«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Յուրի Լազարև, Լյալյա Գալիխինա, Շաուդատ Սադիկով

Ժամանակի զգացում

Օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ

Ուզում ենք պատմել աշխատանքի մի քանի ձևերի և մեթոդների մասին, որոնք օժտված երեխաների հետ պարապելիս թույլ կտան հասնել զգալի հաջողությունների: Ցավոք, այդ մեթոդները դասերի ժամանակ ոչ միշտ է կարելի արդյունավետ օգտագործել: Հիմնական պատճառն այն է, որ աշխատանքի համար սովորողները բավականին բարձր բազային գիտելիքների մակարդակ պետք է ունենան: Մեր մեթոդները ճիշտ է անվանել խմբային, այսինքն՝ ուղղված երեխաների ոչ մեծ քանակի:


Պատմական  մարտ

Դա մասնագիտական խմբի մասնակիցների գիտելիքների ակտուալացման և վերահսկման ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որը ժամանակի զգացում, հանկարծաստեղծության, փոփոխվող իրավիճակին արագ արձագանքելու ունակություն, հարցերը ճիշտ ձևակերպելու, ճշգրիտ և համոզիչ պատասխաններ տալու, դիմացինի տեսակետն ուշադիր լսելու, սեփական կարծիքը փաստարկված արտահայտելու, իր պատրաստվածության մակարդակը համապատասխան գնահատելու կարողություն, է դաստիարակում: «Պատմական մարտի» մասնակիցները ոչ միայն գիտելիքներն են իրար փոխանակում, այլև փորձը:
 
«Պատմական մարտը» ուսուցչին հնարավորություն է տալիս ինքնակրթության մեջ առանձին սովորողների, ամբողջ խմբի բացթողումները հայտնաբերելով՝ փոխել նախապատրաստման մարտավարությունը, մասնագնտական խմբի մասնակիցների համար անհատական առաջադրանքներ կազմել, դրանց կատարմանը հետևել:

Նպատակահարմար է նախօրոք հայտարարել «պատմական մարտի» թեման և երեխաներին առաջարկել ինքնուրույն կազմել հարցերը՝ նախապես ճշտելով դրանց տիպերը (եզրույթների և պատմական անձանց իմացության վերաբերյալ, պատմական իրադարձությունները, երևույթները, պրոցեսները հասկանալուն ուղղված): Բոլոր տիպերի հարցեր պետք է ունենա նաև մասնագիտական խմբի ղեկավարը:

Մրցույթին կարող է մասնակցել երեքից վեց մարդ: Եթե երեխաները շատ են, ավելի լավ է բաժանել երկու և ավելի խմբերի, իսկ մարտն անցկացնել երկու փուլով:

 «Պատմական մարտն» առանձնապես գնահատելի է նրանով, որ անցկացման համար թանկարժեք սարքավորումներ չեն պահանջվում: Ընդամենը հարցերը գրանցելու նոթատետր, ցուցանիշների գրանցման աղյուսակ, ավազի ժամացույցներ՝ մեկ և երկու-երեք րոպեանոց:

«Պատմական կռիվը» բաղկացած է մի քանի փուլերից:
I — եզրույթներ
II — անհատականություններ.
III — հասկանալուն ուղղված հարցեր:

Յուրաքանչյուր փուլի սկզբում ուսուցիչն ասում է այն չափանիշները, ըստ որոնց պատասխանը կհամարվի ճիշտ և լիարժեք, որից հետո մասնակիցները հերթով հարցեր են տալիս միմյանց:

1-ին և 2-րդ  փուլերում պատասխանի համար  մեկ րոպե կարելի է մտածել: Շատ կարևոր է լրացումների հերթականության սկզբունքը պահպանելը. լրացնելու առաջնահերթ իրավունք ունի «պատմական մարտից» առաջ հրապարակված ցուցակում պատասխանողի հաջորդը, էական լրացումը գնահատվում է 0.5 միավոր: Շատ կարևոր է հերթական լրացումի սկզբունքը պահպանել:

