«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Գևորգ Հակոբյան

«Գնդիկներ և տուփերը» դասարանում

Հարմարության համար պայմանավորվեցինք տուփերը աջից ձախ համարակալել:
Նախքան հարցի առաջադրումը պետք է համոզվել, որ բոլոր սովորողները հասկացել են խնդրի պայմանները: Դրա համար փորձում ենք փոքր թվով գնդիկների պայմանով:
Դասարանում նախ փորձել ենք 17 գնդիկով: Սովորողներն աշխատում էին մենակ կամ զույգերով (ընդհանրապես, մաթեմատիկայի դասերին աշխատանքի կազմակերպումը մեծաքանակ խմբերով խորհուրդ չի տրվում): Հետո փորձեցինք 108 գնդիկի դեպքը: Յուրաքանչյուր դեպքում խմբերից մեկը ցույց տվեց ստացված վերջնական պատկերը և մեկնաբանեց յուրաքանչյուր քայլը: Հաջորդ փուլում աշխատեցին զույգերով: Զույգերից յուրաքանչյուրը գնդիկների սկզբնական որևէ թվի համար կազմեց վերջնական պատկերը: Զույգերը ստուգեցին միմյանց կատարածները: Կատարված աշխատանքի արդյունքում բոլոր սովորողները կարողացան կիրառել խնդրի պայմանները և երկու եզրակացություն արեցին.

  • եթե գնդիկների քանակը զույգ է, ամենաաջ (առաջին) վանդակը դատարկ է մնում, իսկ եթե կենտ է` գնդիկ է լինում,
  • ինչքան գնդիկների սկզբնական քանակը շատ է լինում, այնքան ավելի մեծ համարով տուփում է գնդիկ հայտնվում:
Հետո սովորողներին առաջադրվեց հարցը` սկզբում քանի՞ գնդիկ պետք է ունենանք, որպեսզի նկարում տրված պատկերը ստացվի։ 

Սովորողներն աշխատում էին մի մասը միայնակ, մի մասը` զույգերով: Սովորողներին տրամադրված ժամանակի ավարտից հետո փորձեցինք պարզել, թե ով ինչպես է աշխատել: Նրանց հիմնական մասը գնացել էր փորձելու ճանապարհով, բայց հաջողության չէր հասել:  Տիգրանն ասաց, որ 127 է ստացել: Երբ փորձեցինք 127 գնդիկի համար, պարզվեց, որ ամենաձախ տուփը (8-րդը) դատարկ է մնում: Կարճ ժամանակ հետո նա հայտարարեց՝ 255: Ստուգեցինք և տեսանք, որ հարցի պատասխանը գտնված է: Տիգրանն ասաց, որ ինքը այս խնդրին մոտեցել է, որպես վերջից լուծվող խնդրի և ներկայացրեց իր լուծումը (1): Դրանից հետո լուծեցինք մի քանի խնդիր, երբ վերջական տարբեր պատկերների դեպքում, օգտվելով Տիգրանի առաջարկած եղանակից, պետք էր գտնել գնդիկների սկզբնական քանակը: Աշխատանքի հաջորդ փուլում փորձեցինք կիրառել մաթեմատիկական խնդիրներ լուծելու օգտակար մի հնարք` երբ խնդիրը դժվար է լուծել, փորձենք այն պարզեցնել: Քննարկման արդյունքում որոշեցինք, որ մեր խնդիրը կարելի է պարզեցնել տուփերի քանակը նվազեցնելով: Եթե ունենայինք 1 տուփ մեզ պետք կլիներ 1 գնդիկ: Երկու տուփի դեպքում` երեք գնդիկ: Այդպես տուփերի քանակն ավելացնելով կազմեցինք հետևյալ աղյուսակը.

տուփերի քանակը

գնդիկների քանակը

1

1

2

3

3

7

4

15

Սովորողներին առաջարկեցի կռահել, թե ինչ թիվ կլինի 5 տուփի դեպքում: Վարդանն ու Շուշանը, որ իրար հետ էին աշխատում, ասացին՝ 31: Փորձեցինք, համոզվեցինք, որ ճիշտ են ասել: Նրանք բացատրեցին, թե ինչպես էին գտել այդ թիվը. 3-ը 1-ից մեծ է 2-ով, 7-ը 3-ից` 4-ով, 15-ը 7-ից` 8-ով:Այստեղից էլ ենթադրել էին, որ հաջորդ թիվը 15-ից մեծ կլինի 16-ով: Շարունակեցինք լրացնել աղյուսակը:

տուփերի քանակը

գնդիկների քանակը

1

1

2

3

3

7

4

15

5

31

6

63

7

127

8

255

Այս ճանապարհով էլ գտանք 255 թիվը: Այս աղյուսակը շարունակելով՝ տուփերի ցանկացած քանակի դեպքում կարող ենք հարցի պատասխանը գտնել: Առաջարկեցի ուսումնասիրել գնդիկների անհրաժեշտ քանակն արտահայող թվերը և փորձել բանաձև գտնել դրանց համար: Երբ երկու հարևան թվերի տարբերությունները գրեցինք մի տողով` 2; 4; 8; 16; 32; 64,128, սովորողներն ասացին, որ դրանք 2-ի աստիճաններն են, իսկ գնդիկների քանակները 2-ի աստիճաններից 1-ով փոքր թվերն են`, , , և այլն: Եթե ունենայինք n  հատ տուփ, որպեսզի վերջում բոլոր տուփերում գնդիկ լիներ, մեզ սկզբում պետք կլիներթվով գնդիկ:  Ստացված բանաձևը փորձեցինք աղյուսակում բերված մյուս թվերի համար և տեսանք, որ ճիշտ պատասխան ենք ստանում: Այս փուլում նշեցի, որ ճիշտ պատասխանների ստացումը դեռ ապացույցը չէ այն փաստի, որ մեր ստացած բանաձևը ճիշտ է: Այդ բանաձևի ճշմարտացիության ապացուցումը մեզ առայժմ չի հետաքրքրում:

Առաջադրված հարցի պատասխանն ստանալու համար չորս եղանակ փորձեցինք.

  • ուղղակի փորձերի եղանակը,
  • վերջից լուծելու եղանակը,
  • աղյուսակի միջոցով լուծելու եղանակը,
  • բանաձևի միջոցով լուծելու եղանակը:

Քննարկեցինք այդ եղանակների լավ ու վատ կողմերը: Առաջին ճանապարհը շատ աշխատատար էր, և չնայած որ սովորողները շատ թվերի համար փորձել էին, պատասխանը ոչ մեկը չէր ստացել: Նշեցինք, որ այս ճանապարհով կարող էինք հասնել արդյունքի, բայց երկար ժամանակ կպահանջվեր: Երկրորդ եղանակով կարող ենք գտնել, բայց ամեն անգամ պետք է կլինի խնդիրը վերջից լուծել: Աղյուսակի եղանակով ավելի հեշտ է, բայց ամեն անգամ պետք կլինի աղյուսակի բոլոր նախորդ վանդակները լրացնել: Հարցի պատասխանը գտնելու ամենակարճ ճանապարհը բանաձևն է (ափսոս, որ այդ բանաձևի ճշմարիտ լինելը չենք ապացուցել):

Շարունակելի

(1) Խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ, Գ. Բեդիրյան, Գ. Հակոբյան, Շաղիկ, 1993թ.

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.