«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար
(2 տարի` 136 դասաժամ)

Նպատակը

  • համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը:
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը:
  • զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը:
  • օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց          

Խնդիրները

  • գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
  • ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից
  • ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն ուսանողի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
  • ուսանողների միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
  • գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև ինտերնետային համապատասխան կայքերը:

Կազմակերպումը

  • Հարցերի և առաջադրանքների հիմնական մասն ուղղվում է բովանդակության ու ձևի քննարկմանը:
  • Տրվում են գրականագիտական այնպիսի աշխատանքներ, որոնք զարգացնում են ստեղծագործությունը մանրամասնությունների, բառ-միավորի և պատկեր-միավորի մեջ տեսնելու և ընկալելու կարողությունը:
  • ուսանողին հնարավորություն է տրվում անկաշկանդ ինքնարտահայտվելու, համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները:
  • Առաջարկվում են ինտերնետային գրական կայքեր` ըստ ուսանողի նախասիրության ընթերցելու և ներկայացնելու համար:

 
Մեթոդները

Գրական ստեղծագործությունների հետ աշխատանքը կազմակերպվում է այն մեթոդներով, որոնք ուսանողն հետագայում օգտագործելու է իր մանկավարժական գործունեության ընթացքում:
Կատարվում են և՛ անհատական, և՛ խմբային աշխատանքներ, աշխատանք սկզբնաղբյուրի հետ

 Քննարկվող գրական երկերը։ Յյուրաքանչյուր ստեղծագործության հետ նշվում է գրականագիտությունից ուսումնասիրվող թեման։

  1. Վ. Սարոյան «Մարդկային կատակերգություն»
  • Գրելաձև, մաներա
  • Դրական և բացասական կերպարներ
  1. Պոլ Վեռլեն «Աշնան երգ» (Ֆրանսիական պոեզիա)
  • Ռիթմ
  1. Վիլյամ Սարոյան «Իմ սիրտը լեռներում է»
  • Դրամատուրգիա

Լրացուցիչ ընթերցանություն: Պատմվածք Վիլյամ Սարոյանի «Իմ անունը Արամ է» պատմվածաշարից

  1. Շառլ Բոդլեր  «Ծեծենք աղքատներին» («Չարի ծաղիկները»)
  • Ոճ
  1. Շառլ Բոդլեր «Աբել և Կայեն» («Չարի ծաղիկները»)
  • Ստեղծագործության գաղափար

Լրացուցիչ ընթերցանություն:  Շառլ Բոդլեր «Չարի ծաղիկները»

  1. Շեքսպիր «Համլետ» (Երկեր)
  • Դասական գրականություն

Լրացուցիչ ընթերցանություն:  Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»

  1. Ս. Էքզյուպերի «Փոքրիկ իշխան»
  • Խորհրդանիշ
  • Պատկերավորման միջոցոներ
  1. Ս. Էքզյուպերի «Նամակ պատանդին» (Ֆրանսիական նովել 20-րդ դար)
  • Սյուժե և ֆաբուլա
  1. Ռիչարդ Բախ « Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» (Հինգ վիպակ)
  • Վերջաբան
  • Այլաբանություն
  1. Շառլ Բոդլեր «Արբեք» (Ֆրանսիական պոեզիա)
  • Հանգավորում
  • Ռիթմ
  1. Օ. Հենրի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենան» (19-րդ դ. ամերիկայան պատմվածք)
  • Նովել
  1. Օ. Հենրի «Գրոշանոց սիրահարը» (19-րդ դ. ամերիկայան պատմվածք)
  • Ռոմանտիզմ և ռեալիզմ
  1. Վ. Գոլդինգ «Ճանճերի տերը»
  • Գագաթնակետ
  1. Օ. Հենրի  «Հանուն արվեստի» (19-րդ դ. ամերիկայան պատմվածք)
  • Սյուժե
  • Բովանդակություն
  1. Շառլ Բոդլեր – Օտարականը (Ֆրանսիական պոեզիա)
  • Փոխաբերական իմաստ
  1. Ժակ Պրևեր «Ավելի վատ» (Ֆրանսիական պոեզիա)
  • Սպիտակ բանաստեղծություն
  1. Օ. Հենրի  «Միգլս» (19-րդ դ. ամերիկայան պատմվածք)
  • Կերպար: Կերպարի զարգացում
  1. Գիյոմ Ապոլիներ «Ամստերդամցի նավաստին» (Ֆրանսիական նովել, 20-րդ դար)
  • Սյուժե: Ֆաբուլա
  1. Անդրե Ժիդ «Անառակ որդու վերադարձը» (Ֆրանսիական նովել, 20-րդ դար)
  • Կոնֆլիկտ
  1. Կոլետ «Ծպտված կինը» (Ֆրանսիական նովել, 20-րդ դար)
  2. Ժյուլ Սյուպերվիել «Ծովածին աղջիկը» (Ֆրանսիական նովել, 20-րդ դար)
  3. Պիեռ Գամառա «Բալերով տիկինը» (Ֆրանսիական նովել, 20-րդ դար)
  4. Օ Հենրի «Մոգերի ընծաները» (Արտասահմանյան արձակ)

Առաջարկվող կայքեր` www.lib.ru, www.garun.am,  www.banber.am, www.school.edu.ru, www.1september.ru

Մարիետ Սիմոնյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.