«Պատմական մարտի» յուրաքանչյուր փուլում կարող են լինել կամայական թվով մրցաշրջաններ: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաշվարկվում են միավորները, և ուսուցիչը հայտարարում է մասնակիցների վարկանիշը, ձևակերպում է անհաջող հարցերի և պատասխաների պատճառները, խորհուրդներ տալիս:

Երրորդ փուլում ըմբռնմանն ուղղված հարցեր են, որոնք ենթադրում են որևէ խնդրի առաջադրում և լուծում, պատմական իրադարձությունների, երևույթների և գործընթացների պատճառա-հետևանքային կապերի որոշում,  առաջադրված հարցի վերաբերյալ սեփական տեսակետի փաստարկված շարադրում: Քանի որ սա «մարտի» ամենաբարդ փուլն է, ելույթին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ՝ 2-3 րոպե, պիտի տրամադրվի: «Պատմական մարտի» այս փուլում բանավեճ կարող է առաջանալ, և դա, հասկանալի է, պետք է ամեն կերպ խրախուսվի:

Ցանկալի է երեխաներին սովորեցնել   հղում անել պատմական գրավոր աղբյուրների, փաստաթղթերի ժողովածուների, ուսումնական կամ տեղեկտվական հրատարակությունների, որոնցից հարցը կամ պատասխանը տալու համար տեղեկություններ են օգտագործել:
Այս փուլում պատասխանները գնահատելու համար պետք է նախատեսել ավելի շատ միավորներ, քան «պատմական մարտի» 1-ին և 2-րդ փուլերում: Այս փուլի ավարտին մասնակիցները վերլուծում են և´ իրենց պատասխանները, և´ իրենց ընդդիմախոսների պատասխանները:

Երեխաները կարող են հոգնել բազմաթիվ հարցերից, պատասխաններից և լրացումներից: Որպես «փոփոխություն» կարելի է առաջարկել  կողմնորոշման մրցույթ.

  1. տեքստի հեղինակը.
  2. տեքստի ստեղծման ժամանակաշրջանը.
  3. տեքստի վերնագիրը.
  4. տեքստում հիշատակվող իրադարձությունները, երևույթները կամ գործընթացները

Մասնակիցներին առաջարկվում է տեքստերի նախօրոք պատրաստված հատվածներ: Եթե երեխան կարող է ըստ վերոհիշյալ կետերի  մեկ կամ ավելի պատասխան տալ, դեռ կարդալու ժամանակ նա ձեռք է բարձրացնում:

Միավորների առավելագույն քանակը, որ մասնակիցները կարող են ստանալ  այս մրցույթի արդյունքում, չորս միավորն է: Եթե տվյալ տեքստի վերլուծության ժամանակ սովորողը մեկ սխալ պատասխան է տվել, նա այլևս չի մասնակցում:

 «Պատմական մարտի» մոտավորապես 1,5-2 ժամ է տևում, սակայն մեր փորձում եղել են դեպքեր , երբ ավելի փորձառու և «կոփված» սովորողների մասնակցությամբ «մարտը» ձգվել է 3-3,5 ժամ:
Խմբի ղեկավարը պետք է հիշի, որ «սկսնակ մարտիկները» սկզբնական շրջանում շուտ կհոգնեն, ուստի առաջին «մարտը» կարող է լինել մեկ փուլով, իսկ նրա տևողությունը չպիտի անցնի 30-45 րոպեից:

Խմբի  ղեկավարը նշում է բոլոր հարցերը, որոնցից կազմվում է «պատմական մարտի» տվյալների բազան: Համառորեն խորհուրդ ենք տալիս մասնագիտական խմբի մասնակիցներին սովորեցնել պարբերաբար գրի առնել ոչ միայն իրենց չիմացած փաստերը և տեղակատվության աղբյուրները, այլև խմբի մյուս մասնակիցների մեկնաբանությունները:

