«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Լուսինե Բուշ

Արդյունավետ օտար լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օտար լեզվի ուսուցը սկսվում է առաջին դասարանից: Նախ և առաջ երեխաները ծանոթանում են բանավոր խոսքին ոտանավորների, երգերի, արտահայտությունների միջոցով, զարգացվում է բառապաշարը: Երեխաները սովորում են իրենց շրջապատող իրերի, գույների, իրադարձությունների (եղանակ, տոն) անվանումները: Կարողանում են գործածել առօրյային վերաբերող պարզ նախադասություններ, վարում են փոքր երկխոսություններ: Այնուհետ սկսվում է ծանոթացումը այբբենարանի հետ: Այդ գործընթացը ավելի մատչելի իրականացնելու համար ստեղծվել է «Ուրախ այբբենարան» էլեկտրոնային խաղ-դասընթացը: Երեխաները սովորում են տառը, այդ տառին վերաբերող ոտանավորը, ինչպես նաև մի շարք բառեր:

Համակարգչի գործածումը օտար լեզվի ուսուցուցումն էլ ավելի արդյունավետ է դառձնում: Այստեղ կարևոր է այս երկու առարկաների փոխկապակցվածությունը, այսինքն՝ օտար լեզուն օգնում է համակարգչային գրագիտության դասերին, իսկ համակարգիչը` օտար լեզվի: Անգլերենով երեխաները կարողանում են մի շարք հրամաններ կատարել զանազան համակարգչային ծրագրերում, և իմանալով այս բառերի իմաստը՝ կարողանում են դրանք գործածել առօրյայում (օրինակ` open, save, close, new, insert, view, tools, table, send, page, cut, copy, paste, find, show, break, picture etc.):

Շատ կարևոր է համակարգչային օտար լեզվի ուսուցումը կազմակերպել որպես խաղ: Երեխաների մեծամասնությունը համակարգիչը դիտում է որպես խաղերի համար նախատեսված սարք, իսկ «խաղային» դասը դիտում են ոչ որպես պարտականություն, այլ հետաքրքրությամբ կատարում են օտար լեզվի ուսուցման համար նախատեսված խաղ-դասերը: Այս դասերի համար շատ մատչելի են Macmillan հրատարակչության «Way Ahead» խտասկավառակները, ինչպես նաև կրթահամալիրի օտար լեզվի դասավանդողների պատրաստած դասընթացները:

Դասավանդողների օգնությամբ սովորողները նույնպես պատրաստում են օտար լեզվի ուսուցման նյութեր: Այդ աշխատանքների համար նրանք գործածում են ՏՀՏ-ները` համակարգիչ, թվային ֆոտոխցիկ, թվային ձայնագրիչ,  հեռուստացույց, DVD: Նրանք լուսանկարում են զանազան գործողություններ, այնուհետ տեղադրում դրանք համակարգչում, կատարում են խմբագրական աշխատանքներ և Power Point ծրագրով պատրաստում են ուսումնական նյութ, որը մատչելի է յուրաքանչյուր սովորողի:

Օտար լեզվի ուսուցման արդյունավետությունը հիմնված է նաև այդ առարկայի՝ այլ առարկաների հետ փոխկապակցված լինելու վրա: Կրտսեր դպրոցում հաճախ են անցկացվում ագլերենի, ռուսերենի, մայրենի լեզվի ինտեգրված դասեր: Սովորողների համար ավելի մատչելի է սովորել նույն նյութը երեք լեզուներով: Կապ կա նաև մաթեմատիկայի, բնագիտության հետ, երբ երեխաները օտար լեզվով խնդիրներ են կազմում, ինչպես նաև սովորում են տարբեր բույսերի, երևույթների անվանումները: Օտար լեզուն կրթահամալիրում գործածում է գտնում բոլոր բնագավառներում, լինի դա  խոհանոցային աշխատանք, երբ երեխաները խոհանոցային գործողությունները կարողանում են մեկնաբանել անգլերենով, ուսումնական-հասարակական (հանրօգուտ) աշխատանքը, որի ժամանակ երեխաները կարողանում են նկարագրել բակում կատարած իրենց աշխատանքերը: Երգի դասերին անգլերեն երգեր են սովորում, պատմության համար ինտերնետից անգլերեն նյութեր են հանում և թարգմանում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.