ԴՊԻՐ 19
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»
Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»
Մեթոդական մշակումներ
Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»
Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»
Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»
Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում
Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»
Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Դավիթ Մինասյան, ՏՀՏ մասնագետ, դասավանդող
Ուսումնական հաստատությունների WEB կայքեր,
նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ
Որոնք են այն հիմնական և առաջնահերթ գործողությունները, որոնց վրա արժե հատուկ ուշադրություն դարձնել ուսումնական հաստատությունների համար WEB կայքի նախագծման աշխատանքները կատարելիս:
Երեք շարժառիթ նպաստեցին այս նյութի պատրաստմանը`
- «ԴՊԻՐԻ» էլեկտրոնային պարբերականի 18-րդ համարում «WEB կայք: Ստեղծման գործընթացը» հոդվածում արծարծված մոտեցումները WEB կայքերի ստեղծման գործում և նրա «տեղայնացումը» դպրոցների և ուսումնական հաստատությունների համար
- «Առավոտ» օրաթերթում լույս ընծայված «Դպրոցների հայելին» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվել հայաստանյան դպրոցական կայքերին և նրանցում տիրող վիճակին
- օգնելու կամ թերևս մտքեր փոխանակելու ցանկությունը նմանատիպ կայքերի պատրաստման գործում՝ ի նկատի ունենալով, որ կայքի վրա կատարվող ամբողջ աշխատանքը պետք է կատարվի տեղի /ուսումնական հաստատության/ ուժերով:
Նախ և առաջ անհրաժեշտ է ճշտել, թե ինչի համար է անհրաժեշտ այս կայքը, ինչ խնդիրներ ենք ցանկանում նրա միջոցով լուծել և ովքեր են լինելու կայքից օգտվողները:
Բնականաբար, կայքի ստեղծումը անհրաժեշտ է համացանցի օգնությամբ ուսումնական հաստատության և նրա գործունեության մասին հետաքրքրվող անձանց տեղեկություն հասցնելու համար:
Իսկ ինչ խնդիրներ կարող ենք լուծել նրա միջոցով: Առաջին հերթին ներկայացնել ուսումնական հաստատության գործունեությունը /ուումնական պալններ, լրացուցիչ ուսուցում, կատարված աշխատանքներ, մասնակցություն տարբեր միջոցառումներին և այլն/, նրա պատմությունը, ձեռք բերած հաջողությունները, աշխատակազմը, հաստատությունը ավարտած հայտնի անձանց մասին տեղեկություններ և այլն:
Ովքեր կարող են լինել կայքից օգտվողները: Բնականաբար, ուսումնական հաստատությունում սովորողները, նրանց ծնողները, համայնքի անդամները, նախքին շրջանավարտները և, ինչու չէ, անձիք, ովքեր կցանկանան օգտվել հաստատության մատուցած ծառայություններից:
Ինչից սկսել
Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որում պետք է ընդգրկված լինեն`
- առաջին հերթին սովորողների ակտիվ խումբ, որը լավ տիրապետում է համակարգչային հմտություններին և նախաձեռնություն կարող է ցուցաբերել անհրաժեշտ նյութերի /տեքստեր, նկարներ և այլն/ հայթայթման և մշակման գործում
- հաստատության ղեկավարության ներկայացուցիչներ /տնօրեն, փոխտնօրեն ուսումնական գծով, կազմակերպիչ և այլն/, ովքեր հստակ տիրապետում են հաստատության ամբողջ ուսումնական գործունեությանը և իրենց արջև դրված խնդիրներին, ինչպես նաև կրթական ոլորտում կատարվող բարեփոխումներին
- դասավանդողներ, ովքեր կարող են ղեկավարել և օժանդակել սովորողների կողմից կատարվող աշխատանքների կազմակերպմանը /կայքն այլ լեզուներով ներկայացնելու համար այդ աշխատանքներում անհրաժեշտ է ներգրավել հաստատության օտար լեզուներ դասավանդողներին և բարձր առաջադիմություն ցուցաբերած սովորողներին/
- ուսումնական հաստատության ՏՀՏ մասնագետ, համակարգչային կենտրոնի ղեկավար կամ ինֆորմատիկայի ուսուցիչ` կայքի ստեղծման ու էջերի տեղադրման աշխատանքները կատարելու համար /այս աշխատանքներում կարելի է ներգրավել նաև համակարգչային հմտություններին տիրապետող սովորողի/
- պետք չէ խուսափել անհրաժեշտության դեպքում՝ որպես խորհրդատու կամ աջակից, ՏՀՏ ոլորտի մասնագետի կամ նման կարողությունների տիրապետող ծնողների ներգրավելուց:
