«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է

Ջերրի Մինց` դպրոցի տնօրեն,
այլընտրանքային կրթական կենտրոնների միության հիմնադիր

Ավելի քան կես միլիոն ամերիկացի դեռահասներ հրաժարվում են դպրոց հաճախելուց,- ասաց այլընտրանքային կրթական կենտրոնների միության նախագահ Ջերրի Մինցը: Ռուս մանկավարժներն այդպիսի վիճակագրություն չունեն, չնայած որ վերջերս արված սոցհարցումը ցույց է տվել՝ մեր երկրում երիտասարդության 90%-ը բացասաբար է արտահայտվում իր դպրոցի և գոյություն ունեցող կրթական համակարգի մասին:

Ջերրին պետական կրթական համակարգին բավականին մանրամասն ծանոթ է: Նա  դասաժամերով ու գնահատականներով այդպիսի ավանդական դպրոցում մի քանի տարի ուսուցիչ է աշխատե։ Հետո համակարգից դուրս է եկել և մոտ 17 տարի ղեկավարում է սեփական այլընտրանքային դպրոցը, որի հիմնական գրասենյակը ուսուցիչների ու աշակերտների կողմից նորոգված ու վերասարքավորված նախկին բենզալցակայանի շենք է եղել։ Ձգտելով ամբողջ աշխարհում համախոհներ գտնելու` Ջերրին աստիճանաբար ստեղծեց այլընտրանքային դպրոցների ցանցը, որն իր մեջ ութ հազար կրթական հաստատություն է ներառում` սկսած վալդորֆյան և մոնթեսորի-դպրոցներից մինչև ժողովրդավարական, չարտերային, ընտանեկան դպրոցները, անգամ այնպիսիները կան, որոնց համար անգամ բնորոշում չես գտնի, այնքան առանձնահատուկ են: Նորարական դպրոցների տեղեկատուներ, ինչպես նաև «Կրթության մեջ հեղափոխություն» ամսագիրը հրատարակելով, աջակցելով բոլոր «ոչ սովորական» դպրոցներին նվիրված կայքի պահպանմանը, ամբողջ աշխարհով ամենամյա համաժողովներ, սեմինարներ կազմակերպելով՝ Ջերրին օգնում է մանկավարժության մեջ համախոհներ գտնելուն, փորձի փոխանակմանը, իսկ երեխաներին ու ծնողներին երեխայի հետաքրքրություններին, ընտանիքի հնարավորություններին հարմար ուսումնական հաստատություն գտնելու հնարավորություն է տալիս: 

Առաջին անգամ Ռուսասատան էի եկել՝ մասնակցելու «Նոր դպրոց» միջազգային փառատոնին, որը Ղրիմում էր անցկացվում: Ամենաառաջին օրը մի դպրոցի ներկայացմանը պատահաբար մասնակցեցի: Ինչ-որ մեկը դրա մասին այնքան խանդավառ, այնքան ոգևորված էր պատմում, որ բոլորս շունչներս պահած լսում էինք, թեև նրա անգլերենից ոչ մի բառ չէինք հասկանում: Այդ մարդը Տուբելսկին էր:

Այդ ժամանակ Ղրիմում իսկական մանկավարժական համաժողով էր, քանի որ ուսուցիչներն իրենց հետ աշակերտների էին բերել: Չէ՞ որ հնարավոր չէ մանկավարժական համաժողովն առանց երեխաների անել: Եվ շատ արագ երեխաները փորձեցինիրենց ինքնավարությունը, իրենց կառավարությունը կառուցել: Մեծահասակները, բնականաբար, դեմ էին:
Ես, ինչպես միշտ, բոլոր ցանկացողների հետ սեղանի թենիս էի խաղում, որ մեծահասակներն ու երեխաներն արագ ծանոթանալու, միաժամանակ ազատ համագործակցության, հավասար գործընկերության փորձ ձեռք բերելու հնարավորություն ունենան:

Պինգ-պոնգն իմ մանկավարժական փիլիսոփայության հետ է կապված: Բանն այն է, որ այս խաղը երեխաները ոչ թե որպես լուրջ բան են ընդունում, այլ որպես սովորական զբաղմունք: Եվ խաղի մեջ հաջողության հասնելով՝ նրանք ինքնավստահություն են ձեռք բերում, ազատվում են հոգեկան տրավմաներից: Սովորեցնելով երեխաներին թենիս խաղալ՝ ոչ միայն օգնում եմ զգալ, որ իրենք կարող են լավ աշակերտներ լինել, այլ նաև սովորեցնում եմ պայմանավորվել, շփվել և շփման կանոններին հետևել: Մարզումների ժամանակ որպես ուսուցիչ՝ աշակերտներիս մասին շատ բան եմ իմանում. ոմանք պատրաստ են երկար աշխատելու, որ ուզած շարժումը սովորեն, մյուսների համար ավելի հետաքրքիր է ամեն օր մի նոր շարժում սովորելը, ոմանք ամեն մի պարտությունը սրտին մոտ են ընդունում, և դրանից հետո երկար ժամանակ մարզվելու ցանկություն չեն ունենում, մյուսների համար պարտությունը սեփական վարպետությունը լավացնելու լավ խթան է դառնում, ոմանք ավելի ուժեղ մարզիկների խաղին հաճույքով հետևում են, մյուսներն ուզում են ամեն ինչ ինքնուրույն սովորել, սեփական փորձով… Մարզումների ժամանակ սովորում եմ նրանց ուսուցիչը լինել, փորձում եմ հասկանալ, թե իմ աշակերտներից յուրաքանչյուրի համար աշխատանքի որ ձևերն են ավելի հարազատ ու բնական: Միևնույն ժամանակ ինձ հետ թենիս խաղալով՝ երեխաները դադարում են իմ մեջ «ամենագետ» և մի քիչ վտանգավոր մեծահասակի տեսնելուց, նրանք ինձ իբրև այս սպորտաձևի վարպետ են ընդունում, որից ուզում են վարպետություն սովորել, և որը իրենց կօգնի: Մենք իրար սկսում ենք հասկանալ, իսկ դա մանկավարժության մեջ պարտադիր շրջան է, եթե, իհարկե, այդ մանկավարժությունը երեխայի կողմից է:

