ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Շողիկ Պողոսյան
Հեշտ չէ, երբ սաներն այդքա՛ն տարբեր են
Սեպտեմբերի 1: Սովորական աշխատանքային օր: Առաջին հանդիպումս խուլ ու համրերի հետ: Գրավոր որոշվեց օրն ու ժամը: Սովորողները յոթն էին: Երեքը շաբաթվա երկու օրն էին հաճախելու, չորսը` երեք օրը: Առաջացավ վախի և անորոշության զգացում:
Առաջին աշխատանքային օրն է խուլ ու համրերի հետ: Ներկա էին երկու ծնող: Օգնում էին հարաբերվելու, բայց միաժամանակ՝ խանգարում: Երրորդ անձի ներկայությունը խանգարում էր դասապրոցեսին:
Ի՞նչ անել: Առաջին` փորձել առանց ծնողների անցկացնել դասապրոցեսը:
Երկրորդ` լինել համարձակ, ոչ թե խղճալ, այլ փորձել սիրել և հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրին: Ուսումնասիրել նրանց ներքնաշխարհը և գտնել նախասիրությունները: Գտնել նաև հարաբերվելու նոր ձև ու մեթոդ: Ինձ համար գրեթե անհաղթահարելի փորձություն էր դա, բայց որոշեցի հաղթահարել, ինչ էլ որ լինի:
Դժվարությունը նաև այն էր, որ դասերը ընթանում էին միաժամանակ` արհեստագործական դպրոցի մյուս սովորողների հետ միասին: Պետք էր աշխատանք տարվեր նաև մյուս աշակերտների հետ: Նրանց հասկացնել, թե ինչ է պահանջվում իրենցից: Շատ-շուտ ընկերացան և ընդունեցին իրենց միջավայրում, ինչպես հավասարը հավասարին:
Առաջին իսկ պարապմունքից (առանց ծնողների) պարզ դարձավ, որ գործ ունեմ շատ պահանջկոտ և միաժամանակ, հուրախություն ինձ, ընդունակ և աշխատասեր երեխաների հետ: Ինձ դեռ չէին վստահում և, քանի որ միշտ հարցական հայացքներով նայում են դեմքիդ, որոշեցի հասկացնել միմիկայով, իհարկե նաև ձեռքի շարժումներով, բայց ոչ իրենց ժեստերով, որոնց ես անծանոթ էի: Օգնության հասան մեքենասարքավորումները այն պարզ պատճառով, որ կարելի էր առանց խոսքի ընդամենը ցույց տալ թելելու հերթականությունը, միացնելու և աշխետացնելու ձևերը առանց դժվարությունների: Պետք էր տեսնել յուրաքանչյուրի հրճվանքը, երբ կտորի վրա երևում էին կարակութերը: Նրանց ժպտացող աչքերն ու հայացքը վստահություն ներշնչեցին: Բացատրվեց, թե ինչպիսի թերություններ կարող են առաջանալ կարելիս և ինչպես կարելի է վերացնել այն: Բացատրելու ժամանակ ես հասկացա, որ որոշ բաներ հասկանում են շուրթերի դանդաղ շարժումից: Ճիշտ է, երբեմն զգացվում էր նաև գրելով բացատրվելու կարիքը թե´ իմ և թե´ նրանց կողմից, բայց որոշվեց շատ հազվադեպ կիրառել այդ մեթոդը, որը և´ ժամանակ էր խլում, և´ խանգարում էր, և´, ինչպես հասկացա, այնքան էլ դուր չէր գալիս նրանց:
Այսպես հաղթահարվեցին առաջին դժվարությունները խուլ ու համրերի հետ, որը ուժերի գերլարում էր պահանջում: Բայց միաժամանակ իմ հոգում առաջացավ մի այնպիսի զգացում, որը երբևէ չէր եղել: Դա երեխաներին օգտակար լինելու զգացումն էր: Ինձ համար ամենամեծ գնահատականը նրանց վստահությունը ձեռք բերելն էր:
Շարունակելի...
|