ԴՊԻՐ 14
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ
Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»
Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք
Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»
Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»
«Հաղորդակցություն»
Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»
Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»
Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»
Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»
Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»
Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»
Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»
Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»
Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»
Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»
Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»
Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»
Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»
ԱՐՁԱԳԱՆՔ
ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին
|
Աշոտ Տիգրանյան
Ուսումնա-հասարակական գործունեության
3 սկզբունքների և մեկուկես նախագծի մասին
Ուսումա-հասարակական (հանրօգուտ) գործունեությունն անհատի կամ խմբի` նյութական շահ չհետապնդող աշխատանքն է հանուն հասարակության կամ նրա որևէ հատվածի բարօրության, ազատությունների և իրավունքների պաշտպանության:
Ուսումնա-հասարակական գործունեության երեք կարևորագույն սկզբունքներն են`
1. ուսումնականությունը (կրթական ուղղվածությունը),
2. գործնականությունը,
3. շարունակականությունը:
Առաջին սկզբունքը նշված գործունեությունը դարձնում է կրթական համակարգի անկյունաքարը կամ միջուկը:
Երկրորդ սկզբունքը երաշխավորում է սովորողի մասնակցությունն անմիջական իրականության հիմնախնդիրների լուծմանը:
Երրորդ սկզբունքը կայուն հիմք է ապահովում սովորողների ինքնակրթության, հմտությունների և կարողությունների զարգացման, արժեքային դրական համակարգի կայունացման համար:
Վերոշարադրյալ մոտեցման դրսևորում է սույն թվականի փետրվարին իրականացված «Ընտրացուցակներ» նախագիծը, որի գլխավոր նպատակը քաղաքացիական հասարակության անդամի ձևավորումն էր, իսկ ածանցյալ նպատակներից մեկը`ընտրացուցակների ճշգրտումը: Նախագծի մասնակիցների ջանքերով ճշգրտվել են 9 ընտրատեղամասերի ընտրացուցակները: Իսկ ի՞նչ տվեց նախագծի իրականացումը հասարակությանը և իրենց: Այդ մասին կպատմեն մասնակիցներից մի քանիսը:
Որպես ամփոփում՝ տեղեկացնեմ, որ մեր սովորողների ուսումնա-հասարակական գործունեության հաջորդ քայլն իրականացվում է «Քաղաքացի» միջազգային նախագծի շրջանակում: Ես առաջարկել եմ «Աշակերտական ինքնավարությունների համադաշնություն», «Մոռացված հասցեներ», «Մալաթիա-Սեբաստիա. փողոցային կյանք» ենթանախագծերը: Եվ քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքը այժմ քննարկման փոլում է, մենք այն անվանեցինք կես նախագիծ:
|