«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

Բրետ Շլեզինգեր՝ «Քաղաքը որպես դպրոց» շարժման հիմնադիր, Այլընտրանքային կրթության ազգային ակադեմիայի տնօրեն (Նյու-Յորք,ԱՄՆ)

«Քաղաքը որպես դպրոց» մոդելով գործող առաջին կրթական հաստատությունը 1972թ. Նյու-Յորքում է բացվել: Այնտեղ15 աշակերտ էր սովորում, 4 դասավանդող էր աշխատում, որից մեկն էլ Բրետ Շլեզինգերն էր: Այսօր աշխարհի տարբեր երկրներում` Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ֆինլանդիայում, այդպիսի դպրոցներ կան… Այս տիպի բոլոր դպրոցները մեկ ընդհանուր անվանում են ստացել՝ Արդյունավետ կրթության դպրոց: Դրանց աշխատանքի համակարգմամբ է զբաղվում է Եվրոպայի այլընտրանքային կրթության ինստիտուտը, որը Բեռլինում է: Բրետը ինստիտուտի խորհրդակցական խորհրդի անդամ է:
…Միջնակարգ դպրոցում երկար տարիներ դասավանդելուց հետո Բրետը դարձավ Կրթության կառավարման և կադրերի պատրաստման նյույորքյան խորհրդի անդամ, հետո՝ այլընտրանքային կրթության ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը, նրա տնօրենը: Այդ կարգավիճակով նա դասավանդում էր համալսարաններում, որտեղ ուսուցիչների համար դասընթացների շարք ստեղծեց՝ նրանց նախապատրաստելով կրթության ղեկավարման նորարարական համակարգին:

Ինձ թվում է, որ չկան այնպիսի դեռահասներ, որ ընդհանրապես չցանկանան սովորել, երեխաներ կան, որ չեն ուզում սովորել այն, ինչ մեծերն են ցանկանում սովորեցնել: Ուստի խնդիրը ոչ թե այն է, թե նրանց ինչպես ստիպենք նախկին, ավանդական կանոններով սովորել, այլ հենց այդ կանոնները փոխենք. կրթությունն այնպես կառուցենք, որ երեխայի համար հետաքրքիր լինի:

Եկեք այսպիսի խաղ խաղանք. աչքերը փակեք և պատկերացրեք, որ 7-րդ կամ 8-րդ դասարանում եք սովորում: Իսկ այժմ բացեք և ասեք, թե ձեզ՝ դեռահասին, ինչ է հետաքրքրում, ինչ կցանկանայիք իմանալ, ինչ սովորել:

Դահլիճից.
- Տանը շուն ունեմ, իսկ ինքս կենսաբանություն եմ սիրում: Կենդանիների մասին կցանկանայի ավելի շատ բան իմանալ:

- Կենդանի՞, թե՞ բրածո։

- Կենդանի։ Հենց կենդանիների հետ կուզեի աշխատել։

Բրետը
զրույցը վարում է՝ վեր բարձրացրած վառ կարմրանարնջագույն կատալոգը, որտեղաշակերտների համար հնարավոր աշխատանքային տեղերը (կամ ռեսուրսները) թվարկված են:

- Ընտրված ուղղությամբ տեղեր կան, որտեղ շներին կարող եք խնամել, կիմանաք` ինչպես կտրեք դրանց մազերը, ճիշտ կերակրեք:

- Իսկ հնարավո՞ր է անասնաբուժական կլինիկայում աշխատել:

- Իհարկե:

Դահլիճից.
- ԱՄՆ-ի մասին կցանկանայի ավելին իմանալ:

- Քաղաքապետարանու՞մ եք ցանկանում աշխատել։ Կոնգրեսմենի օգնակա՞ն եք ուզում դառնալ: Դա էլ է հնարավոր:

Դահլիճից.
- Իսկ ինձ հոգեբանությունն է հետաքրքրում:

- Գաղտնիության սկզբունքից ելնելով՝ դա դժվար կլինի: Սակայն մի բան կարելի է մտածել: Օրինակ՝ հոգեբանի կամ կլինիկայում հոգեբույժի օգնական…

