«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը ըստ կրթահամալիրի խորհրդի հաստատած ուսումնական պլանի կազմված է երեք բաղկացուցիչից` ընդհանուր հանրակրթություն, սովորողի ընտրությամբ պարտադիր կրթություն և լրացուցիչ կրթություն: Ըստ ուսումնական պլանի՝ ընդհանուր հանրակրթությանը հատկացվում է շաբաթական 23 ժամ: Այս բաժնում ընդգրկված են միջնակարգ կրթության պետական չափորոշիչի հենքային ուսումնական պլանով  որոշված ուսումնական բոլոր բնագավառները: Դասընթացների ծրագրերը մշակել են կրթահամալիրի դասավանդողները` կրթահամալիրի ավագ դպրոցում դասավանդվող դասընթացին ներկայացված պահանջներին համապատասխան, ապահովելով միջնակարգ կրթության առարկայական չափորոշիչների պահանջները: Այդ դասընթացները կազմակերպվում են դասարաններով (20-25 սովորող)` ըստ ավագ դպրոցի ղեկավարի հաստատած դասացուցակի: Սովորողի մասնակցությունը դասերին հաշվառում է դասավանդողը դասարանի ընդհանուր դասամատյանում:

Սովորողի ընտրությամբ պարտադիր կրթությանը հատկացվում է շաբաթական  11 ժամ: Նա կարող է ընտրել մասնագիտական ուսուցում` հանրակրթությանը զուգահեռ երկու տարի սովորելով որևէ մասնագիտություն: Մասնգիտական ուսուցում ընտրած սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է տվյալ մասնագիտության համար որոշված ուսումնական պլանով: Ուսումնական պարապունքները կազմակերպվում են համապատասխան արհեստանոցներում և արվեստանոցնրում: Սովորողի մասնակցությունը մասնագիտական պարապմունքին հաշվառում է դասավանդողը այդ մասնագիտության համար կազմված մատյանում: Օրվա վերջում դասավանդողը բացակայությունները փոխանցում է համապատասխան դասարանի դասամատյան: Եթե արհեստանոցը կամ արվեստանոցը գտնվում է ոչ այն շենքում, որտեղ գրասենյակը, բացակայությունները փոխանցվում են գրասենյակի ղեկավարին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով: Գրասենյակի ղեկավարը բացակայություններն անց է կացնում համապատասխան դասարանի մատյան: Նախնական մասնագիտական դասընթացների պարապումնքները կազմակերպվում են փոքրաքանակ խմբերով (8-12հոգի): Սովորողի մասնակցությունը պարապմունքներին հաշվառում է դասավանդողը համապատասխան խմբի մատյանում: Մինչև օրվա վերջը նա բացակաները փոխանցում է համապատասխան դասարանի դասամատյան:

Լրացուցիչ կրթական ծառայություն ստանալու համար սովորողի ծնողը կնքում է լրցուցիչ կրթության մասին պայմանագիր: Սովորողի մասնակցությունը պարապմունքներին հաշվառում է դասավանդողը:

Բոլոր սովորողերի ծնողների հետ կնքված են ուսումնառության մասին պայմանագրեր: Ուսումնառության պայմանգրին կցված է սովորողի անհատական ուսումնական պլանը, որը ներառում է սովորողի ընտրած մասնագիտության համապատասխան ուսումնական պլանը կամ ընտրած նախամասնագիտական դասընթացները և ֆիզկուլտուրայից ընտրած մարզաձևը: Յուրաքանչյուր սովորողի համար կազմված է անհատական ուսումնական պլանը, որտեղ նշված են ըստ շաբաթվա օրերի նրա պարապմունքների ժամերը: Ընդհանուր հանրակրթության համար նշված են միայն դասընթացները, իսկ մասնագիտական պարապմունքների կամ նախամասնագիտակնա պատրաստության դասընթացների համար նաև պարապմունքի վայրը և դասավանդողը:

Գրասենյակի ղեկավարը մինչև օրվա վերջը յուրաքանչյուր բացակայության մասին լրացուցիչ տեղեկություն է ստանում ծնողից:  

Գևորգ Հակոբյան ([email protected])
Ավագ դպրոցի ղեկավար

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.