Ուրվագծում

Մի անգամ Մոսկովայի Կազանի շրջանի N2 գիշերօթիկ վարժարանից Յուրի  Լազարևի խմբի մի սովորող հայտարարեց, որ պատմությունը իրադարձությունների, երևույթների և գործընթացների պատճառա-հետևանքային կապերն ուսումնասիրող գիտություն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խմբային աշխատանքի այնպիսի ձև, որն այդ կարողությունը կզարգացներ: Փորձերի և սխալների մեթոդով մի քանի փորձից հետո ընտրվեց  ուսումնական գործունեության մի ձև, որն «ուրվագծում» կոչվեց:

«Ուրվագծումը» բաղկացած է մի քանի փուլից:

1-ին փուլ (5 րոպե): Յուրաքանչյուր մասնակից, այդ թվում ուսուցիչը, տետրի զույգ թերթի վրա նկարում է փոխկապակցված իրադարձությունների, երևույթների գործնթացների գծապետկերը՝ նշելով դրանց պատճառները (օբյեկտիվ և սուբյեկտիվ), պայմանները, արդյունքներն ու նշանակությունը: Ուրվագծեր կազմողները պետք է բավարար տեղ թողնեն դրանք լրացնելու համար:

2-րդ փուլ  (15-20   րոպե): Յուրաքանչյուրը  մասնակից լրացնում է ստացված գծապետկերը և դա փոխանցում հաջորդին:

3-րդ փուլ (10-15 րոպե): Յուրաքանչյուրը նայում է արդեն լրացված գծապատկերները և լրանցնում դրանք, հակառակ երեսին արվում են ուրվագծի կազմման և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ:

4-րդ փուլ (5-10 րոպե): Գծապետկերներն ավարտուն տեսքով վերադարձնում են հեղինակներին՝ ծանոթանալու և լրացնելու:

5-րդ փուլ: Յուրաքանչյուր մասնակից հերթով գալիս է գրատախտակի մոտ և ներկայացնելով իր գծապատկերը՝ պատմում, թե ինչ է գրանցել ինքը, ինչ են ավելացրել են մյուսները, կարդում է դիտողությունները և պատասխանում հարցերին:

Երեխաները սովորում են ոչ միայն փաստարկված և ճիշտ արտահայտել իրենց տեսակետները, այլև միասին աշխատել տարբեր նյութերով և ստանալ խմբակային մտավոր արդյունք:

Խմբային այս տեսակի պարապմունքի  հատուկ արժեքն այն է, որ նրա յուրաքանչյուր մասնակից իր գործընկերներից պահանջում է հստակ  և որակյալ  աշխատանք:

Ինչպես «պատմական մարտին» պատրաստվելու ժամանակ, սովորողները նախօրոք պետք է մտածեն գծապատկերների մասին:

«Որվագծման» հիմնական խնդիրն այն է, որ սովորողներն աշխատում են տարբեր արագություններով, այդ պատճառով էլ մի քանիսն են հասցնում ծանոթանալ մեծ թվով գծապատկերների հետ:

Շատ կարևոր է սովորողներին զգուշացնել, որ գրեն խոշոր և հասկանալի. դա  խնայում  է  ժամանակը:

«Ուրվագծման» անցկացում նախապատրաստելու ժամանակ խմբի խմբավարը պետք է իրեն մատչելի բոլոր աղյուսակներն ու գծագրերը մշակի, սովորողներին առաջարկի լրացնել դրանցից մի քանիսը, քննարկել, թե աղյուսակների և գծագրերի ինչ տեսակներ են հանդիպում տեղեկատվական գրականության մեջ, ինչ մտություններ են անհրաժեշտ դրանք լրացնելու համար:

Սովորողները պետք է հասկանան պարապմունքի իմաստը`գծապատկերների ինքնուրույն կազմում ու լրացում, ինչպես նաև դրանց քննարկում, հասկացությունների մասին հստակ պատկերացում ունենան. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, առիթ, պատմական իրադարձություններ, երևույթներ, գործընթացներ, արդյունքներ, նշանակություն:

Պատմական ակնարկ և գրախոսություն

Ավանդաբար  «պատմություն» դպրոցական առարկան համարում են բանավոր, սակայն անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել հստակ շարադրել իրենց մտորումները, փաստարկել պատմական իրադարձության, երևույթի, գործընթացի մասին սեփական տեսակետր ոչ միայն բանավոր, այլ և գրավոր:

