«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Գրիգոր Խաչատրյան
հրատարակչական գործի ղեկավար

Հաղորդակցություն
Խոսք` նվիրված հրատարակչատան բացմանը

Գրավոր և բանավոր խոսքի մեջ սարեր ու ձորեր կան, նույնիսկ անդունդներ, որտեղ կարելի է հանդիպել բազմատեսակ կենդանիների` ընտանի և վայրի: Գիրը սպանում է, խոսքը կենդանացնում, և հենց այդ պատճառով էլ, չնայած կարելի է ասել հավանաբար, գրավոր խոսքի վարպետին ասում են գրող, իսկ նրա ծոցն էլ անվանում են գրողի ծոց, և գրադարանը, որտեղ այսօր գտնվում ենք, իսկական գրողի ծոց է:

Չնայած այդ թերություններին՝ այն մարդկային հաղորդակցության կարևորագույն միջոցներից մեկն է: Գիտեք՝ ինչպես է կարևորվում և նշվում գրերի գյուտը, ինչպես են պահպանվում ազգային հպարտություն հանդիսացող գրավոր մատյանները, առաջին տպագիր գիրքը, որի հեղինակը դարձավ Մեղապարտ:

Մեր կրթահամալիրը, հանրապետությունում մեկ սովորղին ընկած համակարգիչների թվով ամենաառաջավորը լինելով հանդերձ, կարևորում է տպագիր հաղորդակցության ձևը, որի փորձը ունեցել է «Շաղիկ» հրատարակչության տեսքով, որտեղ դպրոցի ուսուցիչների միջոցով բազմաթիվ գրքեր և դասագրքեր է պատրաստել ժամանակին: Այսօր մենք, վերազինված արդեն նորագույն տեխնոլոգիաներով, վերադառնում ենք տպագրությանը՝ լրացնելու համար այն բացը, որ չեն կարող լրացնել գիտելիքի ֆիքսման, փոխանցման էլեկտրոնային միջոցները՝ դրա մասնակիցը դարձնելով դպրոցի ոչ միայն ուսուցիչներին, այլև սովորողներին, որոնք (ծնողների հետ միասին) կրթահամալիրում կարող են իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները բավարարող բազմաթիվ գործունեությունների մեջ ներգրավվել և հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկներով. դա մենք համարում ենք ընդամենը հասարակական պատվեր, որի իրագործմանն էլ լծված ենք:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.