«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Անի Ժամհարյան

Ծեսը զարգացման միջոց

Ծեսերն ավանդական կանոններով կատարվող արարողություններ են, որոնք ուղեկցվում են խմբերգերով և երաժշտությամբ: Դրանք ժամանակի ընթացքում փոխվել, վերամշակվել և հարմարեցվել են ժամանակի պահանջներին: Մեր ժողովրդի պահպանած ավանդական ծեսերը՝ Ամանորի, Բարեկենդանի, Զատկի, Տրնդեզի, Համբարձման, Վարդավառի ծեսերը, նշելուց բացի մենք փորձում ենք ծիսականացնել նաև առավոտյան ընդունելությունը, ծննդյան օրերը, աշնանացանն ու գարնանացանը, այն, ինչ ունի իր հատուկ ընթացակարգը, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ մեզ ուղեկցող սովորույթ: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով երեխան կարող է ապրել` խաղալ, երգել, պարել, ընկալել ու ճանաչել իր շուրջը կատարվածը:

Գարնանային ծեսը նախակրթարանում

Մարտ ամսից սկսվում է բնության զարթոնքը: Բուսական աշխարհի հետ ծանոթացումը նախակրթարանում սկսվում է սերմերից: Երեխաներին ցույց են տրվում տարբեր բույսերի սերմեր, դրանք տեսակավորվում են, տեղավորվում են փոքրիկ տուփերի մեջ: Մեզ անհրաժեշտ են լինում տարբեր բույսերի սերմեր: Բնագիտությունը նախակրթարանում չի դիտվում որպես առանձին գործունեություն, այն ինտեգրվում է ընդհանուր գործունեության մեջ:

Ծեսի նպատակը և խնդիրները


Նպատակն է երեխայի զարգացումը ակտիվ գործունեության ընթացքում:
Խնդիրները`

  • բնագիտական տեղեկությունների ձեռքբերում խաղ- աշխատանքի միջոցով.
  • ինքնակազմակերպման հմտության մշակում.
  • զանազան գործիքներով աշխատելու կարողություն.
  • բառապաշարի հարստացում.
  • ինքնադրսևորում, ինքնաարտահայտում.
  • հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ` էկոլոգիական դաստիարակություն.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • թատրոն խաղի միջոցով միմիկան, մկանային համակարգը, ստեղծագործական երևակայությունը զարգացնելու, միմիկայի միջոցով մտքերն արտահայտելու հմտության ձևավորում:

Երեխան աշխարհը ճանաչում է իր շրջապատում տեղի ունեցող երևույթները՝ դիտարկելով, ուսումնասիրելով, փորձեր կատարելով, քննարկելով և եզրակացություններ անելով:

Այս տարիքում ավելի շատ կարևորվում է երեխայի զգայարանների և դիտողականության զարգացումը, հետաքրքրքասիրության պահպանումն ու զարգացումը, ինքնուրույն աշխատանքներ կատարելու ունակությունը, համբերատարությունը, արածի համար պատասխանատու լինելու գիտակցումը, կենտրոնանալու ունակությունը:

Բնագիտական փորձերի կատարումը այս տարիքում նպատակ ունի ապահովելու շրջակա աշխարհի ընկալումը: Այն իրականացվում է բնագիտական գործունեության միջոցով` իր մեջ ներառելով նաև այլ գործունեություններ` կերպարվեստ, ձեռարվեստ, ֆիզկուլտուրա, լեզվագործունեություն, տրամաբանություն, երաժշտություն և այլն:
           
Իր առօրյա գործունեության ընթացքում երեխան՝

  • հաշվում է, ավելացնում է, պակասեցնում, մեծերի հետ խանութում առևտուր է անում, չափումներ է կատարում, համեմատություններ անում, ամբողջը մասերի է բաժանում, մասերով ամբողջ է ստանում.
  • խոշորացույցով, հեռադիտակով դիտարկումներ է անում.
  • սովորում է տարբեր գործիքներով ու սարքերով աշխատել, գործիքներ (գյուղատնտեսական, մեխանիկական, կենցաղային) գործածել.
  • բնության երևույթները, տարվա եղանակներն է դիտարկում.
  • շրջակա միջավայրի մաքրությանն է հետևում.
  • եփում է, թխում.
  • ճամփորդությունների է գնում.
  • փորձեր է կատարում:

Սկսում ենք զրույց երեխաների հետ.

