ԴՊԻՐ 19
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»
Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»
Մեթոդական մշակումներ
Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»
Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»
Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»
Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում
Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»
Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող, սկսած նախակրթարանից, և յուրաքանչյուր աշխատող իրավունք և հնարավորություն ուն օգտվելու կրթահամալիրի համակարգիչներից: Դասավանդողների շուրջ 90%-ը և սովորողների շուրջ 50%-ը տանը համակարգիչ ունեն: Համակարգիչը կրթահամալիրի սովորողի և դասավանդողի համար դարձել է աշխատանքային գործիք: Յուրքանչյուր ուրբաթ՝ ժամը 1500-1600, կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կրթահամալիրի սովորողները և դասավանդողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները: Ինչպե՞ս ենք համակարգիչն օգտագործում: Համակարգիչներ դրված են ուսուցողական ծրագրերի գրասենյակներում, կրթահամալիրի տեղեկատու գրասենյակում. օգտագործվում են աշխատողների և սովորողների մասին տեղեկությունների հավաքման և պահպանման, ընթացիկ գրագրության համար, հաշվապահությունում` հաշվապահական աշխատանքների իրականացման համար, գրադարանում` գրադարանից օգտվողների և աշխատողների գործը հեշտացնելու համար, հրատարակչատանը` տպագրվող նյութերի ձևավորման համար, անհատական` ընթացիկ աշխատանքների կատարման համար, էլեկտրոնային գրատախտակների մոտ` այդ գրատախտակների աշխատանքը կարգավորելու համար, կրթահամալիրի մասնաճյուղերի ՏՀՏ կենտրոններում` ուսումնական գործընթացի սպասարկման համար: Կխոսեմ ՏՀՏ-երի, մասնավորապես համակարգիչների կիրառման մասին ուսումնական գործընթացում: Ի՞նչ խնդիրներ ենք լուծում դրանց միջոցով: Տեղեկատվության որոնում, մշակում, պահպանում, աշխատանքի արդյունքների ներկայացում, սեփական մտքերի ներկայացում, սեփական ստեղծագործությունների ներկայացում: Հիմնականում օգտագործում ենք Microsoft Word, Microsoft Power Point ծրագրերը: Այդպիսի օգտագործումը անվանենք համակարգչի ստատիկ, առանց փոխազդելու հնարավորության օգտագործում: Իսկ համակարգիչների կիրառությունը ազդո±ւմ է ուսուցանվող նյութի և դասավանդման ձևի ընտրության վրա: Կխոսեմ միայն մաթեմատիկայի մասին: Ազատ օգտագործման հնարավորություն ընձեռող բազմաթիվ մաթեմատիկական ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս օգտագործողին մասնակցել ինչպես խնդիրների ստեղծման, այնպես էլ լուծման գործընթացին, օրինակ Graph, Jivaya Ceometriy, Advanced Grapher և ուրիշներ: Արդյո՞ք, այդպիսի գործքներ ունենալով, պետք է սահմանափակվենք դասագրքերում բերված առաջադրանքներով և բավարարվենք մեր իմացած լուծման մեթոդների էլեկտրոնային տարբերակը կազմելով: Փորձենք համեմատություն անցկացնել տեղաշարժվելու հնարավորությունների և հաշվման հնարավորությունների միջև.
շարժում, տեղափոխություն |
մաթեմատիկա |
ֆիզիկական գործունեություն |
մտավոր գործունեություն |
|
|
քայլել |
հաշվումներ մտքով |
հեծանիվ վարել |
հաշվումներ թուղթ ու մատիտով |
ավտոմեքենա վարել |
հաշվիչով/համակարգչով
հաշվումներ (ավտոմատացում) |
շարժվել հաշմանդամի սայլակով |
հաշվիչով/համակարգչով
հաշվումներ (կոմպենսացիա) |
Զուգադրությունը վերցրել եմ Բեռնարդ Կուցլերի Bernhard Kutzler The Algebraic Calculatoras a Pedagogical Tool for Teaching Mathematics հոդվածից: Եթե միայն քայլեինք, դժվար կլիներ քաղաքից քաղաք գնալը, իսկ ավտոմեքենա վարելը արդեն այդպիսի խնդրի լուծումը դարձնում է իրական: Տեխնիկայի կիրառությունը հեշտացնում է մեր գործը, բայց նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջանում: Տեխնիկայի կիրառությունը հնարավորություն է տալիս այնպիսի խնդիրներ առաջ քաշել, որոնք անիմաստ էին թվում: Օրինակ` Microsoft Excell ծրագրով գրված փոքրիկ ծրագիրը հնարավորություն է տալիս xn+1=a(xn+b) բանաձևի միջոցով պարզորոշ տեսնել հաջորդականությունների զուգամիտումն ու տարամիտումը: Ինչպես հաշմանդամի սայլակը հնարավորություն է տալիս անշարժության դատապարտվածին տեղաշարժվել, այնպես էլ համակարգչի կիրառությունը հնարավորություն է տալիս մաթեմատիկայի որևէ բաժինը չյուրացրած մարդուն զբաղվել մյուս բաժիններով: Բայց ինչպես մեքենա ունեցող մարդն է շարունակում նաև ոտքով ման գալ, հեծանիվ քշել, այնպես էլ համակարգիչ ունենալը չի նշանակում, թե մտքով հաշիվներ չպիտի անել, թուղթ ու գրիչով չպետք է աշխատել: Ինչպես տեղաշարժվելիս ամեն անգամ որոշում ենք, թե որ ձևն է հարմար, այդպես էլ ամեն մի խնդրի համար պետք է որոշել, թե ինչն է հարմար: Համակարգիչների օգտագործումը հնարավորություն է տալիս հետազոտական մաթեմատիկական աշխատանքներ կատարելու, մոդելավորման, ստիմուլյացիոն խնդիրներ լուծելու: Համակարգիչների շնորհիվ վերջին 30 տարում զարգացավ այնպիսի մաթեմատիկական երևույթ, ինչպիսին է ֆրակտալը:
Համակարգիչների կիրառումը առարկայական ծրագրերի վերանայման պահանջ է ներկայացնում, ինչպես նաև առարկայական ծրագրերը նոր համակարգչային ծրագրերի կիրառում են ենթադրում: Կարելի է համարել Microsoft Word, Microsoft Power Point ծրագրերի կիրառումը ընդհանուր պարտադիրը, իսկ այլ ծրագրերի օգտագործումը դասավանդողի նախասիրությունը (նորից պարտադիր):
Գևորգ Հակոբյան
|