ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Կարինե Գալստյան
հ. 115 մանկապարտեզի դաստիարակ
Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը
Շուրջ 20 տարի է, աշխատում եմ մանկապարտեզում: Թվում էր, այլևս ոչինչ չի փոխվելու մանկապարտեզում, ամեն ինչ այնքան էր առօրեական ու քարացած, որ այլ բան պատկերացնելն էլ էր դժվար:
2007թ. ամսին մասնակցել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող նախակրթարանների հանրապետական ծրագրի երկշաբաթյա վերապատրաստումներին: Առաջին շաբաթվա ընթացքում ծանոթացանք ծրագրին: Ճիշտն ասած՝ մտածում էինք, որ լավ հորինված ծրագիր է, համարյա երազանք: Որոշ մեթոդների, անգամ ծրագրային սկզբունքների հետ համաձայն չէինք, երբեմն նույնիսկ վնասակար կամ անիրագործելի էինք համարում:
Իհարկե շատ բաներ մեզ համար սիրելի էին, ընդունելի: Բայց դրանց իրականացման համար էլ պետք է ինքդ քեզ փոխես, նոր աշխատաոճ մշակես. իսկ դրա հավեսն ու ոգևորությունը պիտի ունենաս: Բայց որ սա բոլորովին այլ բան էր: Որ սա նորություն է և հաճելի ու ցանկալի, դա փաստ էր: Փոքր կասկածներից, թերահավատությունից անկախ՝ սիրով ու ոգևորությամբ էինք աշխատում:
Երկրորդ շաբաթվա ընթացքում, երբ տեղի դաստիարակների հետ աշխատեցինք խմբերում, համոզվեցինք, որ ամեն ինչ իրական է, կյանքից վերցրած, որ ծրագիրը երեխայի համար է, ոչ դաստիարակի: Ոգևորությանն ավելացավ համոզվածությունը: Բոլորս ուզում էինք օր առաջ մեր խմբերը գնալ, փորձել իրագործել այն, ինչ տեսել ու սովորել էինք:
Գնացինք: Միջավայրն իհարկե շատ էր տարբեր, բայց ցանկությունն էլ էր շատ մեծ:
Համենայնդեպս շատ բան փոխվեց իմ աշխատանքում:
Ես այլևս չէի վախենում երեխաներին ազատ թողնելուց: Նրանք էլ սովորեցին իրենց խաղերը կազմակերպել, ինքնուրույն լուծել որոշ խնդիրներ: Մի խոսքով, գնալով ավելի ինքնուրույն էին դառնում:
Նախկին թեմատիկ պարապմունքների փոխարեն ավելի շատ խաղում էինք, հորինում, աշխատում, նյութեր ստեղծում: Չեմ կարող ասել, թե դրանք իսպառ վերացան մեր առօրյայից: Դրա պահանջը առայժմ կա թե´ ծնողի, թե´ ղեկավարության կողմից:
Սկսեցի աշխատել ծնողների հետ, նրանց ներգրավել երեխաների գործունեության մեջ: Պետք է ասեմ, որ դա ծնողներին շատ ոգևորեց:
Որպեսզի երկար-բարակ չխոսեմ, կներկայացնեմ մեր մանկապարտեզում իրականացված ծեսը: Նախ նշեմ, որ ծեսն ու ծիսակատարությունը մեզ համար նորություն էր, առավել նորություն էր ծեսի իրականացման ընթացքը: Ես ինքս էլ լավ չէի պատկերացնում, թե ինչ կստացվի վերջում: Այն, իհարկե, հանդես չես անվանի, որովհետև երեխային չի պարտադրվել իր էությանը խորթ ոտանավորներ սովորել, տանջալի փորձեր չեն եղել: Օրվա մեծ մասը անց էինք կացնում բակում. ասեմ, որ մեր մանկապարտեզը խնամված հրաշալի այգի ունի, բայց երեխաները դրա մշակման հետ կապ չունեին: Այգում ծառերն էինք ջրում, բակն էինք մաքրում, խնամում: Բակում ցորեն ցանեցինք, խմբում` նույնպես: Ուշի ուշով հետևում էինք ցորենի ծլելուն:
Խոսել ենք մրգերի մասին, կերպավորել ենք դրանք, դրանց մասին հեքիաթներ ենք հորինել, նկարել ենք: Մրգերի նկարների ցուցահանդես ենք արել, հանելուկներ ենք սովորել ու հնարել մրգերի մասին, խաղեր ենք խաղացել, երգեր ենք սովորել, կոլաժներ ենք արել: Այդ ընթացքում մրգեր ենք հաշվել, համեմատել ենք, կտրատել ենք, մասերի բաժանել: Մի խոսքով՝ գործունեության բոլոր ձևերով աշխատել ենք, ընթացքում ուսուցողական խնդիրներ ենք լուծել: Ծնողների հետ մեր հագուստներն ենք պատրաստել: Ցորեն ենք աղացել, լավաշ ենք թխել:
Ե´վ ծնողներն էին ոգևորվել, և´ երեխաները, և´ մեր տնօրենը, և´ իմ գործընկերները, և´ իհարկե ես:
Վերջապես եկավ ծեսի օրը: Այն բակում անցկացրեցինք: Դա ևս նորություն էր և հետաքրքրել էր բոլորին: Առավոտյան ծնողների և փոքրիկների հետ բակը նախապատրաստեցինք` սեղաններ, աթոռներ հանեցինք, նույնիսկ հանձնաժողովի տեղը պատրաստեցինք: Սեղանները լիքն էին մրգերով: Մի խոսքով՝ սիրուն իրարանցում էր:
Ծեսը բնական խաղ էր, որին երեխաները մասնակցեցին երգով, պարով, իրենց հորինած հանելուկներն ասելով, ծնողների հետ աղցաններ պատրաստելով:
1-ին խաղին մասնակցում էին բոլոր երեխաները: Դա ճարպկության խաղ էր: Դուրս մնացած երեխան, որպեսզի կրկին խաղ վերադառնա, հանելուկ էր ասում: Գուշակողն էլ միրգ էր նվեր ստանում:
2-րդ խաղի ժամանակ 2 խմբի բաժանվեցինք: «Խաղող» խումբը զամբյուղի մեջ խաղող էր հավաքում, «Խնձոր» խումբը` խնձոր: Մի խոսքով՝ ուրախ-զվարթ խաղ ստացվեց, որի ընթացքում երեխաները երգեցին, պարեցին, ծնողների հետ աղցան պատրաստեցին, կոմպոտ սարքեցին, որը ձմռանը խմեցինք: Ձմերուկով հետաքրքիր կերպար ստացան:
Տոնը յուրահատուկ էր բոլորի համար:
Այսպես ծեսը մտավ մեր գործունեության մեջ: Ծեսերը հաջորդեցին մեկը մյուսին: Մասնակցեցինք նաև Ծրագրի կազմակերպած Վարդավառի և Համբարձման ծեսերին: Այս տարի հետաքրքիր անցավ նաև Զատկի ծեսը:
|