«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել

Ժամանակակից կրթական համակարգը պետք է հնարավորություն տա սովորողներին մտածելու, համեմատելու, համադրելու տարբեր տեսանկյուններ, ձևակերպելու և հիմնավորելու սեփական տեսանկյունը` հաշվի առնելով գիտության մեջ առկա փաստերը, օրենքները և օրինաչափությունները: Եվ շատ կարևոր է, որ սովորողը աշխատանքի մեջ կարողանա ներդնել իր անձնական փորձն ու դիտարկումները:

Այդ ամենն էլ իրականացվում է նախագծերի մեթոդի միջոցով:

Նախագծերի մեթոդը գործողությունների և քայլերի հանրագումար է, որն էլ հնարավորություն է տալիս իրագործելու կոնկրետ նպատակ, լուծելու խնդիր և արդյունքում վերածվում է տեսանելի նյութի: Նախագծերի մեթոդի իրականացման և ուսումնական գործընթացում այն արդյունավետ կիրառելու համար փորձեցինք մշակել և համակարգել նախագծերի հետ աշխատելու մեխանիզմը:
Նախագծերի մտահաղացումը, որպես կանոն, ծնվում է այն ժամանակ, երբ ծագում է որևէ վիճելի հարց կամ սովորողին հետաքրքրող որևէ թեմա, որի շուրջ էլ սկսում են աշխատել այն սովորողները, ում հետաքրքրում է տվյալ նյութը, ովքեր ցանկանում են խորությամբ ուսումնասիրել այն, և իրենց ուսումնասիրությունը հասանելի դարձնել այլոց: Աշխատանքի այդ ձևը երեխային սովորեցնում է աշխատել խմբում, թիմում, ինքնուրույն որոշումներ կայացնել` հաշվի առնելով ընկերների կարծիքը և առկա փաստերը: Այս ամենի արդյունքում էլ ձևավորվում են խմբային աշխատանքին հատուկ հմտություններ. երեխաները սովորում են միմյանց հետ աշխատել, հանդուրժող լինել, լսել, ներկայացնել և պաշտպանել համատեղ աշխատանքը:

Նման աշխատանքի ժամանակ սովորում է և՜ դասավանդողը, և՜ սովորողը:

Նման նախագծերի հետ աշխատելու ընթացքում դասավանդողը սովորում է ձևավորել համապատասխան խմբեր` հաշվի առնելով սովորողների հետաքրքրություններն ու կարողությունները: Նույն խմբում կարող են ընդգրկվել տարբեր տարիքի սովորողներ: Շատ կարևոր է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է և իր տեսակի մեջ եզակի, ու հենց այդ եզակիությունն էլ պետք է դրսևորվի աշխատանքի ընթացքում:

Յուրաքանչյուր խմբի տրվում է կոնկրետ առաջադրանք: Աշխատանքի առաջին փուլում դասավանդողը հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն որոնելու, գտնելու համապատասխան նյութեր, տրված հարցերի պատասխանները, շարադրելու ինքնուրույն տեսակետ: Այս փուլում պետք է հնարավորություն տալ, որ աշակերտն ինքը լուծումներ գտնի նյութն ավելի տեսանելի ներկայացնելու համար: Այս ժամանակ դասավանդողը սովորում է «չխանգարել» աշակերտին և հարգել նրա ազատությունը:

Արդեն աշխատանքի երկրորդ փուլում դասավանդողը նայում է յուրաքանչյուր խմբի աշխատանքները և ուղղորդող տեղեկություններ տալիս` լրացուցիչ գրականության ցանկ, ինտերնետային կայքերի հասցեներ և այլն: Հանձնարարում է աշխատանքի մեջ կիրառել ՏՀՏ:

Այս պահանջները ներկայացնելուց առաջ, բնականաբար, դասավանդողն ինքն է ձեռք բերում անհրաժեշտ հմտություններ` սովորում է որոնել և աշխատել տարբեր կայքերի հետ, հիմնականը զատել երկրորդականից, յուրացնում է համակարգչային անհրաժեշտ ծրագրեր և այլն:

թե ուսուցիչը չսովորի այս ամենը, չի կարողանա ղեկավարել աշակերտների գործունեությունը:
Այնուհետև սկսվում է աշխատանքի համադրման և ձևավորման փուլը: Այս փուլում էլ դասավանդողը և սովորողը միասին սովորում են աշխատանքի ընթացքում. միասին են սկսում ընտրել, ձևավորել աշխատանքը, գտնում են համապատասխան երաժշտություն, կցում անհրաժեշտ լուսանկարներ:

Փաստորեն նախագծերի մեթոդի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում, որ դասավանդողը ևս անընդհատ սովորի, աշխատի յուրացնել համակարգչային ծրագրեր և նոր կրթական մեթոդներ: Եվ, որ շատ կարևոր է, սովորում է համագործակցել և՜ աշակերտների, և՜ գործընկերների հետ: Նախագծերը դառնում են համագործակցային, ստեղծվում են միջառարկայական կապեր, որոնք էլ տրված խնդիրը համակողմանիորեն ներկայացնելու հնարավորություն են տալիս:

Հակոբյան Ժաննա
Սարգսյան Մարգարիտ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.