Բնականաբար, նման ծավալուն աշխատանք կատարելու համար կառաջարկենք հաստատության ղեկավարությանը՝ գտնելու խրախուսման ձևեր և միջոցներ՝ աշխատանքային խմբին շահագրգռելու /օրինակ` ֆինանսական աջակցություն, նվերներ, պատվոգրեր, ուսումնական ճամփորդություններ և այլն/:
Կայքի նախագծման աշխատանքներ
Շատ հաճախ նախագծման աշխատանքներն սկսելիս ձեռնամուխ են լինում կայքի կազմելու գույնի, տառատեսակների, նկարների, անիմացիաների և այլնի ընտրությանը: Սակայն գերադասելի է սկսել նախագծի վերլուծությունից, նախատեսվող աշխատանքի պլանավորումից և նախագծվող կայքին վերաբերող կարևոր խնդիրների լուծումից։ Այդ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում կարելի է հասնել կայքի արագ ստեղծմանը և համացանցում տեղադրմանը:
Ինչպիսի էջերից պետք է բաղկացած լինի կայքը
Առաջին քայլը կայքի քարտեզի նախագծումն է, ցանկալի է, որ այն արտացոլվի կայքում առանձին էջով, որում գրաֆիկական դիագրամմայի կամ նկարագրման ձևով ցույց կտրվի էջերի դիրքը ամբողջ կայքում: Կայքի քարտեզի նախագծման գործում մեծ աջակցություն կարող է ցույց տալ աշխատանքային խմբից հաստատության ղեկավարության ներկայացուցիչները, քանի որ քաջատեղյակ է ուսումնական գործունեությանը:
Ուսումնասիրելով ուսումնական հաստատությունների կայքեր՝ /հիմնականում դպրոցների/ առաջարկում ենք կայքի այսպիսի կառուցվածք- քարտեզ և տալիս ենք էջերի համառոտ նկարագրություն:
ՍԿԻԶԲ - անցում կայքի առաջին էջին, որում տեղադրվում է ուսումնական հաստատության մասին համառոտ տեղեկություն /այս էջի մասին կխոսենք առանձին/:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – հաստատության կյանքին և գործունեությանը վերաբերող կարևորագույն նորություններ, որոնք տեղի են ունենում հաճախակի /միջոցառումներ, մրցույթներ, ծննդյան օրեր և այլն/:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - հաստատության կյանքին և գործունեությանը վերաբերող կարևորագույն հայտարարություններ /միջոցառումների և մրցույթների անցկացման օրվա և ժամի, հաստատության աշխատանքային ռեժիմի մասին և այլն/:
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ - անհրաժեշտ տեղեկություն հաստատության հետ կապ հաստատելու վերաբերյալ /նշվում է հաստատության հասցեն, հեռախոսահամարներ, WEB կայքը, էլ.- հասցեն և այլն/;
ՄԵՐ ՄԱՍԻՆ - համառոտ տեղեկություն ուսումնական հաստատության և նրա պատմության մասին
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ - ուսումնական հաստատության աշխատակազմը, կենսագրական տեղեկություններ նրանց մասին
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ուսումնական հաստատության կյանքին և գործունեությանը վերաբերող կարևորագույն իրադարձություններ /մասնակցություն կոնֆերանսների, հյուրերի ընդունում, ուսումնական ճամփորդություններ և այլն/
ՏԵՍԱԴԱՐԱՆ- ուսումնական հաստատության կյանքը և գործունեությունը արձանագրող կարևորագույն միջոցառումների, իրադարձությունների մասին լուսանկարների հավաքածու
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ - կրթական ոլորտին և դպրոցի գործունեությանը վերաբերող հղումներ /ինտերնետային կայքեր, էջեր/
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - ուսումնական հաստատության համակարգչային կենտրոնին վերաբերող տեղեկություններ /կահավորվածություն, կենտրոնի ղեկավար , մատուցվող ծառայություններ/:
Այս էջերի հետ համատեղ, կախված ուսումնական հաստատության առանձնահատկություններից, խորհուրդ է տրվում ունենալ այլ էջեր, մասնավորապես`
Էլ.պարբերական – այս էջում /ցանկալի է ունենալ առանձին ենթակայք/ տեղադրվում է ուսումնական հաստատության էլեկտրոնային պարբերականը` հերթական համարներով
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ - կայքի էջերի մասին համառոտ տեղեկություն /գրաֆիկական պատկերի կամ նկարագրման տեսքով/
ԱՐԽԻՎ - արխիվային նյութերի պահպանում նորությունների, հայտարարությունների, իրադարձությունների և էլ. Պարբերականի մասին:
Շարունակությունը՝ հաջորդ համարում:
|