    1. Ինչպիսի՞ն են լինում սերմերը:
    2. Որտե՞ղ են լինում մրգի կամ բանջարեղենի սերմերը:
    3. Ինչպե՞ս են ցանում սերմերը:
    4. Որտե՞ղ են ցանում (հողի մեջ, ավազում):
    5. Տարբերվում են արդյո՞ք ծառերը:
    6. Ինչպե՞ս են տնկում ծառերը:
    7. Ինչո՞ւ ծառը ունի արմատներ

Ինչպե՞ս ձեռք բերել սերմերը: Երեխաների հետ միասին գնում ենք մոտակա խանութ, մոտենում ենք վաճառողին ու խնդրում, որ մեզ տա վարունգի, լոլիկի, սեխի, դդումի, սմբուկի սերմեր: Զարմանում են, սկսում են հարցնել, թե ինչի են պետք դրանք, պատմում ենք, որ պիտի պարտեզի այգում ցանենք ու խնամենք դրանք: Ոմանք զարմանում են, ոմանք էլ արդեն լսել են ու գիտեն մեր մասին, վերցնում ենք սերմերն ու գալիս խումբ:

Սկսում ենք ցանել սերմերը: Դրա համար մեզ պետք է հող, թաղարներ, ցնցուղներ, փոքրիկ բահեր, փոցխ և ամենակարևորը լուսավոր տարածք: Սերմերը կարող ենք ցանել և սենյակում` թաղարների մեջ, և բակում: Երեխաները սկսում են թաղարների մեջ լցնել հող, հողի վրա ոչ մեծ առուներ են սարքում, այնուհետև նրանց տալիս ենք տարբեր սերմեր. մեկին`լոլիկի, մյուսին`վարունգի, և սերմերը հավասարաչափ լցնում ենք հողի մեջ: Փոցխով հողը ծածկում ենք ու սկսում ցնցուղով ջրել: Ջրելուց հետո թաղարը ծածկում ենք ապակիով` խոնավությունը պահպանելու համար: Այսքանն անելուց հետո, փորձում ենք կազմել «Սածիլի օրագիր»: Պայմանական նշաններով նշում ենք, թե երբ ենք սերմը ցանել, երբ ենք ջրել, երբ դուրս եկան առաջին սերմերը և քանի հատ, և որպեսզի կարողանանք հետևել սածիլի աճմանը, ընտրում ենք չափման միավոր (կլինի դա երեխայի մատիկը, սրիչի լայնությունը, մատիտի հաստությունը, քանոնը), և ուրիշ բաներ:

Երեխաներից յուրաքանչյուրը իր ծնողի հետ բերում է իր ծառը, կլինի խնձորի, տանձի, թե դեղձի, և նախակրթարանի բակում տնկում են ծառերը, և փորձում ենք խնամել դրանք, մինչև կդառնան բերքատու: Այնուհետև սկսում ենք զրույց ծառերի մասին:
Արմատները ծառին օգնում են` վերցնում են հողից ջուրն ու սնունդը: Ծառն արմատների կարիքն ունի, որ կարողանա աճել: Նրանք պահում են ծառն իր տեղում: Ամեն տարի ծառի արմատները սկսում են երկարել: Յուրաքանչյուր ծառ ունի գլխավոր արմատ, դա աճում է խորը` ուղիղ հողի մեջ: Եթե արմատը հանդիպում է քարին, ապա շրջանցում է քարը: Երեխաները սիրում են այդ պատմությունները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.