«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Իմ կարծիքով յուրաքանչյուրս իր առօրյայում, քիչ թե շատ, առնչվում է  տարբեր տեղեկատվական  տեխնոլոգիաների միջոցների հետ,որոնց թվում մեծ դեր են խաղում ինտերնետն ու համակարգիչը:
Աշխատելով «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում՝ ուսուցանելիս անհնար է դոփել տեղում,կենտրոնանալ միայն դասագրքերի  և ընդունված,գոյություն  ունեցող  մեթոդների վրա: Կարծում եմ, որ դասավանդողը անընդհատ պետք է առաջ գնա, փորձի բավարարել այն պահանջներն ու խնդիրները, որոնք ծագում են ժամանակի հետ դասապրոցեսի  ընթացքում:  Լինելով այլընտրանքային մանկավարժության կրող, հետազոտող ուսուցիչ՝ ինձ մոտ   անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել համակարգչային ծրագրեր, կարողանալ օգտվել ինտերնետից:  Ու ես մոտեցա համակարգչին: Նախ նշեմ, որ ինձ օգնեցին կրթահամալիրում կազմակերպվող  համակարգչային  ծրագրերի դասընթացները  դասավանդողների համար, որոնք  ինձ  համար  և´ հետաքրքիր էին, և´ արդյունավետ: Մասնակցել եմ համակարգչի մասնագետ Սոնա Խաչատրյանի, ֆոտոլրագրության մասնագետ Մարինե Մկրտչյանի, սովորողներ Սարգիս Մարկոսյանի, Շանթ Խլղաթյանի, Արսեն Սիրոյանի վարած դասընթացներին: Վերջին դասընթացները շատ հետաքրքիր էին. ես հայտնվել էի աշակերտի կարգավիճակում, աշակերտներն էլ` դասավանդողի: Հետո գործընկերներիս  օգնությամբ սովորեցի օգտվել  ինտերնետից, որտեղ որոնողական աշխատանքների շնորհիվ գտա մանկավարժությանը  վերաբերող  բազմաթիվ   կայքեր: Մնացածը արել եմ ինքնուրույն աշխատանքով: Ինտերնետում կային  հետաքրքրաշարժ նյութեր, որոնք  բացի թարգմանում, մուտքագրում, խմբագրում-ձևափոխում էի: Այդ նյութերը դարձան լրացուցիչ ուսումնական նյութեր, որոնք այժմ  օգտագործում են  գործընկերներս  տարրական  դասարաններում:

Համակարգչային Macromedia Dreamweaver ծրագիրն ինձ սովորեցրեց ավագ դպրոցի աշակերտ  Սարգիսը: Ես սովորեցի  իմ դասարանի մասին տարբեր նյութեր   տեղադրել  կրթահամալիրի ինտերնետային կայքում:

Ուսումնառության ընթացքում դասարանում  օգտագործելով   թվային ֆոտոխցիկ՝  նախաձեռնեցինք  տարեվերջին յուրաքանչյուր աշակերտի տալ   անհատական նկարների սկավառակ, որը պետք է պատրաստվեր   համակարգչային հատուկ  ծրագրի` Movie Maker-ի միջոցով: Տվյալ   համակարգչային ծրագիրը սովորելու  համար  դիմեցինք մեր դպրոցի համակարգչի մասնագետ Արմինե Խաչատրյանին, որի օգնությամբ սովորեցի և ինքս  ամեն աշակերտի համար պատրաստեցի անհատական CD:
Այսպիսով դեռ չի ավարտվել իմ սովորելու գործընթացը. այն անընդհատ է: Ես մեծ սիրով կշարունակեմ ուսումնասիրել նորանոր  համակարգչային ծրագրեր:

Անահիտ Ավագյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.