«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Ռեֆերատային ուսուցում քիմիայից 9-րդ դասարանում

Կարևորագույն քիմիական տարրերը, նրանց միացությունների հատկությունները, կիրառումը և նշանակությունը մարդկության համար

Մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում պահանջվում է կրթության գործընթացի փոփոխություն և ավանդական առարկայական ուսուցման մոդելից անցում զարգացող կրթական տեխնոլոգիաների: Հայտնի է, որ ավանդական ուսուցման մեթոդը հիմնականում կառուցված է ուսուցչի կողմից գիտելիքների հաղորդման և սովորողների կողմից դրանց մտապահման ու վերարտադրման սկզբունքի վրա, իսկ հաղորդման (փոխանցման) սկզբունքի վրա կառուցված կրթական տեխնոլոգիաների դեպքում սովորողի ստեղծագործական ներուժը, մտածելու ընդունակությունը և անձը հաճախ զարգանում են տարերայնորեն: Ուստի հասկանալի է, թե ինչու վերջին տարիներին գնալով նվազում է հատկապես բնագիտական առարկաներով հետաքրքրվող սովորողների թիվը, իսկ հաճախ էլ բացասական վերաբերմունք է ցուցաբերվում:

Ուսուցման կազմակերպման ռեֆերատային ձևը նպատակ ունի աշակերտներին ծանոթացնելու նոր փաստերի և երևույթների հետ, կատարելու գիտելիքների ընդհանրացում, համակարգում, ինչպես նաև ուսումնական կարողությունների և հմտությունների ձևավորում: Մեր կարծիքով ուսումնառության ավարտին սովորողները կլինեն բնության երևույթների, նյութերի ճանաչողության մեթոդներին տիրապետող և այդ մեթոդները գործնականում կիրառող, բնության ներդաշնակցությունը գիտակցող, մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնահարցերին գիտակ, գիտական աշխարհայացք ունեցող Երկրագնդի քաղաքացի:

Ուսուցման խնդիրները.
1) Երեխաներին սովորել սովորեցնել.
2) Տվյալներ հավաքել թեմայի շրջանակում և  անհրաժեշտության դեպքում կատարել
 թարգմանական աշխատանք.
 3) Զարգացնել սովորողների ստեղծագործական մտածողությունը.
 4) Մտքերը ազատ և անկաշկանդ արտահայտել.
 5) Օգնել և համագործակցել դասընկերների հետ.
 6) Կիրառել համակարգչային տարբեր ծրագրեր:
 
Աշխատանքի բովանդակությունը: Վարժարանի 9-րդ դասարաններում իրականացվել է ծրագրով նախատեսված կարևորագույն քիմիական տարրերի ուսումնասիրությունը ռեֆերատային աշխատանքների ձևով: Երեխաներն աշխատել են հանձնարարված հետևյալ թեմաներով.
1) Հալոգեններ, 2) Ջրածին, թթուներ, աղեր, 3) Ազոտի ենթախումբ (ազոտ), 4) Ֆոսֆոր, 5) Թթվածին, օքսիդներ, այրում, 6) Ածխածին, 7) Ընդհանուր տեղեկություններ օրգանական նյութերի մասին, 8) Սիլիցիում, 9) Մետաղներ, 10) Ալկալիական մետաղներ, 11) Հողալկալիական մետաղներ (նաև բերիլիում և մագնեզիում),12) Ալյումին, 13) Երկաթ:

Երեխաներն աշխատել են զույգերով և համագործակցել են նույնիսկ մյուս դասարանների աշակերտների հետ ըստ հետևյալ աշխատանքային պլանի.
1) Տարրի դիրքը քիմիական տարրերի պարբերական համակարգում, ատոմի կառուցվածքը, միացություններում ցուցաբերած վալենտականությունը և օքսիդացման աստիճանը:
2) Ինչպիսի՞ միացությունների մեջ է տարրը հանդիպում բնության մեջ:
3) Նյութերի ֆիզիկական հատկությունները և ազդեցությունը կենդանի
 օրգանիզմի վրա (ֆիզիոլոգիական հատկությունները):
4) Քիմիական հատկությունները (փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ):
 Որակական ռեակցիաները`լաբորատոր փորձեր:
5) Ստացումը լաբորատորիայում (նկարագրել և իրականացնել փորձերը) և
 արդյունաբերության մեջ:
6) Կիրառումը:
7) Նշել օգտագործված գրականությունը, թարգմանությունները, համակարգչային
 ծրագրերը:
 
Լավագույն աշխատանքները ներկայացվել են «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ուսումնական նյութերի ուրբաթօրյա շնորհանդեսներին: Մյուս դասարանների երեխաներին այնքան էին դուր եկել այդ աշխատանքները, որ օրինակը դարձավ վարակիչ, և 7, 8, 10-րդ դասարանցիները ցանկություն հայտնեցին նույն եղանակով աշխատելու:

Վեներա Խառատյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.