ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Աշոտ Տիգրանյան
Համագործակցութուն հանուն ներկայի և ապագայի
(մանկավարժական էսսե լիրիկական շեղումներով)
Ավարտական զանգ: Ուսուցիչների և աշակերտների իրական կամ կեղծ հուզմունք: Եվ ինձ «սպանող» այդ «ուղերձը»՝ «Դուք կյանք եք մտնում» («այլընտրանքային» տարբերակը`«Դուք մեծ կյանք եք մտնում»): Բոլորս ենք այդ բազմիցս լսել, իսկ մեզնից ոմանք այն արտաբերել են: Բայց չէ՞ որ անվիճելի է. յուրաքանչյուրի կյանքն սկսվում է նույնիսկ ծնվելուց առաջ, իսկ այն մեծ է, թե փոքր՝ որոշում է կրողը՝ անկախ տարիքից:
Կյանքի հիմնասյուներից մեկը համագործակցությունն է, որի աստվածահաճո տարբերակը համագործակցությունն է հանուն արարման`Մաքրության (հասկացության ամենալայն ծավալով) արարման, ազգի արարման, Մարդու արարման, քաղաքացիական հասարակության արարման:
Ես համագործակցել եմ հազարավոր մարդկանց հետ և երբեք չեմ հիասթափվել երեխաներից ու չեմ զղջացել միայն երեխաների հետ համագործակցելիս: Սկաուտական կարգախոսն է. «Բարձրացի´ր, բարձրացրու´», իսկ իմը`«Բարձրանանք միասին»:
Եվ իմ հոգևոր, մտավոր ու զգացմունքային բարձունքների համար, եթե նույնիսկ նրանք ցածր են Սևանի մակարդակից, ես պարտական եմ ծնողներիս, ուսուցիչներիս և աշակերտներիս:
Իսկ այժմ ուսուցիչ- աշակերտ համագործակցության երեք օրինակ:
Առաջին. համագործակցություն ուսումնական նյութ ստեղծելու նպատակով:
Ցեղասպանությունն անցել է իմ տոհմական արմատների վրայով: Այն նաև իմ անձնական հիմնախնդիրն է: Եվ նրա միակողմանի ներկայացումը խոցում է իմ բանականությունն ու հոգին: Մնացածը կասի իմ աշակերտուհի Օսիպովա Բուրաստանը:
Երկրորդ. գիտա-հետազոտական համագործակցություն:
Հայոց դիվանագիտական փաստաթղթերի վերլուծական ներկայացումը, այն էլ էլեկտրոնային տարբերակով, այն էլ երկլեզվյա, գիտա-հետազոտական հիմնախնդիր է: Իր նախորդների և իր կատարածը կներկայացնի իմ ամենաբազմակողմանի աշակերտը` Վարդանը:
Երրորդ. ստեղծագործական համագործակցություն:
Այսօր Համաժողովրդական Շարժումը ծավալվում է հանուն ազատ Հայաստանի, հանուն ազատ մարդու: Իսկ ավելի քան քսան տարի առաջ ես գրեցի «Ազատություն» մանրապատումային եռերգության, որն այսօր կրկին արդիական է, առաջին մասը: Այժմ մի հատված՝ առաջին դար, դեռ հզոր Հռոմ (բեմադրիչ`Զավեն Տատինցյան):
Ներքին և արտաքին ազատության ներդաշնակության բաղձանքով էլ ավարտեմ խոսքս: |