Համոզված եմ, որ մի օր կգա, երբ ավանդական դպրոցներում ոչ մի երեխա չի մնա, բոլորը կբաժանվեն ըստ «ռեսուրսների»:

Դպրոցը երեխայից մի քանի տարի է խլում՝ կայուն և պահանջված հմտություններ ձևավորելու փոխարեն տալով «գիտելիքներ», որոնց օգտակարությունը բավականին կասկածելի է: Այսինքն՝ այստեղ ժամանակը զուր է անցել. անգիր արած տեղեկությունների հսկայական քանակության մեծ մասն անմիջապես մոռացվում է: Իզուր չէ, որ ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվում է մի հաղորդում, որը կոչվում է «Ավելի խելացի եք, քան 5-րդ դասարանցի՞ն», որտեղ մեծահասակները   և 5-րդ դասարանցիները մրցում են 5-րդ դասարանի ծրագրի մակարդակով: Եվ խոստացված միլիոնը շատ քիչ մեծեր են ստանում:

Ավանդական դպրոցի ուսուցման եղանակը նույնպես արդյունավետ չի կարելի համարել: Չէ՞ որ նա պարտադրում է, որ բոլորը նույն բանը նույն ժամանակահատվածում սովորեն, նույն տեմպով: Իսկ հազարավոր մարդիկ մարաթոնյան վազքուղին բացարձակապես նույն արագությամբ կարո՞ղ են անցնել:

Բոլոր այս խոշոր բացթողումները դպրոցը փորձում է արդարացնել բոլորին հիմնարար գիտելիքներ տալու անհրաժեշտությամբ: Սակայն հիմնական կրթությունը շատ քիչ բան պետք է ներառի՝ կարդալու, գրելու, հաղորդակցվելու, մաթեմատիկական ոչ բարդ գործողություններ կատարելու (ինքս մինչև այժմ այս ոլորտում դժվարություններ եմ ունենում) հմտություններ, խնդիրները լուծելու և արևի տակ իր տեղը գտնելու կարողություն: Մնացած ամեն ինչը կարելի է որպես աղանդեր ընդունել:

Իսկ լայն իմաստով կրթությունը փորձի ընդհանուր ծավալն է: Այդ քմահաճ և խորապես անհատական գործընթացը ղեկավարելուն հավակնել չենք կարող:

Մեր շրջանավարտներից մեկը դպրոցից հետո շոու-բիզնես գնաց: Շատ շուտով նա արդեն մենահամերգ ուներ, որի մասին գրում էր մամուլը, և մենք՝ նրա ուսուցիչներս, որոշեցինք գնալ ներկայացումը դիտելու: Երբ վերջացավ, գնացինք նրա դիմահարդարման սենյակ` նրա հետ խոսելու և հաջողությունը շնորհավորելու: Զրույցի ժամանակ հանկարծ աղջիկը գրականության նախկին ուսուցչուհուն հարցրեց. «Ինչ եք կարծում, ինչո՞ւ եմ սև հագել»: Եվ ինքն էլ պատասխանեց. «Որովհետև, դասի գալիս և Ձեր սիրած գրական ստեղծագործությունների մասին պատմելիս, միշտ սև էիք հագնում: Այդ գույնն ինձ համար դարձավ գեղեցիկի, իսկական արվեստի խորհրդանիշ»: Ի դեպ, այդ դերասանուհին հռչակավոր է դարձել: Նրան լավ գիտեք. Վուպի Գոլդբերգն է:

«Քաղաքը որպես դպրոց» մոդելը հսկայական Նյու-Յորքի ժամանակակից կյանքի բազմազանությունից դեռահասին ինքնուրույն իր կրթական հանգամանքներն ընտրելու հնարավորություն է տալիս: Ուսուցումն սկսվում է նրանից, որ դեռահասը կատալոգը վերցնում է, հենց այն, որ սեմինարի սկզբում ձեզ ցույց էի տալիս, և սեփական ուսումնական ծրագիրն է կազմում: Իսկ դպրոցում ոչ ոք երբեք ցուցում չի տա, թե նա որտեղ և երբ պետք է լինի:

