«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Եթե համարձակվել ես սովորեցնել

Դժվար է իմանալ,  թե որքան բան դեռ չգիտենք: Փորձում ենք իմացածը ամբողջական և արդյունավետ փոխանցել, սովորեցնել ուրիշներին: Եվ ամբողջ կյանքում սովորում ենք` լավ կամ վատ,  ինքնուրույն կամ ուրիշների օգնությամբ, երբեմն` մեծ հաճույքով և խանդավառությամբ, երբեմն էլ …

Ուրիշ բան է, երբ համարձակվում ես սովորեցնել նրանց, ովքեր ունեն մեծ փորձ, և ումից ինքդ սովորելու շատ բան ունես: Այդ դեպքում պարտավոր ես և պետք է մեկ անգամ ևս ուսումնասիրես բոլոր այն նյութերը, որոնք սովորել ես և հիմա ուզում ես փոխանցել ուրիշներին:

Կրտսեր դպրոցում  դասավանդողի աշխատանքը դժվար է, հետաքրքիր և պատասխանատու, միևնույն ժամանակ,  հեշտ, քանի որ քո դասարանում  քո աշակերտների համար դու մեկն ես, ով ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ գիտի:  Նրանք քեզ վստահում են: Այլ է, երբ սովորողի դերում քո ընկերներն են, գործընկերները, մարդիկ, ովքեր քեզ նման դասավանդող են: Այս դեպքում պետք է այնպես անես, որ քեզ վստահեն:

Վերապատրաստումներին նախապատրաստվելիս սովորեցինք մոդուլներ կազմել, լրացուցիչ գրականությունից օգտվեցինք, ծանոթանացանք մյուսների փորձին` միևնույն ժամանակ փորձելով չկրկնվել և նոր, հետաքրքիր լուծումներ գտնել: Այն փաստը, որ ինքներս մի շարք վերապատրաստումների էինք մասնակցել, որպես սովորող, օգնեց մեզ  ավելի ճշգրիտ և արդյունավետ տնօրինել վերապատրաստումներին հատկացվող ժամանակը, անել այնպես, որ վերապատրասվողը սիրով ու պատրասակամությամբ պասիվ սովորողից վերածվի ակտիվ, հետազոտող, ստեղծագործող սովորող-սովորեցնողի:

Յուրաքանչյուր ուսուցիչ` փոքրերի թե մեծերի, աշխատանքի ընթացքում անընդհատ պարտավոր է հիշել Ջ. Փոյայի տասը պատվիրանները ուսուցչին:

Ի լրացում դրանց` համարձակվում ենք ավելացնել.

  • Ուսուցչությունը Աստծուց տրված շնորհ է. գ նահատի'ր:
  • Ինքդ քո առջև ամենաբարձր ու մեծ խնդիրները դի'ր, սակայն արժևորի'ր, կարևորի'ր ամենափոքրն անգամ:
  • Եղի'ր պատասխանատու նրանց հանդեպ, ում ընտելացրել ես:
  • Պատկերացրո'ւ հաջողությունդ: Հավատա´ դրան և մեկ վայրկյան իսկ մի' կասկածիր:
  • Պարբերական  կամ տևական անհաջողություններդ, ձախողումներդ կարող ես օգտագործել` որպես ուժգին խթան թռիչքային հաջողությունների համար:
  • Քննի'ր սովորելու և սովորեցնելու առումով քո ամենահաջող  դեպքերը, վիճակները:
  • Առաջարկի'ր, բայց երբեք մի' պարտադրի'ր:
  • Կարողացի'ր զարմացնել:
  • Սովորեցրո'ւ հավատալ հրաշքներին և հրաշագործել:

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.