմբագրի ռեժիմում դուրս բերեց կարմիր տողով սխալ հաշվարկի նշում (Error 207: Invalid floating point operation.), և նշիչը կանգնեց s:=sqrt(p*(p-a)*(p-b)*(p-c)) տողի վրա:

Որոշ քննարկումների, ինչպես նաև մակերեսի հաշվման բանաձևում արմատատակ արտահայտության արժեքի հաշվման արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ արմատատակ արտահայտությունը բացասական թիվ է, ինչն անթույլատրելի է: Այն ստացվել էր կիսապարագծի և առաջին կողմի երկարության տարբերության արդյունքում (11-13): Վերհիշելով երեք կողմերով եռանկյուն կառուցելու հայտանիշը, այն է` յուրաքանչյուր երկու կողմի գումարը պետք է մեծ լինի երրորդ կողմի երկարությունից՝ ալգորիթմի նկարագրման և բլոկ-սխեմայի (Բ-ս. 2) կառուցվածքներում կատարվեցին համապատասխան ճշգրտումներ: Նրանք ստացան այսպիսի տեսք.

1. սկիզբ
2. մուտքագրել եռանկյան , ,  կողմերի երկարությունները
3. ստուգել և  և պայմանը: Եթե միաժամանակ պայմանները տեղի ունեն, ապա անցնել քայլ 4-ին, հակառակ դեպքում՝ քայլ 7-ին
4. հաշվել կիսապարագիծը
5. հաշվել եռանկյան մակերեսը
6. տպել -ի արժեքը, անցնել քայլ 8-ին
7. տպել «Եռանկյուն կազմել հնարավոր չէ»
8. վերջ:

Բ-ս. 2

Իսկ ծրագրային մասը Pascal լեզվով ընդունեց հետևյալ տեսքը (Ծր. 2).

Program heroni_banadzev;
var
     a, b, c: real;
     p: real;
     s: real;
begin
     write(‘a= ‘);
     readln(a);
     write(‘b= ‘);
     readln(b);
     write(‘c= ‘);
     readln(c);
     if (a+b>c) and (a+c>b) and (b+c>a) then
                  begin
        p:=(a+b+c)/2;
        s:=sqrt(p*(p-a)*(p-b)*(p-c));
        write(‘S= ‘,s);
   end
else
write(‘Erankjun karucel hnaravor che’);
     readln;
end.
Ծր. 2 :

Այս ամբողջ դասի ժամանակ աշակերտը սովորեց ոչ միայն լուծել երկրաչափական խնդիր, այլ նաև կազմել համապատասխան ալգորիթմ նկարագրման, բլոկ-սխեմայի և ծրագրավորման Pascal լեզվով:

Առաջադրանքներ

  1. Կազմել Հերոնի բանաձևով եռանկյան մակերեսի հաշվման ծրագիրը՝ օգտվելով Microsoft Excel օֆիսային ծրագրից:
  2. Ծրագրավորման Pascal լեզվով կազմել քառակուսի հավասարման արմատների հաշվման ծրագիրը, հաշվի առնել բոլոր հնարավոր տարբերակները:
  3. Ծրագրավորման Pascal լեզվով կազմել ABCD քառանկյան մակերեսը. եթե հայտնի են քառանկյան կողմերի և AD անկյունագծի երկարությունները, հաշվի առնել բոլոր հնարավոր տարբերակները:
  4. Օգտվելով Microsoft Excel օֆիսային ծրագրից՝ կառուցել ABC եռանկյունը՝ ունենալով , ,  կողմերի երկարությունները:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.