Այն, որ երեխաները տարբեր արագությամբ են շարժվում, ակնհայտ է մինչև իսկ ընտրելու գործընթացում. մեկին մի ժամն էլ բավական է, մյուսին մի քանի օր է պետք լինում, քանի որ չեն հասկանում, թե ինչ են ուզում: Ի դեպ, դպրոցի կարևորագույն խնդիրներից մեկը մտածելու և ընտրելու փորձը կարելի է համարել։ Իսկ ամենագլխավորն այն է, որ այսպիսի կրթությունը անհատականության բացահայտման ու  պայծառացման հնարավորություն է ընձեռում: Ամերիկյան լեզվով և ռուսերեն մի բառ միանման է հնչում՝ «ըհը»: «Ըհը, ահա, թե ինչ»,- ասում ենք՝ հանկարծ մի շատ կարևոր բան հասկանալով: Բայց դա միայն այն դեպքում, եթե իրոք, հետաքրքրված ենք խնդրի լուծմամբ, և ոչ թե ուղղակի դասագրքի հարցին ենք պատասխանում:

Մեր աշակերտներից մեկը շատ տեղեր էր փորձել աշխատել, սակայն իր սրտին մոտ զբաղմունք ոչ մի կերպ չէր կարողանում գտնել ու հենց այնպես էր սովորում։  Անխելք չէր, ուղղակի չէր ուզում աշխատել: Վերջապես մի անգամ ռեստորանն ընտրեց որպես ռեսուրս: Նա աշխատում էր խոհանոցում՝ որպես օգնական, և նրան ուղղակի հմայել էր շեֆ-խոհարարի աշխատանքը: «Ըհը,-ասաց,- կարծես սա այն է, ինչ ինձ պետք է»։ Շեֆ-խոհարարին դիմեց, թե ինչ պիտի անի, որպեսզի ինքը ևս աշխատի այնպես, ինչպես նա: Իսկ նա, մի պահ մտածելով, պատասխանեց, որ ամենից առաջ նախ պետք է դպրոցն ավարտի։ «Ըհը»,-կրկին մտածեց պատանին: Եվ այդ պահից սկսած՝ նա ավելի լրջորեն էր վերաբերում սովորելուն, որովհետև հասկացել էր, թե դա ինչին է պետք: Մի քանի տարի անց նա իր ուզածին հասավ և Նյու-Յորքի հայտնի ռեստորաններից մեկում սկսեց աշխատել որպես շեֆ-խոհարար:

Իսկական կրթությունը միայն այն ժամանակ է սկսվում, երբ մարդու համար այդ «ըհը» պահը հասունանում է (այս մասին խոսելով՝ Բրետը բարձրացրեց ձեռքն ու երջանիկ ժպտաց): Մեկի «ըհը» պահը դպրոցում է ծնվում։ Մյուսն ինքն իրեն և իր շրջապատող աշխարհը հասկանալու և բացահայտելու զգացողությունը  40-50 տարեկանում է ապրում...
Կարևորն այն է, որ այդ պահը լինի:

«Քաղաքը որպես դպրոց» մոդելը հենց այնպես ու ոչնչից չի ստեղծվել, այլ ծնվել է որպես համազգային ծանր խնդրի լուծումներից մեկը։ Մոտ 40 տարի առաջ ամերիկյան հասարակության և կրթության մեջ լուրջ ճգնաժամ էր առաջացել. սովորողների մոտ 75%-ը դպրոցը լքել էր: Դպրոցում առկա նշված բոլոր թերություններն արդեն իսկ կրթությունից  վանում էին սովորողներին. իսկ վերջին կաթիլը ընդհանուր պարտադիր թեստավորում մտցնելը եղավ: Դպրոցի պահանջներն այլևս ժամանակի պահանջներին չէին համապատասխանում:  Աշխատանքի շուկային արհեստավարժ մասնագետներ էին անհրաժեշտ, որոնք պետք է կարողանային կոնկրետ գործեր անել, վերապատրաստվել, գործընկերների հետ շփվել և այլն. մինչդեռ ոչ մի դպրոց դա չէր սովորեցնում: «Քաղաքը որպես դպրոց» մոդելն այս անելանելի փակուղային իրավիճակից դուրս գալու փորձ դարձավ:

Թարգմանեցին Նունե Մովսիսյանը և Լուսինե Բուշը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.