«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 19

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»

Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»

Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում

Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»

Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Արդիական` գրավիչ և արդյունավետ ուսուցում
(Ելույթ «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» ստուգատեսի ամփոփման ժամանակ)

Չորս օր կրթահամալիրի մայր դպրոցի նորաստեղծ հինգ ՏՀՏ կաբինետներում կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները հրապարակային ցուցադրում էին իրենց հեղինակած տեսանյութերը, տալիս անհրաժեշտ մեկնաբանություններ: Իմ ձեռքին են ցուցադրված նյութերի ցանկերը (ավելի քան 230 տեսանյութ), որոնք տեղադրվել են նաև կրթահամալիրի ինտերնետ կայքում: Այսպիսով` առաջինից տասնմեկերորդ դասարանցի հարյուրավոր սովորողներ և մի քանի տասնյակ ուսուցիչներ տեսանյութերի հեղինակներ են: Այսօր` ստուգատեսի ամփոփիչ փուլին, հեղինակները կներկայացնեն նմուշներ այդ ցուցադրությունից՝ սահմանված անվանակարգերով ընտրված նյութերը:

Հիմա, երբ իրողություն է, որ թվային տեխմիջոցները կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների ձեռքին ուսանելու, ուսուցանելու և ստեղծագործելու գործիք են, մենք կարող ենք մեզ ավելին թույլ տալ: Մեր սովորողների ստացիոնար դպրոցը, ֆորմալ կրթությունը շարունակ կդառնա ավելի գրավիչ, ավելի հարմար, ուսումնատենչ երեխայի կրթությունը՝ անընդհատ ու անհապաղ: Ահա ինչու հեռավար կրթությունը՝ որպես մեթոդ, կսկսենք կիրառել ավելի ու ավելի համապարփակ: Մեր ձեռքին հայտնված մեդիա, ՏՀՏ միջոցները, ծրագրերն ու տեխնիկաները, արդիականացնում, ուրիշ են դարձնում ուսուցումը, առավել արդյունավետ ու անպայման առավել գրավիչ: Ահա թե ինչու այսպիսի ստուգատեսները կլինեն պարբերական, ամենամյա` հունվարին և հունիսին: Այս անգամ ստուգատեսը հանրապետական էր. ցուցադրություններին նյութով մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի յոթերորդ դպրոցից, «Անանիա Շիրակացի» ճեմարանից, սլավոնական համալսարանից դասախոս Գագիկ Աղեկյանը, սովորողներ և ուսուցիչներ Գյումրիից, Սյունիքից, Տավուշից, Երևանի դպրոցներից: Հաջորդ ստուգատեսը կլինի միջազգային՝ առանց աշխարհագրական, տարիքային ու թեմատիկ սահմանների: Մենք մեկ-երկու շաբաթից կհրապարակենք հունիսյան ստուգատեսի հայտագիրը:

Մենք կարծես հասկացել ենք գլխավորը՝ առանց մեր սաների ուսուցիչներս տեխնիկայից գլուխ չենք հանի: Տեխնիկապես հագեցրել ենք մեր բոլոր կաբինետներն ու սրահները, մեր ողջ միջավայրը և թույլ տվել, որ սովորողներն անարգել օգտվեն տեխնիկայից` մշտապես նորոգեն, զարգացնեն ՏՀՏ-մեդիա մեր հմտությունները: Մեր հարգանքն ավելի բարձրացավ սովորողների աչքում, քանզի ապացուցեցինք, որ բարեխիղճ ուսանողներ ենք, իսկ կրթությունն անընդհատ է, ու կատարելությունը սահմաններ չունի:

Աշոտ Բլեյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.