«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ
Դպրոցների միության աշխատանքային փորձից, որը ղեկավարում է Դեբորա Մայերը

Կրթության նպատակների մասին դեկլարացիա

Կրթության խնդիրը երիտասարդ մարդկանց մեջ այնպիսի ունակություններ և սովորություններ զարգացնելն է, նրանց այնպիսի գիտելիքներ տալը, որ ժողովրդավարական, արդար և իրավահավասար հասարակությանն աջակցելն ու դրա զարգացումը նրանց համար անհրաժեշտություն դառնա: Դա նշանակում է, որ երեխաների մեջ այլազանության, արդարության և փոխադարձ հարգանքի նկատմամբ հակումը պետք է ամրապնդենք:

Մեր երեխաներն իրենց տեսակետը պետք է ունենան և պետք է կարողանան դա հիմնավորել, բայց դա կիրթ անեն՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքի իրավունք ունի: Դրա համար նրանք լավ տեղեկացված պիտի լինեն, կարդալ ու գրել կարողանան, իրենց հիմնավորումները պարզ ու համոզիչ արտահայտել կարողանան և ուրիշների փաստարկները լսել կարողանան:

Այդ նպատակների համար մեր դպրոցում պատրաստ ենք մանրամասն զրույցների վրա ժամանակ ծախսել, եթե նույնիսկ դա շռայլություն թվա: Յուրաքանչյուր իսկական հասկացվածություն ժամանակ է պահանջում:

Կրթության ամենաբարձր չափորոշիչներին պետք է ձգտենք, բայց դրան զուգահեռ ինքներս մեզ հաշիվ պիտի տանք, որ արդյունքն ամենատարբեր միջոցներով կարող է արտահայտվել: Մեր շրջանավարտներն իրենց հնարավորությունները ցուցադրելու հնարավորություն պետք է ունենան, իրենց ուժերի նկատմամբ շատ վաղ վստահություն ձեռք բերեն:

Դպրոցի նպատակների մասին դեկլարացիա

  1. Երեխայի մտքի և սրտի զարգացում. քննադատական մտածողության ունակությունների ձևավորում, հասարակական ակտիվություն։

  2. Ընդգրկման խորությունը գերադասելի է լայնությունից (լավ է քիչ, բայց խորը). ծրագիրն ընդգրկում է հիմնական հասկացողություններն ու ունակությունները, որոնք ուսուցանվում են արվեստի, շրջակա աշխարհի հետ փոխազդեցությունների, մարդու ուսումնասիրության ինտեգրացված դասերին:

  3. Երեխաների հանդեպ ուշադրություն. մանկավարժական բոլոր գործողություններն ու որոշումներն իրականացվում են՝ աշակերտների հետաքրքրություններից ելնելով, նրանց իրենց սեփական հայտնագործություններն անելու, սեփական փորձից ելնելով՝ սեփական եզրակացություններն անելու տարբեր հնարավորություններ են  տրվում:

  4. Տեղական ինքնակառավարում. ըստ հնարավորության բոլոր որոշումները տվյալ ընկերության կողմից կոնկրետ իրավիճակից ելնելով են ընդունվում: Թեմաների, մեթոդիկաների ընտրությունը դպրոցի տնօրինության և կոլեկտիվի ձեռքին է:

  5. Քաղաքացիական ակտիվ դիրքորոշման դաստիարակություն. տարբեր նախագծերով, փորձառություններով դպրոցը կապված է իրական կյանքի հետ:

  6. Գնահատման բազմազան ձևեր. իրական խնդիրների լուծման, նախագծերի իրականացման, թղթապանակների ստեղծման ընթացքում երեխայի առաջընթացը վերլուծելով՝ աշակերտի արդյունքների գնահատմանը շատ մարդիկ են մասնակցում, նաև նրա ինքնագնահատականն է հաշվի առնվում:

  7. Վստահության մթնոլորտ. դպրոցում տնային, ոչ ֆորմալ մթնոլորտ պիտի տիրի:

  8. Բազմագիտակություն և հասարակական պատասխանատվություն. մանկավարժը լայնածավալ գիտելիքների տեր և դպրոցում միասնականության ոգին պահպանելու ընդունակ մարդ է:
  9. Ուսանելու և դասավանդելու համար անհրաժեշտ ռեսուրսներ. դպրոցի բյուջեի բաժանումները պետք է նրա արժեքներն ու քաղաքացիների ցանկություններն արտահայտեն, բոլոր ֆինանսական հարցերի լուծումը դրանից է կախված:
  10. Դպրոցը ժողովրդավարական իրավահավասար միության մոդել է: Այստեղ յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, ռասայից, լեզվից, առողջական վիճակից, հարգում են, գնահատում, անհավասարության ցանկացած դրսևորվում արմատախիլ է արվում։

Իսկական կրթությունը տեղական պայմաններից, դպրոցի, դասարանի առանձնահատկություններից կախված ցանկացած ձև կարող է ընդունել։ Բոլոր նորամուծությունները մշտական խորհրդածությունների և իրավիճակի վերագնահատման արդյունք են: Սովորույթների և նորմաների պահպանումը չէ գլխավորը:

Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.