Օլիմպիադայի ամենատարածված առաջադրանքներից մեկը պատմական ակնարկն է: Պատմության երեք հանրապետական և երեք ռուսական օլիմպիադաների ժամանակ N2 գիշերօթիկ վարժարանի մասնագիտական խմբի մասնակիցները ծանոթացել են պատմական ակնարկ գրելու տարբեր մոտեցումների, և այդ փորձի հիման վրա առանձնացնում ենք այդ տիպի առաջադրանքի համար հետևյալ չափանիշները:

1. Աշխատանքի բովանդակությունը պետք է ամբողջովին համապատասխանի տվյալ թեմային և սպառի այն. եթե թեման շատ  ընդարձակ է ձևակերպված, ապա կարելի է թեման և ուսումնասիրվող խնդիրը նեղացնել:

2. Խնդրի, նպատաուղղվածության և առաջադրանքի հետազոտման դրվածքը:

3. Այս ժանրը ենթադրում է  խնդրի  մասին դատողությունների փաստարկվածություն:

4. Հեղինակի սեփական դիրքորոշման հստակ ներկայացում:

5. Դատողությունների ճշգրտություն և խիստ տրամաբանվածություն (պահանջվում է պլանի առկայություն):

6. Տարբեր դատողությունների համապատասխանություն:

7. Եզրույթների, փաստերի տեղին գործածում, պատմական անհատների տեղին հիշատակում:

Նպատակահարմար է մասնակիցների համար ժամանակ և ծավալ սահմանել: Անհրաժեշտ է, որ մինչև մաքրագրելը երեխաները մի քանի անգամ վերընթերցեն տեքստը՝ բոլոր չափանիշների համաձայն ստուգելով և անհրաժեշտության դեպքում լրացնելով:

Ակնարկի վրա սովորողները կարող են աշխատել ոչ միայն անհատապես, այլև խմբերով:    

Քանի որ սովորողները նախօրոք են ծանոթանում պատմական ակնարկին ներկայացվող պահանջներին և չափանիշներին, աշխատանքները քննարկելիս նրանք կարող են գործընկերների և իրենց սեփական սխալները գտնել: Առավել հանդիպող սխալներն են.

1. Նկարագրական կամ վերհիշական աշխատանք. սովորողները հիշողությամբ վերարտադրում են դասագիրքը կամ այլ գրականություն:

2. Ավելորդ բանասիրականություն:

3. Աննպատակ ելք թեմայի սահմաններից:

4. Ոչնչով չհիմնավորված  գնահատող  քննարկում:

5. Շարադրման տրամաբանության խախտում:

6. Հետևությունների անհամապատասխանություն ընտրված թեմային և դատողությունների ընթացքին կամ դրանց բացակայություն:

7. Հեղինակի անձնական դիրքորոշման անորոշությունը կամ դրա բացակայություն:

8. Ավելորդ, հուզավառության հասնող, հաճախ կեղծ զգացմունքայնություն:

9. Թեմայի չհասկացածություն, որը կարող է արտահայտվել մասնագիտական լեզվի ոչ համապատասխան գործածմամբ, աշխատանքում պրոբլեմային մոտեցման բացակայությամբ, պատմական աղբյուրները չիմանալով:

Պատմական ակնարկ գրելու և քննարկելու հետ նպատակահարմար է նաև գրախոսել սովորելը: Մասնագիտական խմբի յուրաքանչյուր մասնակից վիճակահանությամբ գրախոսում է ընկերներից մեկի աշխատանքը:

Վերլուծությունը պատմական ակնարկի վերլուծությունն է, յուրօրինակ «ակնարկ ակնարկի մասին», որում գրախոսողը պիտի նշի տեքստի ուժեղ և թույլ կողմերը, աշխատանքի բովանդակության մասին հարցեր ձևակերպել, աշխատանքը լավացնելու առաջարկներ անել և ինչպես նաև գնահատել ներկայացված աշխատանքի որակը:

Թարգմանեցին քոլեջի երկրորդ կուրսի ուսանողուհիները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.