«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 14

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՀԱՎԱՔԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Աշոտ Բլեյան
«Հավաքից հավաք. գլխավորի մասին»

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գևորգ Հակոբյան
«Ավագ դպրոց»

Գրիգոր Խաչատրյան
«Միջավայր՝ փոխազդեցություններ»

«Հաղորդակցություն»

Աշոտ Տիգրանյան
«Համագործակցություն հանուն ներկայի և ապագայի»

Ուսումնա-հասարակական գործունեության երեք սկզբունքների և մեկուկես նախագծի մասին»

Իվետա Ջանազյան
«Հայրենագիտությունը՝ որպես հանրակրթական համակարգ»

Լուսինե Բուշ
«Արդյունավետ օտար լեզու»

Հասմիկ Ղազարյան
«Լեզվագործունեության և համագործակցության մասին»

Թամար Ղահրամանյան, Մարի Գաբայան
«Ուսումնա-հետազոտական ճամփորդություն – դաս»

Հռիփսիմե Առաքելյան
«Ծնողը երեխայի գործունեության մասնակից»

Անահիտ Հարությունյան
«Հինգ տարեկանի զարգացումը գործունեության ընթացքում»

Անի Ժամհարյան
«Ծեսը զարգացման միջոց»

Շողիկ Սահակյան
«Ինքնասպասարկում և ինքնակազմակերպում»

Սյուզի Մարգարյան
«Զարգացնող միջավայր»

Շողիկ Պողոսյան
«Հեշտ չէ, երբ սաներն այդքան տարբեր են»

Կարինե Գալստյան
«Ի՞նչ տվեց ինձ վերապատրաստումը»

ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյան
Նամակ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին


Գրիգոր Խաչատրյան

ՄԻՋԱՎԱՅՐ` ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիմա

Հավակնություն չունենալով խոսել բաներից, որ որևէ մեկը չգիտի` պարզապես ուշադրություն կհրավիրեմ մի քանի հայտնի բաների վրա, որոնք կարող են փոխել մեզ և մեր կյանքը:

Եվրոպայում, որտեղ կարևորվում են ժողովրդավարությունը, մարդու ազատություններն ու իրավունքները, գոյություն ունի դիկտատուրա, բայց էսթետիկայի:

Ոչ ոք իրավունք չունի իր ցանկացած գույնի, ձևի տանիք պատուհան ունենա` ասելով, որ դա իր իրավունքն է, կամ դրանով սահմանափակում են իր իրավունքները: Այդ հարցերը որոշում է նկարիչ ճարտարապետների մասնագիտական խորհուրդը, որին էլ բոլորը ենթարկվում են:

Արդյունքում նրանք ունեն բնության հետ ներդաշնակ քաղաքներ, գյուղեր, որտեղ վխտում են միլիոնավոր տուրիստներ` հիացմունքով նայող, լուսանկարող, և բազմաթիվ երազողներ` այնտեղ լինելու կամ ապրելու ցանկությամբ:

Մեզ մոտ չգիտեն` որտեղ են մարդու ազատություններն ու պարտականությունները. որտեղ որ մենք պետք է ազատ լինենք, չենք, որտեղ պետք է ենթարկվենք, ազատություն ենք ուզում` հայտնվելով բազմաթիվ երկակի ստանդարտներում: Արդյունքում ունենք տհաճություն, հաճախ զզվանք մեր քաղաքի, գյուղերի փողոցների նկատմամբ` չհասկանալով` ինչպես են երգեր նվիրվում մեր քաղաքների և գյուղերի մասին. տպավորություն ունես, որ այստեղ չկան նկարիչներ, ճարտարապետներ, որ այստեղ ապրում են խոզեր` հպարտացող իրենց անցյալով, մոռանալով, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, եթե ծառը սարի վրա չէ, իսկ սարեր ու ձորեր մեզ մոտ` ինչքան ուզես:

Արդյունքում բոլորը ձգտում են այնտեղ, ուր մարդ ոտ չի դրել, դեպի բնություն, և հանդիպում են այնտեղ իրենից առաջ գնացածի կեղտոտ հետքերին և հայհոյելով իրենից առաջ գնացածին` իրենք էլ կեղտոտում ու գնում են:

Սա ընդհանուր և դեպի հանցագործ և ապաշնորհ կառավարությանն ուղղված մտահոգություն է:

