«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում

Մարդը, որն ուզում է հաջողություների հասնել իր աշխատանքում, պետք է անընդհատ ու ամենքից սովորի և ինքնակրթությամբ զբաղվի: Երբ աշխատանքդ պահանջում է ստեղծագործական մոտեցում, և փորձում ես նորամուծություններ անել դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար, պարզվում է, որ քո պլանավորած աշխատանքները կատարելու համար քեզ հարկավոր են նորանոր տեղեկատվություն, գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

Երբ «Օժտված երեխաների հայտնաբերում և ուսուցում»  ծրագրի շրջանակներում  մի քանի դասվարներով  սկսեցինք կազմակերպել ստուգատեսներ, օժտվածության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ որքան հնարավոր է շատ տեղեկատվության կարիք ունեցանք: Անհրաժեշտ էր նաև ծանոթանալ այլ դպրոցների և ծրագրերի փորձին, ինչում մեզ շատ օգնեց  ինտերնետը և կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը։ Անհրաժեշտ էր նաև տիրապետել կազմակերպական որոշ հմտությունների (մշակել օրակարգ, հաշվարկել բյուջե, լուծել սննդի հետ կապված հարցեր, տարբեր միջոցներով տեղեկատվություն ապահովել): Արդյունքում մեկ տարի շարունակ ամիսը 2 անգամ, իսկ ամառային և ձմեռային արձակուրդին՝ ավելի հաճախակի,  կազմակերպվեցին ստուգատեսներ 6-11 տարեկան 100-150 երեխաների համար: Ստեղծվեցին աշխատանքային տարբեր տարատարիք խմբեր (խմորագործներ, նկարիչներ, լրագրողներ, բնագետներ և այլն…), և անհրաժեշտ եղավ մշակել, ստեղծել այնպիսի առաջադրանքներ, որոնց կատարման ընթացքում հնարավոր լիներ ներգրավել  այդ տարիքային խմբին պատկանող յուրաքանչյուր երեխայի (6-11տ.), որպեսզի նրանցից յուրաքանչյուրը սովորեր և սովորեցներ մյուսին` մեծը փոքրին և հակառակը: Այդ ժամանակ կարևոր դիտարկումներ և հայտնագործություններ արեցինք մենք` ուսուցիչներս, համագործակցային ուսուցման կազմակերպման հետ կապված շատ նոր գաղափարներ ծնվեցին, որոնք փորձարկվեցին ինչպես ստուգատեսների ժամանակ, այնպես էլ դասարաններում: Խնդիր ունեինք բացի երեխաների մեջ որևէ  օժտվածություն հայտնաբերելուց (իսկ մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ որևէ կոչում ունի), նրանց  սովորեցնենք միասին աշխատել` իրար լսել, հարգել, օգնել: Համագործակցելով աշխատել սովորեցինք նաև մենք:
Մեր ուսուցիչների համագործակցության արդյունքում ծնվեցին «Գրատախտակ» ամսագրի 2 համարները, առաջադրանքների ամառային և ձմեռային փաթեթները, որոնք շատ դուր եկան և երեխաներին և ծնողներին: Կազմակերպվեցին նաև սեմինարներ ծնողների համար, որոնց ժամանակ քննարկվեցին նրանց և մեզ հուզող շատ հարցեր:
Մարդն իր կյանքում սովորում է անընդհատ` կամա թե ակամա, փոքրից թե մեծից, և հաճախ ամենակարևոր բաները սովորում ենք հենց ամենափոքրերից, քանի որ նրանք ավելի զգայուն ու նրբանկատ են:

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.