ԴՊԻՐ 19
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»
Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»
Մեթոդական մշակումներ
Մ. Բախտին
«Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը ու միջնադարի և վերածննդի ժողովրդական մշակույթը»
Թամար Ղահրամանյան
«Աբովյանի կերպարը Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմի և Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի շրջանակներում
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Թամեռլան Թադտաև
«Կոլորադո»
Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Արդիական՝ գրավիչ և արդյունավետ ուսուցում»
Առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների ապահով օգտագործում
Գևորգ Հակոբյան
«Համակարգիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Սոնա Աբգարյան
«Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը»
Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան
«Նոր ծրագրեր սովորում ենք, երբ պետք է լինում»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Ինֆորմացիայի բազմազանության անհրաժեշտությունը
Մասնակից և միևնույն ժամանակ դիտորդի դերում լինելը կարևոր էլեմենտ է ամբողջական պատկերացում ունենալու համար: Կարևոր է հասկանալ մարդու հետ ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները: Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը փոխում մարդու աշխարհընկալումը, նրա երկխոսությունը արտաքին և իր ներքին աշխարհի հետ: Տեխնիկական հնարավորությունների բազմազանությունը փոխում է մարդու ապրելակերպը, դարձնում նրան ավելի ինքնուրույն: Ստեղծագործելու հնարավորությունը ազատում է մարդուն սպառողական մտածողությունից... Ֆոտոապարատը ձեռքին դասավանդողը ինքն էլ չի նկատում, թե ինչպես է փոխվում իր վերաբերմունքը նյութի և մարդկանց նկատմամբ: Այս դեպքում նա դառնում է էքսպերիմենտատոր. նա ընդունված, տրադիցիոն ձևերը և մեթոդները անսահմանափակ ձևերի և նորացումների միջոցով ներկայացնելու, ընտրելու հնարավորություն ունի: Դրանով դասավանդողը աշխատանքը դարձնում է ապրելակերպ և իրեն նորացող աշխարհից ու իր աշակերտներից օտարված չի զգում:
Դասավանդողների հետ միասին վերջերս փորձ արեցինք հավաքելու նրանց արած լուսանկարները և համակարգչային փոփոխությունների ենթարկել դրանք:
Էմոցիաները, որ շատ հաճախ քաոտիկ են, վերափոխվում են կոնկրետ, ստրուկտուրալ, էֆեկտիվ, արտահայտիչ պատկերների:
Սոնա Աբգարյան
Կինո-ֆոտո դպրոց
|