«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Դասավանդողի անհատական
շաբաթական պլան

Իմ աշխատաժամանակը կառուցված է 1-ին դասարանում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ուսումնական պարապմունքներից (25 ժամ): Ծրագրում և ղեկավարում եմ սովորողի խոսքային, լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, մարզական, տեխնոլոգիա գործունեությունները, անգլերենի, ռուսերենի, երաժշտության մասնագետների հետ մասնակցում եմ այդ գործունեությունների ծրագրմանը և սովորողների հետ մասնակցում եմ այդ դասերին՝ զարգացնելով այդ առարկաներից իմ հմտությունները: Համակարգչային գրագիտության և խեցեգործության ժամերին սովորողները բաժանվում են երկու խմբի, և ես, ամեն անգամ մի խմբին միանալով` մասնակցում եմ այդ դասերին: Շաբաթական մեկ կամ երկու անգամ կատարում ենք ինքնասպասարկման հանրօգուտ աշխատանք` դպրոցի տարածքը մաքրում ենք աղբից, քարերից: Նյութ ենք տալիս կայքի մեր էջին: Սովորողների հետ ամբողջ դպրոցով ճաշում ենք ժամը 14.00-14.30: Երկարացված օրվա ընթացքում երեխաների հետ բեմադրում ենք մեր անցած ոտանավորներն ու հեքիաթները, մուլտֆիլմ ենք դիտում, շախմատ ենք խաղում, ավարտում ենք կիսատ մնացած աշխատանքները:

Շաբաթվա մեջ 2 ժամ երգում ենք դասվարների երգչախմբում և սովորում ենք շվի փչել: Սովորել ենք հետևյալ երգերը`  

  • Առավոտ լուսո
  • Այսօր ձայնն Հայրական
  • Ավետիս
  • Ամենասուրբ Երրորդությանն
  • Զարթիք
  • Այսօր տոն է Սուրբ Ծննդյան
  • Խնկի ծառի նման ես
  • Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ
  • Զանճառելի լուսո մայր
  • Զար, զընգը

Վերջին երեք երգերը երգում ենք եռաձայն: Մասնակցում ենք նաև դասվարների, շախմատի, բնագիտության, կերպարվստի, սպորտի սեմինարներին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.