Մենք ունենք դպրոց` իր տարածքով և մարդկանցով, որ նույնպես մի երկրի մոդել է, ուր մենք փորձում ենք ձերբազատվել, մեր հասարակության և կառավարության մեջ արմատավորված նեգատիվ դրսևորումներից:

Այս կրթահամալիրում կարևորվում և հաշվի է առնվում մասնագետի կարծիքը` մոտեցումը, որի հետևանքով էլ իրագործվում են նաև էսթետիկական քայլեր մեր կրթական միջավայրում: Մենք չենք ուզում կեղտոտ տարածքում նստել և հիանալ պատից կախված որևէ գեղեցիկ պատկերով. գեղեցիկ պատկերը պետք է լինի մեր միջավայրը, և մենք` որպես այդ միջավայրի զարդը: Մեր մտքերը, զգացողությունները սերտորեն կապված են այն միջավայրի հետ, որտեղ ապրում ենք: Մենք անընդհատ պետք է ձևավորենք, ձևափոխենք մեր միջավայրը, և միջավայրը կձևավորի մեզ:

Արդեն մեր բոլոր դպրոցների, նախակրթարանների, արվեստանոցների բակ նայող պատուհանները բացված են մինչև հատակ` միացնելով այգու կանաչ տարածքը ինտերյերին, ինչը նպաստում է ներսի և դրսի զգացողության ներդաշնակությանը` վերացնելով այդ սահմանը ոչ միայն ֆիզիկապես:

Պետք է նշել ֆոտո-կինոդպրոցի դասավանդողների ներգրավվածութույնը նկարիչ Սոնա Աբգարյանի ղեկավարությամբ ուղղված միջավայրի փոփոխություններին, որոնք գրաֆիտի միջոցով ժամանակակից շունչ են հաղորդում դպրոցի միջավայրին` դարձնելով այն ավելի համապատասխան սովորողների աշխարհընկալմանը: Այդ աշխատանքներին արդեն նոր թափ է հաղորդում արհեստագործականի ուսուցողական ծրագրի ղեկավար նկարիչ Կարինե Մացակյանը` օգտագործելով արհեստագործականի ռեսուրսները:

Գեղարվեստի դպրոցի ինտերերը բաց է և թափանցիկ, այստեղ սպիտակ պատերն ու սև դռները ծառայում են որպես նեյտրալ ֆոն` ընդգծելով այնտեղ ցուցադրվող նկարիչների աշխատանքներն ու երեխաների ուրախ տրամադրությունը: Սև գծերը սպիտակ միջավայրում նպաստում են հոգեբանական որոշակի հստակ կենտրոնացվածության, ուշադրության ու լրջության` նպաստելով մտածողության և զգացողության կազմակերպվածությանը: Սրան հակադրվում է մեր ներքին և արտաքին բակի կանաչ տարածքը, որտեղ սովորողները բացի խաղալուց, լողալուց, նաև դասեր են անցկացնում: Այս միջավայրը բնականի, զգացողության և մտածողության մի ընկերություն է:

Այսօր մենք աշխատանքներ ենք տանում, կատարելագործելով ոռոգման ցանցը, որպեսզի ունենանք դպրոց անտառում և ոչ թե դպրոցի այգի, ինչը հնարավորություն կընձեռի մեզ կազմակերպել հաճախակի էքսկուրսիաներ, արշավներ գեղարվեստի դպրոցից դեպի գեղարվեստի անտառ:

«Ազատությունը բնության միակ պարգևն է»,- ասում էր Լեոնարդո դա Վինչին, այնպես որ, կարծում եմ` բնության ճշմարտությունը կսովորեցնի ազատագրել նաև մեր գիտակցությունը կաշկանդվածությունից: Մարդիկ ձևավորվում են փոքր տարիքում և դպրոցի միջավայրն ու փոխհարաբերությունները ամենակարևորն են մեշ մոտ ձևավորվող անհատի համար: Մենք պատրաստվում ենք անընդհատ ապրելու վաղը. մեծանանք` դառնանք, հասնենք... Մինչև տեսնում ենք մի օր էլ, որ վաղը անցել է, ու սկսում ենք հիշել ու ապրել անցյալում, իսկ ներկան միշտ մնում է անմարդաբնակ: Ինչքան էլ դժվար լինի, մենք պետք է փորձենք ապրել այսօր` հիմա:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.