«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Հավաքից հավաք. 2007թ. մայիս-2008թ. մայիս
Հեղինակային մանկավարժության արդյունքներ

Աշոտ Բլեյան

Գլխավորի մասին

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք իրականացնում ենք  հեղինակային մանկավարժություն՝ որպես սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքի արդյունք, որպես այլընտրանք բոլոր ժամանակների սպառողների՝ անգիրի, ոչ արտադրական դպրոցին: Գլխավորը, որ ես հաճույքով և հատու արձանագրում եմ Հեղինակային մանկավարժության հանրապետական 3-րդ բաց հավաքի արդյունքներով, մենք շարունակում ենք հաջողությամբ կառուցել մեր նոր դպրոցը, որտեղ 1-ին տեղում ստեղծագործելն է, որտեղ ուսումնական աշխատանքը յուրաքանչյուր սովորողի և ուսուցչի ստեղծական գործունեություն է. ոչ այն նպատակով, որ գիտնական կամ արվեստագետ ենք պատրաստում, այլ օգնում ենք յուրաքանչյուրին ազատագրվելու, սպանելու իր ստրուկին, ակտիվ մասնակցելու իր անհատական ու հասարակական կյանքի բարելավմանը:

Գլխավորը` ավելի ու ավելի շատ սովորողներ և ուսուցիչներ են հաճույք ստանում համատեղ հետազոտական-ստեղծագործ աշխատանքից, ավելի ու ավելի տեսանելի են (չափելի) այդ աշխատանքի արդյունքները: Եվ հավաքից հավաք  (2007թ. մայիս - 2008թ. մայիս) մեր «Հեղինակային մանկավարժության արդյունքներ» զեկույցը ես ահա հանդիսավոր հրապարակում եմ՝ ի գիտություն մեր մանկավարժության պատվիրատուին` բաց, ազատ քաղաքացիական հասարակությանը: Ահա ինչու՝ նորից ունեցանք հրատարակչատան պահանջը՝ որպես անհրաժեշտ գործիք հետազոտող սովորողի և ուսուցչի աշխատանքի արդյունքի նյութականացման, որպես մեր իրականության պատվերի կազմակերպչի:

Այո, ստեղծական աշխատանքը՝ սովորողի և ուսուցչի, որպես հետազոտողներ՝ այս նոր գործընկերությունն անընդհատ է, 24 ժամ, անսահման, յուրաքանչյուր վայրում և պահի, տանը, փողոցում, թե դպրոցում: Հեշտ է կրթակարգով որպես նորմատիվ կոչ սովորողին և ուսուցչին առաջադրել հետազոտելու և ստեղծագործելու ընդհանրական պահանջերը: Մեր չարչարանքի հասարակական նշանակությունն այն է, որ հենց օրինակի միջոցով շոշափելի ցույց ենք տալիս, որ այս կոչին լուրջ վերաբերմունքը, այս պահանջի իրագործումը ենթադրում են ուսումնական գործի նոր կազմակերպում: Ահա թե  ինչու՝ մեր հեղինակած մանկավարժությունը կրթություն է կյանքով ու կյանքի համար, ահա, ինչու ենք մենք վերացնում սովորող դպրոցի գործունեության բոլոր արգելքները, պատերը, կյանքի գերեզմանոցները, մենք մեր տաղանդով վերակառուցում ենք կրթահամալիրը՝ որպես կրթական միջավայր, դպրոց առանց պատերի, ճնշումների, արգելքների, առանց խտրականության, առանց վախի, տեխնիկապես արդյունավետ կազմակերպված կրթական միջավայր: Գլխավորը, որ այս մի տարում, թվում է, յուրաքանչյուր սովորողի և ուսուցչի ձեռքբերումն է` մեզնից ամեն մեկը հմտացել է հետազոտողի նոր տեխնոլոգիաների (ինֆորմացիոն) և թվային միջոցների գործածման մեջ: Ահա ինչու՝ մենք առիթը և հնարավորությունը չենք կորցնում աջակցելու, որ յուրաքանչյուր սովորող և ուսուցիչ ունենա անհատական միջոցներ` համակարգիչ, ֆլեշ, ֆոտոխցիկ, որ ամեն մեկին մատչելի լինի ինտերնետը: «Կրթասեր» և «Ուսուցչի տուն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը տեղին է` ունենալ ֆոնդ հետազոտող-ստեղծագործող ուսուցչին և սովորողին նյութապես-տեխնիկապես աջակցելու: Իհարկե, այսօրը իր մրցանակներով ու խրախուսանքներով մեծ ուրախություն է սովորղների և ուսուցիչների մեծ խմբի` «Իմացումի հրճվանք» և  «Ծուղրուղու» մրցանակներին արժանացածների համար: Մենք չենք առանձնացնում, ուղղակի ինչ-որ հերթականություն մեզ պարտադրում են սահմանափակումները՝ սովորողի և ուսուցչի ստեղծագործ աշխատանքին հասարակական ու պետական անբավարար աջակցությունը: Գլխավորը` չկա ավելի մեծ պարգև ստեղծագործող անհատի համար, քան բուն ստեղծական աշխատանքի պարգևած հաճույքը` իմացումի, հայտնաբերելու հրճվանքը: Ահա ինչու՝ որպես բոլորիս ուղղված նվեր է ներկայանում մեր հաջորդ ստեղծագործական հավաքը` հունիսի 1-16-ը կրթահամալիրում անցկացվելիք սովորողների ուումնական հետաքրքրությունների բաց ստուգատեսները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.