«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


ԱՌՑԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

(Ելույթ ապահով ինտերնետի միջազգային օրվան նվիրված սեմինարում)

Ապահով (ինձ համար նաև անվտանգ ու հիգիենիկ) իր և այլոց համար: Ոչինչ ինձ այնպես չի զայրացնում երթուղային միկրոավտոբուսներում և տաքսիներում, որքան բջջայինների չդադարող զանգերն ու խոսակցությունները. նույնը և դպրոցում, դասարանում: Ի՞նչ անես: Արգելե՞ս, հավաքես սովորողների կամ ուղևորների հեռախոսները, ինչպես տարիներ առաջ՝ սովորողների այսօր այնքան անմեղ թվացող ժամացույցները: Իսկ ի՞նչ անես ուսուցիչների բջջայինների հետ:

Որքա՞ն ժամանակ է անցկացնում առցանց միջավայրում (տանը, դպրոցում կամ փողոցում) ինտերնետ ու բջջային հեռախոս ունեցող, անարգել ինտերակտիվ գրատախտակից, տեսապրոեկտորից օգտվող, հեռավար ուսուցումը՝ որպես ստացիոնար կրթության գործիք կիրառող, շարունակ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, համակարգչային ծրագրեր, թվային նոր տեխնիկական միջոցներ գործածող մեր կրթահամալիրի սովորողն ու իր ուսուցիչը: Համեցեք, սրան գումարեք Ձեր թվային չափիչ սարքերը, որ բնագիտության (նաև աշխարհագրության և էկոլոգիայի) պարապմունքներին կհայտնվեն մեր սովորողի ձեռքին ընդամենը մի քանի շաբաթից. օգնեք փողով, հենց վաղը կունենանք:

Առցանց կոչվող վիրտուալ աշխարհը (միջավայրը) վիրտուալ (ոչ իրական) չէ, մեր դեպքում մեր սովորողի և ուսուցչի իրական ուսումնական միջավայրն է: Եվ նույն պահանջները` այս նոր ուսումնական միջավայրին. այսպես ասենք՝ ուսումնական նյութական միջավայր է՝ անվտանգ, հիգիենիկ և զարգացնող: Այլոց և իր համար անվտանգությունը միջավայրի ուսուցանող ռեսուրսներն արդյունավետ, լիարժեք օգտագործելու համար պահանջում է անհրաժեշտ հմտություններ՝ սկսած ուրիշներին չվարակելուց (վիրուսներ փոխանցել) մինչև չվնասելը (չխանգարել, չնյարդայնացնել, չջնջել): Հիգիենիկ անպայման՝ նկատի ունեմ աչքերի լարումը, մարմնի երկարատև անշարժությունն ու անհարմար դիրքը (այլ բացասական ազդեցություններ)... Զավեշտական ու զայրացնող է, որ չնայած  «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին հրամանին դպրոցները չեն էլ կարող ինքնուրույն չափել սահմանված մեծությունները: Զարգացնող՝ անպայման. միամտություն է կարծել, որ կրթական համակարգի նյութական աշխարհին բնորոշ անգիրի, մեխանիկականության, պարապ ժամանցի, անճաշակության, անպատեհության, ազատ ընտրության բացակայության վտանգները այս նոր ուսումնական միջավայրում վերանում են կամ դառնում պակաս ակտուալ:

Այսպիսով մեր սովորողին և նրա ուսուցչին, միով բանիվ՝ մարդուն, անվտանգ և զարգացնող ուսումնական միջավայրում (այդ թվում՝ առցանց) անվտանգ պահելու այս ծրագիրը ես չողջունել չեմ կարող: Չեմ կարող իմ գոհունակությունը և երախտագիտությունը չբարձրաձայնել այս ծրագիրը հայաստանյան դարձնելու անհատների (օրինակ՝ Նարինե Խաչատրյան) և կազմակերպությունների (օրինակ՝ Մեդիա կրթության կենտրոն) առիթով և հայտարարել, որ մենք, իհարկե, այս ծրագրի ակտիվ մասնակիցները կանք ու կլինենք ծրագրի բոլոր փուլերում: Խնդրեմ: Մեր ստեղծած նյութական ու ոչ նյութական միջավայրներից օգտվեք լիուլի:

ԱշոտԲլեյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.