«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել

«Յուրաքանչյուր մարդու մեջ կարող են ծաղկել հազարավոր անսպասելի հմտություններ և կարողություններ, եթե նրան համապատասխան հնարավորություն ընձեռնվի»:                                           
Դորիս Լեսսինգ

Մեր նպատակն աշակերտների հետաքրքրությունների հայտնաբերումն է և դրանց զարգացումը: Երեխան ընդունակ է ունենալու խորը մտքեր և զգացմունքներ, կարող է բազմակողմանիորեն և արագ զարգանալ, այդ պատճառով էլ լրագրության դասընթաց – գործունեությունը կազմվում է՝ հաշվի առնելով այդ սկզբունքը: Լրագրությամբ զբաղվող երեխաներն ուզում և փորձում են բացահայտել իրենց շրջապատող աշխարհն ու մարդկանց, իրենց և շրջապատի հետաքրքրություններն ու խնդիրները, նորությունները և ձեռքբերումները:

Շատ կարճ ժամանակահատվածում պարզ դարձավ, որ լրագրությունը պետք է դառնա այն ընտրած երեխաների գործունեության ձև և դուրս գա դասարանային անձկությունից: Բնականաբար գործունեության կազմակերպումն ունի իր առանձնհատկությունները  և խիստ տարբերվում է ավանդական դասապրոցեսից, և գործունեություն ղեկավարող ուսուցիչն էլ պետք է համապատասխան որակներ ունենա և  անհրաժեշտ հմտություններ ձեռք բերի: Եվ ստացվում է այնպես, որ գործունեության ընթացքում սովորում է նաև դասավանդողը։ Սովորում է` ինչպես ճիշտ և արդյունավետ կազմակերպի աշխատանքը, խրախուսի ինքնուրույնությունը, հրահրի նախաձեռնող լինելու և այլն:

Գործունեություն ղեկավարելիս պարզապես անհրաժեշտ է ազատվել ղեկավարի` հրամանատարի բարդույթից: Պետք է հասկանալ, որ այստեղ չեն գործում դասական գնահատումն ու անշարժությունը:  Գործունեությունը ղեկավարում  և ուղղորդում են ներշնչաքը, վստահությունը, ընդհանուր շահերը և սերը:Պետք չէ մտածել, որ ուսուցչի դերն այնտեղ չեզոքանում է, թերևս ընդհակառակն, ավելի է արժևորվում. «ընկեր» լինելն ավելի պատասխանատու աշխատանք է, քան հրամանատար լինելը:

Առաջանում է անհրաժեշտություն սովորելու և օգտագործելու անընդհատ զարգացող տեխնիկական նվաճումները: Լրագրող սովորողները սովորում են աշխատելով. սովորում են, որովհետև անհրաժեշտություն է առաջանում սովորելու: Լրագրող–ղեկավարը սովորում է, որովհետև չի կարող ղեկավարել սովորող–լրագրողի գործունեությունն առանց սովորելու: Անհրաժեշտություն է առաջանում սովորելու համակարգչային ծրագրեր, օգտվելու թվային տեխնիկայից, աշխատելու նկարների հետ:

Շատերի համար թերևս անհասկանալի և անընդունելի է լրագրության դասավանդումը դպրոցում, սակայն մեր աշխատանքի ընթացքում ցույց ենք տվել, որ այդ ոչ միայն հնարավոր է, այլև շատ արդյունավետ: Այս դասընթաց–գործունեությունը հնարավորություն է տալիս խորացնելու և զարգացնելու սովորողների լեզվական, թարգմանական, որոնողական և ստեղծագործական հմտությունները: Սովորողները սկսում են զգալ օտար լեզվի կիրառման անհրաժեշտությունը` սկսում են նյութեր որոնել և թարգմանական աշխատանք կատարել: Հնարավորություն է տալիս  ժամանակակից երեխային ազատ լինելու իր մտքերն արտահայտելիս, ազատորեն շփվելու` հարցազրույց վերցնելու թե՜ տնօրենից, թե՜ անցորդից, թե՜ պաշտոնատար անձից: Սովորող–լրագրողները սկսում են ուշադրություն դարձնել իրենց բանավոր և գրավոր խոսքին, որովհետև զգում են խոսքի կարևորությունը:

Բնականաբար այս գործունեությունը ղեկավարելիս անհրաժեշտություն է առաջանում սովորելու կոնկրետ լրագրական հմտություններ, ծանոթանալու ժամանակակից լրագրությանը, լրագրության մասին բազմաթիվ ձեռնարկներին, էլեկտրոնային թերթի առանձնահատկություններին՝ իրականությունից չկտրվելու համար: Անհրաժեշտություն է առաջանում մշակելու և գործունեության ընթացքում կիրառելու բազմաթիվ առաջադրանք–վարժություններ, որոնց շնորհիվ աշակերտները սովորում են նյութ գրել, վերնագրել դա, հարցազրույց վերցնել, ռեպորտաժ պատրաստել և այլն:

Գործունեությունը ենթադրում է անընդհատ աշխատանք, իսկ աշխատելիս անընդմեջ սովորում ես: Իսկ այս փոփոխական և առաջ սլացող  աշխարհում սովորում ես, որպեսզի կարողանաս ապրել, այլապես մի օր կարթնանաս ու կհասկանաս, որ աշխարհն այլևս չի ընդունում քեզ, որ դու դուրս ես մղվել իրականությունից, որ մնացել ես անցյալում:

Սարգսյան Մարգարիտ
Հակոբյան Ժաննա

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.