Թենիսի հետ նորարարական դպրոցների դեկլարացիայի ստեղծմանը մասնակցել հասցրի, իսկ որ գլխավորն է՝ ծանոթացա ռուսական և ուկրաինական ժողովրդավարական դպրոցների հետ և նրանց համաշխարհային մանկավարժական ընկերակցության հետ ծանոթացրի:

Այս պատմությունն ինչո՞ւ եմ ձեզ պատմում: Որպեսզի ցույց տամ, որ երեխաներին ղեկավարման, կրթական գործընթացի վրա ազդելու հնարավորություն տվող ժողովրդավարական, նորարարական դպրոցը վերացարկում չէ, այլ այն, ինչ հիմա այստեղ էլ է կատարվում, ինչպես և աշխարհի բոլոր անկյուններում։ 

Միշտ միաժամանակ երկու համակարգ է գոյակցում: Առաջինը պետական ավանդական դպրոցներն են: Այնտեղ համոզված են, որ երեխաները ծույլ են, նրանց պետք է ստիպել, որ սովորեն: Երկրորդը նորարարական, ժողովրդավարական դպրոցներն են, որտեղ մանկավարժները հավատում են, որ երեխաները բնույթով հետաքրքրասեր են, որ նրանց դուր է գալիս նոր բան իմանալը, և այդ պատճառով էլ նրանք ինքնուրույն են սովորում:

Առաջին համակարգը պաշտպանող մանկավարժները ձախողման մշտական սպասումով են ապրում, տառապում են անհաջողություններից, այդ պատճառով էլ ավելի ու ավելի շատ են ճնշում աշակերտներին՝ ավելի ու ավելի շատ ստուգողականներ, տնային աշխատանքներ: Ավելի շատ բռնություն: Նրանք նման են այն մարդուն, որը, թելի ծայրերն ավելի ու ավելի ուժեղ ձգելով, ուզում է թնջուկը քանդել։

Այլընտրանքային դպրոցի ուսուցիչները ջանում են երեխայի ուշադրությունը գրավող թեմաներ գտնել, օգնում են, որ անհրաժեշտ ռեսուրսները գտնի: Ի՜նչ ուրախություն է սովորող երեխային աջակցելը: Հնարավոր է՝ հանրային դպրոցը չկարողանանք փոխել: Եվ արդյոք արժե՞ համակարգի դեմ պայքարել: Բայց մեր ուժը կպատի, որ նրան այլընտրանք ստեղծենք՝ երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին ընտրության հնարավորություն տալով:

Այս այլընտրանքը, որը կրթության մեջ իսկական հեղափոխություն է, շատ վաղուց է սկսվել՝ 1961 թ. Սամերհիլի դպրոցի մասին Ալեքսանդր Նիլլի գրքի հրապարակումից։  (այդ գիրքը 2000թ. Ռուսաստանում «Սամերհիլ. ազատությամբ դաստիարակություն» վերնագրով է տպագրվել, հայերեն դեռ չի հրապարակվել): Ընթերցողները, ոգևորվելով ոչ բռնի դաստիարակության գաղափարներով, անհապաղ սկսեցին հարյուրավոր ազատ դպրոցներ կազմավորել: Դրանց մի մասը, դեռ չբացված, անհետացավ: Բայց շատերը այն ժամանակվանից մինչ օրս դեռ գոյատևում են: Օրինակ՝ Սադբերի հովտի դպրոցը: Կրթական հեղափոխությունը միատեսակ դժվար և միատեսակ անխուսափելի կատարվում է ամբողջ աշխարհում: Ոչ միայն Ամերիկայում, այլ նաև Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում:  Հաղթանակներին պարտություններ են փոխարինում: Սամերհիլի դպրոցը քանի՜ անգամ էին ուզում փակել, և նույնիսկ 21-րդ դարում: Եվ միայն ուսուցիչների, աշակերտների, նրանց ծնողների, շրջանավարտների, հասարակության միասնական ջանքերը նրան փրկեցին:

Նորարարական դպրոցների պաշտպանության գլխավոր փաստարկը երեխաների ճակատագիրն է, այն, ինչ ազատ կրթություն ստացած մարդկանց պատահում է: Իհարկե, ոչ բոլորն են մեծ հաջողությունների հասնում, ինչպես և սովորական դպրոցների շրջանավարտները: Բայց պետք է հիշենք, որ կյանքում հաջողությունը միշտ չէ դպրոցական գնահատականներից կախված:  

Ընդհանրապես, քարոզչի նման ճառ կարդալն ինձ այնքան էլ հարմար չէ: Լավ կլինի, որ ինձ հարցեր տաք:

Թարգմանեց Արևիկ Ներսիսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.