«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Իմ դասն իմ այսօրվա տեսածն է

Չեմ ուզում կրկնել և ասել, որ մեդիակրթությունն այսօր ամենամատչելի, արագ և բազմադաշտ կրթությունն է։ Դա մեր դպրոցում հիմնավորվել և զարգանում է։ Ուզում եմ ասել, թե դա ինչ սովորեցրեց ինձ՝ որպես օտար լեզու դասավանդողի։

Սկսեմ վերջինից։ Հասկացա, որ 5 տարի իզուր եմ օտար լեզու սովորել համալսարանում, որ լեզուն ոչ թե մասնագիտություն է կամ ուսումնական առարկա, այլ սովորելու միջոց։ Հիմա այդ մոտեցումն է դասավանդողի իմ գործողությունների հիմքում։ Մարդը պիտի շատ տեսնի, շոշափի, զգա, լիարժեք ապրի, որ արտահայտվելու ցանկություն ունենա, այդ թվում՝ օտար լեզվով։

Երեխաներն ինչպես ապրում են, այնպես էլ սովորում են, և երեխաների խաղալու, սովորելու, ձևերը չպետք է տարբերվեն իրարից։ Օտար լեզվի ուսուցիչն էլ մայրենի լեզվի ուսուցչի նման պիտի երեխայի կյանքին կապի ուսուցումը։ Ի դեպ, սա էր պատճառը, որ անգլերենն այս տարի որպես առանձին ընտրությամբ առարկա պարզապես չգործեց, այլ դարձավ «Ակումբ անիվների վրա» ծրագրի օղակ։

Երբ սկսում էի համակարգիչ սովորել, ինձ թվում էր, թե իմ կրթության հետ սա էլ ու բավական է, համակարգիչ իմանալով արդեն մեդիակրթությունն ապահովված է։ Սակայն համակարգչի և ինտերնետի յուրացման հետ աշակերտի հետ հայտնվելով ուսումնական, հետազոտական նույն դաշտում, հասկացա, որ այսօրվա, ապրող աշակերտի հետ աշխատելու համար պիտի մի բան էլ հաղթահարեմ՝ օտար լեզվով ուսումնական նյութի նկատմամբ նախկին վերաբերմունքը։ Գրականության և օտար լեզուների ուսուցիչների համար ուսումնական նյութի օնտրության աղբյուրները ավելի սահմանափակ են, կոնկրետ։ Պատմեմ մի ուսումնական նյութի մասին, որը մի շաբաթ առաջ իմ աշակերտների սեղանին էր։

«Փոքրիկ զբոսավարներով» գնացինք Արհեստագործական դպրոց։ Ուզում էինք մեր ունեցածը լավ ճանաչել, որ ուրիշներին կարողանանք պատմել դրա մասին։ Երեխաները դիտեցին, թվային ֆոտոխցիկով նկարեցին, ոգևորված և ասելիքի մեծ պաշարով վերադարձան։ Սկզբում հայերեն գրեցին (մուտքագրեցին) տպավորությունները, հետո անգլերեն-հայերեն մեծ բառարանի օգնությամբ հիմնական ասելիքը, ամենակարևորը, ամենաոգևորողը (երեխաների կարծիքով) գրեցինք անգլերեն։ Կարևոր էլ չէր, թե ինչ գիտեին, ինչ նոր սովորեցին, ինչ նոր ժամանակաձև մտավ խոսքի մեջ։ Մուտքագրեցին, նկարներ կցեցին ու տարան տուն, որ տանը սովորեն «նոր դասը» և հաջորդ ժամին նորից պատմեն։ Այսօր մեր երեխաները գիտեն մեր արհեստագործական դպրոցում ուսուցվող բոլոր արհեստների անունները ու կարող են պատմել դրանց մասին։

Մարիամ Սիմոնյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.